Բացել գլխավոր ցանկը

ZDF (գերմ.՝ Zweites Deutsches Fernsehen, Ցե-դե-էֆ, Երկրորդ գերմանական հեռուստատեսություն), Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիք, հասարակական-իրավական հեռուստաընկերություն, գլխավոր մասնաշենքը գտնվում է Մայնց քաղաքում։ Եվրոպայի հղորագույն հեռուստաընկերություններից է[1]։ Հեռուստաընկերությունը ղեկավարվում է գերմանական հողերի միջև պայմանագրով ստեղծված անկախ գործակալության կողմից։ Հեռուստաալիքը սկսել է իր հեռարձակումը 1963 թ. ապրիլի 1-ին Էշբորն քաղաքից։ 1967-ից սկսել է գունավոր հեռարձակումը։ 1974-ին, ժամանակավորապես տեղափոխվում է Վիսբադեն, որից հետո վերջնականապես ընկերությունը տեղափոխվում է Մայնց։ Ընկերության ներկայիս տնօրենն է Թոմաս Բելլութը[2]։

«ZDF»
Zweites Deutsches Fernsehen
ZDF logo.svg
Երկիր{{{2}}} Գերմանիա
Հեռարձակման գոտի{{{2}}} Գերմանիա
{{{2}}} Ավստրիա
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
{{{2}}} Լյուքսեմբուրգ
{{{2}}} Շվեյցարիա
Հեռարձակման լեզուգերմաներեն
Հեռարձակման սկսման թվական1963
Վեբ-կայքwww.zdf.de


ZDF կենտրոնը Մայնցում

Բովանդակություն

ZDF խմբի այլ ալիքներԽմբագրել

  • KI.KA (Der KInderKAnal), մանկական հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • Arte, մշակութային հեռուստաալիք, ստեղծվել է Ֆրանսիայի և ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • 3sat - գերմանալեզու միջպետական հանրային հեռուստաալիք, հիմնվել է գերմանական ARD, ավստրիական ORF և շվեյցարական SRG SSR հեռուստաընկերությունների հետ համատեղ։
  • Phoenix - հասարակական բնույթի հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • ZDFneo - կաբելային թվային հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • ZDFinfo - կաբելային թվային հեռուստաալիք[3][4]։
  • ZDFkultur - թատերական և արվեստագիտական բնույթի կաբելային թվային հեռուստաալիք[5]։

Հեռուստաընկերության գլխավոր տնօրեններըԽմբագրել

  • 1963 - 1977: Կառլ Հոլցամեռ
  • 1977 - 1982: Կառլ-Գյունթեր ֆոն Հազե
  • 1982 - 2002: Դիթեր Շթոլթե
  • 2002 - 2012: Մարկուս Շեխթեռ
  • 2012 -ից։ Թոմաս Բելլութ

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել