Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն (չին.՝ 中國中央電視臺, անգլ.՝ China Central Television - CCTV), Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնական հեռուստատեսային հեռարձակող ընկերություն։ Ընկերության կազմում գործում են 22 հեռուստաալիքներ, դիտողների քանակը անցնում է 1 միլիարդ մարդ[1]։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն
CCTVNewLogo.svg
Beijingskyscraperpic5 crop rotate lighten.jpg
ՏեսակՀեռուստատեսային կենտրոն, պետական ձեռնարկություն և vice-ministerial level institution?
Հիմնադրված էսեպտեմբերի 2, 1958
ՎայրChina Media Group Guanghua Road Office Area, Чаоян (Пекин)
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Մայր ընկերությունChina Media Group?
Դուստր ընկերություններChina Global Television Network?
Կայքcctv.com, big5.cctv.com, english.cctv.com(անգլ.), mn.cctv.com(մոնղոլերեն) և mongol.cctv.com(մոնղոլերեն)
Մասնակից էԵվրոպական հեռարձակողների միություն
China Central Television Վիքիպահեստում
Չինաստանի հեռուստատեսության նոր հեռուստաաշտարակը

Առաջին եթերը կայացել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին՝ «Պեկինի հեռուստատեսություն» անվանումով։ 1978 թվականի մայիսի 1-ին ընկերությունը ստացավ ներկայիս անվանումը[2]։ 2008 թ. բացվել է ընկերության նոր կենտրոնական մասնաշենքը։

ՀեռուստաալիքներԽմբագրել

  1. CCTV-1 գլխավոր հեռուստաալիք
  2. CCTV-2 ֆինանսներ, բիզնես
  3. CCTV-3 արվեստ և զվարճություն
  4. CCTV-4 միջազգային (չիներենի մանդարին բարբառով)
  5. CCTV-5 սպորտ
  6. CCTV-6 ֆիլմեր
  7. CCTV-7 ռազմական գործ, գյուղատնտեսություն
  8. CCTV-8 հեռուստասերիալներ
  9. CCTV-9 վավերագրական (մանդարին բարբառով, միջազգային տարբերակը՝ անգլերեն լեզվով)
  10. CCTV-10 գիտություն և կրթություն
  11. CCTV-11 Չինական օպերա
  12. CCTV-12 հասարակություն և իրավունք
  13. CCTV-13 (CCTV News) լրատվական ալիք (չիներենի մանդարին բարբառով)
  14. CCTV-14 մանկական
  15. CCTV-15 (CCTV-Music) երաժշտություն
  16. CCTV News միջազգային լրատվական ալիք (անգլերեն լեզվով)
  17. CCTV-F International միջազգային ալիք ֆրանսերեն լեզվով
  18. CCTV-E International միջազգային ալիք իսպաներեն լեզվով
  19. CCTV Arabic (CCTV-العربية) միջազգային ալիք արաբերեն լեզվով[3]
  20. CCTV-Русский միջազգային ալիք ռուսերեն լեզվով[4]
  21. CCTV-P միջազգային ալիք պորտուգալերեն լեզվով
  22. CCTV-22 բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող ալիք

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել