Բոբսլեյ
Բոբսլեյ,կամ ղեկասահնակ, ձմեռային մարզաձև, որի ժամանակ երկու կամ չորս հոգանոց խումբը իր հատուկ սահնակով իջնում է սառցե փակ վազքուղիով՝ ձգտելով ավելի քիչ ժամանակ ծախսել։ Բոբսլեյում հաղթում է այն թիմը, որը ավելի արագ կանցնի վազքուղին։ Մինչ առաջին վազքուղու կառուցումը Շվեյցարիայի Սանկտ-Մորից քաղաքում, օգտագործվում էին տարբեր տեսակի վազքուղիներ։ Այդ ժամանակ օգտագործվում էին մի քանի տեսակ սահնակներ, որոնք չափազանց անհարմար էին։ Առաջին բոբսեյդները կառուցվել են Շվեյցարիայի Սենթ Մորից քաղաքում, 19-րդ դարի վերջին, Վիկտորիանական Բրիտանիայից ժամանած մեծահարուստ զբոսաշրջիկների կողմից, ովքեր բնակվում էին Կասպար Բադրուտին պատկանող Palace Hotel-ում։ Սկզբնապես զբոսաշրջիկները մրցում էին Սենթ Մորիցի նեղ փողոցներով իրենց ձեռքով կառուցված սահնակներով, սակայն, քանի որ բախումների թվերը աճում էին Սենթ Մորիցի բնակիչների դժգոհությունը աճում էր, ինչը հանգեցնում է նրան, որ վերջապես արգելվում է հասարակական մայրուղիներում բոբսլայդինգը։ 1884-ի ձմռանը Բադրութը նպատակային կառուցապատում սկսեց Կրեստա գյուղի մոտակայքում։ Cresta Run- ը շարունակում է մնալ ամենահինը աշխարհում:Այն հյուրընկալել է երկու ձմեռային օլիմպիական խաղեր և դեռ շարունակում է գործել։
Բոբսլեյ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձմեռային մարզաձև[1], թիմային մարզաձև, sledding?, անհատական սպորտաձև և ice sport? |
Սեռ | արական, իգական; առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | թիմային, ձմեռային մարզաձև |
Վայր | բոբսլեյի վազքուղի |
Առաջին առաջնություն | 1870-ականներ |
Օլիմպիական խաղեր | սկսած 1924 թ-ից |
![]() |
Մրցաշարերը ղեկավարվում են Բոբսլեյի և սքելեթոնի միջազգային ֆեդերացիայի կողմից, որը գտնվում է Ֆրանսիայում։
ՎազքուղիներԽմբագրել
Ժամանակակից վազքուղիները կառուցվում են բետոնից՝ պատված սառույցով։ Կատարյալ վազքուղիները ունեն 1200-1300 մետր երկարություն, որտեղ կարելի է ընթանալ մինչև 120 կմ/ժ արագությամբ։ Ժամանակակից ճանաչված վազքուղիները նախագծել է Ուդո Գուրգելը։
ՍլեյգերԽմբագրել
Ժամանակակից սլեյգերը պատրաստվում են թեթև մետաղից, ունեն առավելագույնը 3,8 մետր (4 հոգանոց) և 2,7 մետր (2 հոգանոց) երկարություն։ Նախկինում երբ սլեյգերի քաշը չէր վերահսկվում բոլորը ձգտում էին ավելի ծանր սլեյգեր պատրաստել, որպեսզի արագունունը քաշի հաշվին ավելանա, սակայն ներկայումս սլեգերի քաշը չպիտի գերազանցի 630 կգ (4 հոգանոց) և 390 կգ (2 հոգանոց) սլեյգերի համար։
ԱնվտանգությունԽմբագրել
Մի սահնակորդ նկարագրեց իր փորձը վթարների ժամանակ։ Դա համարժեք է այն բանին, որ գլուխը գտնվում է ռեակտիվ շարժիչի մեջ։
Մրցակցային սահելու մշակույթը նաև վիրավոր մասնակիցներին ստիպում էր երկմտել խոսելուց և ընդմիջումներ պահանջել ՝ վախենալով թիմից դուրս մնալուց։ Տագնապալի թվով մարզիկներ կամ ինքնասպան են եղել, կամ մահացել են թմրանյութերի գերդոզավորումից։
Արտաքին հղումներԽմբագրել
- Բոբսլեյի միջազգային ֆեդերացիա
- Բոբսլեյի պատմություն Archived 2009-01-17 at the Wayback Machine.
- Բոբսլեյի մրցաշարեր կազմակերպուլու կարգ Archived 2013-10-16 at the Wayback Machine.
- Բոբսլեյի մասին կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 498)։ |