Ձմեռային օլիմպիական խաղեր 2022
Ձմեռային օլիմպիական խաղեր 2022 (անգլ.՝ 2022 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2022, պաշտոնական անվանումը XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր), 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք կկայանան 2022 թվականի փետրվարի 4-ից փետրվարի 20-ը: Կուալա Լումպուրում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի նիստը կայացավ հուլիսի 31-ին, Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Պեկինը[1], որը կլինի առաջին քաղաքը, որ հյուրնկալել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ձմեռային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | ![]() |
Երկիր | Չինաստան |
Բացում | 2022 թվականի փետրվարի 4 |
Փակում | 2022 թվականի փետրվարի 20 |
Մարզադաշտ | Beijing National Stadium? |
Մարզիկներ | 3000+ |
Մասնակից երկրներ | 88+ |
Մեդալներ | մեդալների 98 հավաքածու 7 մարզաձևերում |
Նախորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2018 |
Հաջորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2026 |
Կայք | olympic.org/beijing-2022(անգլ.)(ֆր.) և beijing2022.cn/en/(անգլ.)(ֆր.)(չին.) |
2022 Winter Olympics Վիքիպահեստում |
ԿազմակերպիչԽմբագրել
Առաջին քաղաքը, որը ՄՕԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել (2013 թվականի օգոստոսի կեսին), Ղազախստանի «հարավային մայրաքաղաքը» Ալմաթին է[2]։ Բացի այդ, Չինաստանի մայրաքաղաք Պեկինը նույնպես հայտ է ներկայացրել։
Այս երկու քաղաքները պայքարում էին Խաղերի անցկացման իրավունք ստանալու համար, և մինչև վերջին պահը պարզ չէ, թե ում ՄՕԿ-ն առաջնահերթություն կտա՝ Չինաստանին, որը համարվում է համաշխարհային տնտեսական հսկան կամ Կենտրոնական Ասիայի զարգացող ուժը, որտեղ Օլիմպիական խաղերը երբեք չեն եղել:
Քվեարկությունից առաջ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը ներկայացրեց Ալմաթիի հայտը: Նա ընդգծել է, որ «Ալմաթիի ընտրությունը ռիսկ չէ, այլ ապացուցելու, որ փոքր զարգացող երկրները կարող են հաջողությամբ անցկացնել օլիմպիական խաղերը»[3]։
Պեկինի դիմումը ներկայացել է CCTV-ի նախկին հաղորդավար Յան Լանը: Նա խոսեց իր երկրի տնտեսական ձեռքբերումների մասին և ասել, որ կարող է «պահպանել խաղերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն և հեղինակության պաշտպանությունը»[4]։
Տեխնիկական սխալի պատճառով ՄՕԿ-ն երկու անգամ քվեարկեց: Ի վերջո, Պեկինը Ալմա-Աթանին հաղթեց ընդամենը 4 ձայնի տարբերությամբ: Չինաստանի մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքը, որտեղ տեղի կունենա ամառային օլիմպիական խաղեր և ձմեռային օլիմպիական խաղեր:
Քվեարկության արդյունքներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Թեկնածուներ | Երկիր | 1-ին փուլ | 2-ին փուլ | |||
Պեկին | Չինաստան | 44 | - | |||
Ալմաթի | Ղազախստան | 40 | - |
Թեկնածությունը հանածներԽմբագրել
- Լեհաստան, Կրակով: Լեհական Կրակով քաղաքը, օլիմպիական խաղերի անցկացման հանրաքվեից հետո, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 25-ին, չեղյալ հայտարարեց իր դիմումը[5]:
- Ուկրաինա, Լվով: Լվովի թեկնածությունը հանելու որոշումը կայացվել է երկրում գործող քաղաքական և տնտեսական անկայունության պատճառով:
- Նորվեգիա, Օսլո: Թագավորության մայրաքաղաք Օսլոն նույնպես առաջադրել է իր թեկնածությունը և ընդգրկվել խաղերի թեկնածուների վերջնական ցուցակում, սակայն 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հայտը հետ է վերցվել, որոհետև Նորվեգիայի կառավարությունը պատրաստ չէր տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ խաղերի անցկացման համար[6][7]:
- Շվեդիա, Ստոկհոլմ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը[8]: Սակայն, 2014 թվականի սկզբին, քաղաքապետարանը որոշեց, որ խաղերը չպետք է անցկացվի Շվեդիայում[9]:
Դուրս մնացած թեկնածուներԽմբագրել
- Հանրաքվեի արդյունքներով, շվեյցարացիները հրաժարվել են հայտ ներկայացնելուց[10][11]:
- Իսպանական Կատալոնիա նահանգի մայրաքաղաք Բարսելոնան վերջին պահին որոշում կայացրեց չներկայացնել հայտ խաղերի անցկացման իրավունք ձեռքբերման համար[12]:
- Նոյեմբերի 10-ին հանրաքվեի արդյունքում Գերմանիայի Բավարիա երկրամասի մայրաքաղաք Մյունխենը կորցրել է բնակչության աջակցությունը և դուրս եկավ պայքարից[13]:
Չկայացած թեկնածուներԽմբագրել
Վաղ փուլում խաղերը ընդունելու իրենց ցանկություն են արտահայտել հետևյալ քաղաքներն ու երկրները՝
Մարզական կառույցներԽմբագրել
ՊեկինԽմբագրել
- Հանրապետական մարզադաշտ (Պեկին) - բացման և փակման արարողություններ
- Պեկինի սպորտի ազգային պալատը - գեղասահք, շորթ թրեկ
- Ուկեսոս - տափօղակով հոկեյ
- Մետրոպոլիտի սպորտի պալատը - տափօղակով հոկեյ
- Պեկինի ազգային լողի համալիր - Կյոռլինգ
- Չմշկավազքի Ազգային մարզադաշտ - Արագ չմշչկավազք
ՅանցինԽմբագրել
- Լեռնադահուկային դաշտ Սյաոխայտո - լեռնադահուկային սպորտ
- Սահնակային Բոբսլեյի կենտրոն Սյաոխայտո - բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն
ՉժանցզյակուոԽմբագրել
- Դահուկային կենտրոն Գույաշու - դահուկավազք, դահուկային երկամարտ
- Լեռնադահուկային թռիչքի կենտրոն Գույաշու - դահուկացատկ, դահուկային երկամարտ
- Բիաթլոնի մարզադաշտ Խուալինդուն - բիաթլոն
- Գենտի - ֆրիսթայլ (հաֆպայպ), սնոուբորդ (հաֆպայպ)
- Տայվու - ֆրիսթայլ (սլոուպստայլ, սկի-կրոս), սնոուբորդ (սլոուպստայլ, սնոուբորդ-կրոս)
- Վանլուն - ֆրիսթայլ (ակրոբատիկա, մոգուլ), սնոուբորդ (զուգահեռ մարզաձևեր)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Пекин выбран столицей зимней Олимпиады-2022»։ Русская служба Би-би-си։ 2015-07-31։ Վերցված է 2015-07-31
- ↑ Казахстан официально подал заявку на проведение зимних Олимпийских игр 2022 года в Алматы
- ↑ Выступление Карима Масимова в Куала-Лумпуре 31 июля на презентации заявки Алматы на проведение Олимпийских игр 2022
- ↑ Выступление Ян Лан в Куала-Лумпуре 31 июля на презентации заявки Пекина на проведение Олимпийских игр 2022
- ↑ Kraków wycofuje wniosek o organizację igrzysk w 2022 r. Archived 2014-10-06 at the Wayback Machine.(լեհ.)
- ↑ Høyre sier nei til OL
- ↑ Осло отозвал заявку на право проведения зимней Олимпиады в 2022 году
- ↑ Стокгольм будет претендовать на проведение зимней Олимпиады-2022.
- ↑ Стокгольм не будет претендовать на проведение зимних Игр-2022.
- ↑ Швейцарцы отказались принимать зимнюю Олимпиаду-2022
- ↑ Зима-2022: Прощай, Олимпиада! — swissinfo.ch
- ↑ Барселона не будет выставлять свою кандидатуру на право проведения зимних Олимпийских игр 2022 года.
- ↑ Жители Баварии проголосовали на референдуме против подачи Мюнхеном заявки на проведение Олимпиады-2022.
- ↑ «Денвер хочет провести зимнюю Олимпиаду-2022»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին
- ↑
- «Quebec minds its language, eyes 2022 Olympics»։ AFP։ 2010-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2010-02-16
- Québec candidate pour 2022?
- ↑ Urheiluministeri Wallin haluaa talviolympialaiset Suomeen vuonna 2022 — MTV3.fi — Uutiset — Kotimaa
- ↑ Barèges propose des Jeux Olympiques 2022 dans les Pyrénées
- ↑ «China's Harbin considering bid for 2018 Winter Games»։ ESPN։ 2008-12-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-07
- ↑ No 2Ф018 Olympic Winter Bid from China
- ↑ Dacă FOTE 2013 iese bine, urmează Jocurile Olimpice de Iarnă la Brașov
- ↑ «PLEASE SUPPORT THE OLYMPIC COMMITTEE OF BOSNIA AND HERZEGOVINA’S APPLICATION FOR THE 2022 SARAJEVO WINTER OLYMPICS. IF APPROVED, IN 2015, 2022 WILL BE ALMOST THE 40TH ANNIVERSARY OF THE 1984 SARAJEVO OLYMPICS.»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-11-ին։ Վերցված է 2018-02-20
Արտաքին հղումներԽմբագրել
- «Օլիմպիադիայի էջը»։ ՄՈԿ-ի պաշտոնական կայք (անգլերեն)