Չմշկավազք սպորտաձև կամ արագավազք չմուշկներով, մարզաձև, որում անհրաժեշտ է փակ շրջանում հնարավորինս արագ հաղթահարել որոշակի տարածություն սառույցի վրա։ Բաժանվում է դասական ու շորթ թրեկ ձևերի։ Սովորաբար չմշկավազք սպորտաձև տեղի է ունենում 400 մետր վազքուղիում։

Պատմություն խմբագրել

 
Չմշկասահք, XVII դարասկզբի հոլանդական նկար
 
2006 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Եկատերինա Լոբոշեվա

Չմշկավազք սպորտաձևը հնագույն սպորտաձևերից մեկն է։ «Չմուշկ» բառի ամենավաղ հիշատակումը կարելի է գտնել «Անգլերեն-Նիդեռլանդական» բառարանում, Գեմախա (1648)։ Ամենահին չմուշկները հնագետները հայտնաբերվել են 3200 տարի առաջ։ Դրանք պատկանում էին «Կիմերներ» քոչվոր ցեղին (Հյուսիսային Սևծովյան հատված)։

Պաշտոնապես արձանագրված առաջին մրցումները տեղ են ունեցել 1763 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայում։ Մրցումներում հաղթող է ճանաչվել պարոն Լեմբը, ով 15 մղոն հեռավորությունը վազել է 46 րոպեում։ Որպես սպորտաձև չմշկավազքը զարգացում է ապրել XIX դարի երկրորդ կեսին։ 1742 թվականին[1] Էդինբուրգում ստեղծվել է առաջին չմշկավազքի ակումբը, իսկ 1863 թվականին նմանատիպ ակումբներ հայտնվեցին Լոնդոնում և Գլազգոյում, 1849 թվականին՝ Ֆիլադելֆիայում, 1863 թվականին Նյու Յորքում, 1864 թվականին՝ Թրոնհեյմում և Սանկտ Պետերբուրգում[1]։

1889 թվականին Ամստերդամում, Նիդերլանդներում տեղի ունեցավ չմշկավազքի աշխարհի առաջնությունը։ Հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Պաշինը։ Երեք տարի անց հիմնադրվեց «Չմշկավազորդների Միջազգային Միությունը»,(ՉՄՄ) որը ներկայումս միավորում է ավելի քան 60 ազգերի ֆեդերացիա։ ՉՄՄ-ն 1889 թվականին հայտարարեց մրցումները պրոֆեսիոնալ և 1893 թվականին Ամստերդամում անցկացրեց առաջին պաշտոնական չմշկավազքի տղամարդկանց աշխարհի առաջնությունը։ Նույն թվականին անցկացվեց Եվրոպայի առաջնությունը։ Առաջին պաշտոնական չեմպիոն է ճանաչվել հոլանդացի Յաապ Էդենը և շվեդ Ռուդոլֆ Էրիկսոնը։ 1901 թվականին Ստոկհոլմում աշխարհի չեմպիոն է ճանաչվել Ֆրանց Վատեն Ֆինլանդիայից, իսկ 1910 և 1911 թվականների առաջնություններում հաղթող է ճանաչվել ռուսազգի Նիկոլայ Ստրուննիկովը։

Չմշկավազքի ռեկորդները սկսել են գրանցվել 1980 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Петров Н. И. Конькобежный спорт: Учебник для техникумов физической культуры. — 4-е, доп. и перераб. — М.: Физкультура и спорт, 1982. — 222 с. — 22 000 экз.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմշկավազք» հոդվածին։