Սահնակային սպորտ, ձմեռային օլիմպիական մարզաձև, որտեղ հակառակորդները սահնակներով մրցում են հատուկ մրցուղու վրա։

Երկու սահնակային մարզիկների մրցավազքը 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում

Պատմություն խմբագրել

 

Մարզիկների առաջին կազմակերպված ժողովը տեղի է ունեցել 1883 թվականին Շվեյցարիայում։ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 1913 թվականին հիմնադրվել է սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան (Internationale Schlittensportverband): Այդ կազմակերպությունը կառավարում էր սպորտը 1935 թվականից, երբ այն ընդգրկվել էր Տոբոգանի և բոբսլեյի միջազգային ֆեդերացիայի (FIBT) կազմում։ Ձմեռային օլիմպիական խաղերում սկելետոնը սահնակային սպորտով փոխարինելու վերաբերյալ որոշման կայացումից հետո՝ 1995 թվականին, Նորվեգիայի Օսլո քաղաքում անցկացվել են աշխարհի առաջին առաջնությունը։ 1957 թվականին ստեղծվել է Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան (Fédération Internationale de Luge de Course, FIL): Սահնակային սպորտը օլիմպիական ծրագրում ներառվել է 1964 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։

Կանոններ խմբագրել

 
Մարզիկը մրցուղու վրա

Սահնակային սպորտի կանոնները շատ պարզ են. հաղթում է այն մարզիկը, ով մրցուղին անցել է ամենաքիչ ժամանակում։ Մասնակիցը պետք է սկսի մրցավազքը մրցուղու ազատվելուց անմիջապես հետո։

Մարզիկը մրցուղու վերջին պետք է հասնի սահնակի հետ միասին, իսկ հակառակ դեպքում նա կհեռացվի։ Սակայն կարելի է կանգնել մրցուղում, կրկին նստել սահնակի վրա և շարունակել մրցավազքը։

Սահնակների քաշը և սարքավորումները սահմանված են կանոններով։ Սահնակակողերի ջերմությունը նույնպես պետք է համապատասխանի որոշակի չափանիշների՝ կախված օդի ջերմությունից։ Կա նաև մարզիկի և նրա հագուստի քաշի սահմանափակում՝ ներառյալ նրա ձեռնոցները, կոշիկները, գլխարկը և մարզահագուստը։

Ինչպես սպորտի այլ ձևերում, որոնք կապված են արագության հետ, պետք է ամեն ինչ արդար լինի, որպեսզի մրցուղու վատթարացումը չազդի մրցավազքի վրա։ Մարզիկի մրցավազքի ընդհանուր հաշիվը որոշվում է նրա երկու կամ ավելի մրցավազքերի ժամանակների գումարով։

Սահնակային սպորտաձևում մրցույթներն անցկացվում են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով։ Կանայք նույնպես կարող են զույգերով մրցել, սակայն զույգերով մրցավազքերը անցկացվում են հիմնականում տղամարդկանց միջև։ Մեծ մրցույթներում սահնակային սպորտը անցկացվում է էստաֆետի ձևով, որում թիմերը կազմված են մեկ կնոջից, մեկ տղամարդուց և զույգից։

Մրցուղիներ խմբագրել

Սահնակային սպորտն անցկացվում է երկու տեսակի մրցուղիներում՝ սահնակային և նատուրբանային։ Որոշ մրցուղիներում սառույցը արհեստականորեն սառեցվում է։ Սահնակային մրցուղիների մեծամասնությունը, ինչպես նաև որոշ նատուրբանային մրցուղիներ, գտնվում են ալպյան երկրներում։

Գլխավոր մրցուղիների թվում որոշները կառուցվել են հատուկ ձմեռային օլիմպիական խաղերի համար

Միջազգային ֆեդերացիա խմբագրել

Սահնակային սպորտը կառավարվում է Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIL, Federation International de Luge de Course)[1] կողմից։ Ֆեդերացիան գտնվում է Գերմանիայում, նրա ներկայացուցիչների մեծամասնությունը գերմանացիներ են։

Ֆեդերացիայի նախագահները եղել են.

Սարքավորումներ խմբագրել

Հատուկ համազգեստ, որ օգնում է նվազեցնել օդի դիմադրությունը։ Սեպերով հատուկ ձեռնոցներն օգնում են մրցուղու սկզբում արագություն հավաքել։

Տես նաև խմբագրել

Բոբսլեյ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել