Բացել գլխավոր ցանկը

Եվրոսպորտ, ֆրանսիական միջազգային մարզական հեռուստաընկերություն, եթեր է հեռարձակվում 1989 թվականի փետրվարի 5-ից։ Պատկանում է ֆրանսիական TF1 Group հոլդինգին (80%) և ամերիկյան Discovery Communications մեդիաընկերությանը (20%)[1]: Հեռուստաալիքը հասանելի է 59 երկրներում, հեռարձակվում է 20 լեզուներով։

«Eurosport»
Eurosport Logo 2015.svg
Երկիր{{{2}}} Ֆրանսիա Իսի-լե-Մուլինո
Հեռարձակման գոտիԵվրոպա
Հեռարձակման սկսման թվական1989
ՍեփականատերGroupe TF1 (80%)
Discovery Communications (20%)
Վեբ-կայքwww.eurosport.com

Շատ երկրներում հեռարձակվում է ալիքի համաեվրոպական տարբերակը, սակայն Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում հեռարձակվում են հեռուստաալիքի սեփական տարբերակները՝ թարգմանված տիտրերով և սեփական գովազգային հոլովակներով[2]:

2013 թվականին «Eurosport»-ը համացանցում թողարկեց 11 թեմատիկ ալիքներ[3]:

Լրացուցիչ հեռուստաալիքներԽմբագրել

Eurosport HDԽմբագրել

2008 թ. մայիսի 25-ից սկսել է հեռարձակվել հեռուստաալիքի բարձր պարզության (HD) տարբերակը։ Պոտենցիալ դիտորդների թիվը կազմում է շուրջ 240 միլիոն մարդ։ Հեռարձակվում է 15 լեզուներով։

Eurosport 2Խմբագրել

Հեռուստաալիքը հիմնվել է 2005 թ. հունվարի 10-ին, և տարբերվում է հիմնական հեռուստաալիքից մեծամասամբ երիտասարդական մարզատեսակների ցուցադրությամբ։ Հասանելի է 35 երկրներում 13 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, հունարեն, հունգարերեն, ռուսերեն, լեհերեն, ռումիներեն, բուլղարերեն, սերբերեն և թուրքերեն։

Գործում է նաև հեռուստաալիքի HD տարբերակը։

Eurosport NewsԽմբագրել

Մարզական լուրերի հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 2000 թ. սեպտեմբերի 1-ից[4]:

British EurosportԽմբագրել

Հեռուստաալիքի Մեծ Բրիտանիայի տարբերակն է, հիմնվել է 1999 թվականին[5]: 2012 թ. հուլիսի 25-ից մեկնարկեց ալիքի HD տարբերակը[6]: 2012 թ. կայանալիք Ամառային Օլիմպիադայի հանդիպումները թողարկվում էին նաև 3D տարբերակով[7]:

Eurosport 3DԽմբագրել

2010 թ. ապրիլից հեռարձակվում է «Eurosport 3D» ալիքը[8][9]:

Եվրոսպորտը ՀայաստանումԽմբագրել

1998-2002 թվականներին հեռուստաալիքը վերահեռարձակվում էր Դար 21 հեռուստաընկերության կողմից։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել