France Télévisions (ֆր.՝ Ֆրանսիայի հեռուստատեսություն), Ֆրանսիայի ազգային հեռուստատեսային ցանց։ Հիմնվել է 2000 թվականի օգոստոսի 2-ին France 1, France 2 (նախկինում Antenne 2), France 3 (նախկինում France Régions 3) և France 5 (նախկինում La Cinquième) հեռուստաալիքների միությունով։

France Télévisions
Երկիր{{{2}}} Ֆրանսիա Փարիզ
Հեռարձակման գոտի{{{2}}} Ֆրանսիա
Երկիր ողջ աշխարհ
Հեռարձակման լեզուֆրանսերեն
Հեռարձակման սկսման թվական2000
Փոխարինվել էORTF
ՍեփականատերՖրանսիա
🌐www.francetelevisions.fr

Հեռուստաալիքներ խմբագրել

Ազգային խմբագրել

 

Outre-Mer 1ère (France 1) - Ֆրանսիայի անդրծավյան տարածքների հեռուստատեսություն և ռադիո. Գործում են հետևյալ հեռուստաալիքները և ռադիոկայանները՝ Guadeloupe 1re, Guyane 1re, Martinique 1re, Mayotte 1re, Nouvelle-Calédonie 1re, Polynésie 1re, Réunion 1re, Saint-Pierre et Miquelon 1re, Wallis et Futuna 1re:

 

France 2 - Դիտորդների քանակով երկրորդ հեռուստաալիքը Ֆրանսիայում (TF1-ից հետո). Հեռուստաալիքը հիմնվել է 1963 թվականի դեկտեմբերի 21-ին։ 2008 թ. հուլիսի 1-ից ալիքը սկսեց հեռարձակվել բարձր պարզության (HD) ֆորմատով։

 

France 3 - Տարածաշրջանային հեռուստաալիքների ցանց. Ալիքի կազմում կա 25 մարզային հեռուստաալիք, որոնց սեփական հաղորդումների համար օրական հատկացվում է 4 եթերային ժամ։ 1996 թվականի դեկտեմբերի 16-ին եթեր է հեռարձակվում հեռուստաալիքի արբանյակային «France 3 Sat» տարբերակը։ 2010 թ. մայիսի 23-ից ալիքը սկսեց հեռարձակվել բարձր պարզության (HD) ֆորմատով։

 

France 4 (1996 - 2005 թթ. կոչվել է Festival) - Ժամանցային հեռուստաալիք, ցուցադրում է հիմնականում թատրոնի, օպերայի և արվեստի բնույթի հաղորդումներ, մարզական հանդիպումներ և երաժշտական համերգներ. Հեռուստաալիքը նախատեսված է 20-40 տարեկան դիտորդների համար։

 

France 5 (նախկինում՝ RFO Sat) - Հեռուստաալիքը նախատեսված է ընտանեկան լսարանի, ինչպես նաև ուսանողների և ԲՈՒՀերի դասախոսների համար։ Մասնագիտացած է հասարակական, քաղաքական և կրթական հաղորդումների և վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ.

 

France Ô - Ֆրանսիայի անդրծովյան տարածքների հանրային հեռուստաալիք՝ բուն Ֆրանսիայի տարածքում, գտնվում է Ֆրանսիական հեռուստատեսության կազմում։ Մինչ 2005 թվականը կոչվել է RFO Sat: Հեռուստաալիքը Ֆրանսիայի բնակիչներին տեղեկացնում է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների իրադարձությունները։

Թեմատիկ խմբագրել

  • Mezzo - 40%
  • Gulli - 34%
  • Planète Thalassa - 34% (66% - Canal+)
  • Planète Justice - 34%

Միջազգային խմբագրել

Ալիք France Télévisions Հիմնական բաժնետեր այլ բաժնետերեր
France 24 100.00%
TV5 Monde 12.58% 3.29% Arte SAEF 49%, TSR 11.11%, RTBF 11.11%, CBC 6.67%, Télé-Québec 4.44%, Institut national de l'audiovisuel 1.74%
Euronews 24.05% 21.65% RAI - 18.81% RTVE - 16.06% ՎԳՏՌԿ - 9.20% SSR - 10.23% other
Arte 50.00% Arte France 50% ARTE Deutschland TV GmbH

Արտաքին հղումներ խմբագրել