Բիաթլոն
Բիաթլոնը ձմեռային սպորտաձև է թափքադահուկասահքի և հրաձգության համադրությամբ։ Նմանապես է ամառային բիաթլոնը, թափքավազքի և հրաձգության համադրությունն է։
Բիաթլոն | |
---|---|
Տեսակ | Բազմամարտ, անհատական սպորտաձև և ձմեռային մարզաձև |
Մարմին | Բիաթլոնի միջազգային կոմիտե |
Սեռ | արական, իգական; առանձին առաջնություններ |
Կարգավիճակ | թիմային և անհատական |
Հարմարանք | բիաթլոնի դահուկ և հրացան |
Վայր | 7,5 - 15 կմ կախված տեսակից |
Առաջին առաջնություն | 1861 թ., հրաձգության և թափքադահուկասահքի ակումբ |
Օլիմպիական խաղեր | սկսած 1960 թվականից |
Տարբերվում է | duathlon?, Waffenlauf? և biathle? |
Պորտալ | Portal:Biathlon? |
Biathlon Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱյս սպորտաձևը ունի իր ծագումը Նորվեգիայի ժողովրդից, որպես ռազմական պատրաստության ալտերնատիվ տարբերակ։ Թափքադահուկասահքի առաջին ակումբներից մեկը, հրաձգության և թափքադահուկասահքի ակումբը, ստեղծվել է Նորվեգիայում 1861 թվականին, որպեսզի բարձրացվի պաշտպանական մակարդակը։
Կոչվելով ռազմական պարեկային ծառայություն, այս կոմբինացիան ընդունվեց 1924 թվականին և հետո եղավ 1928, 1936, 1948 թվականներին, բայց օլիմպիական կոմիտեն, հետո հայտարարելով, որ մի քանի երկրներ բողոքում են այս սպորտի կանոններից, հանեց այս սպորտը օլիպիականներից։ 1950-ականներին, բիաթլոնը ներկայացվեց ԽՍՀՄ-ում և Շվեդիայում, և ընդունվեց որպես ձմեռային սպորտաձև։ Այստեղի ժողովուրդը ցանկություն հայտնեց այս սպորտաձևը օլիմպիական դարձնելու համար։
Առաջին համաշխարհային Չեմպիոնատը բիաթլոնից եղավ 1958 թվականին Ավստրայում, և 1960 թվականին վերջնականապես ընդգրկվեց օլիմիադայում։ Ալբերտվիլլում 1992 թվականին, առաջին անգամ կանայք ևս մասնակցեցին այս մրցույթին։
1958-1965 թվականներին բոլոր մրցույթերը ոգտագործեցին բարձր որակի քարտրիջներ, որոնցից է .30-06 SPRINGFIELD և 7.62*51մմ NATO, .22 երկար հրաձգության քարտրիջի ստաբիլիզացումից (1978)։ Զինամթերքը կապված էր մաշված գոտու վրա։ Միակ միջոցառումը տղամարդկանց 20 կմ անհատականն էր, որը ներառում էր չորս առանձին մասերը 100 մ., 150 մ., 200 մ., 250 մ.: Թիրախի հեռավորությունը 150 մետր կրճատվեց։ 1966 թվականին 50 մետր կրճատվեց։ որի դեբյուտը եղավ 1980 թվականի ձմեռային օլիմիադայում։
Կառավարող անձինք
խմբագրել1948 թվականին, Union Internationale de Pentathlon Moderne et Biathlon (UIPMB) ստեղծվեց, ստանդարտացնելու բիաթլոնի օրենքները և այժմյան պենտատլոնը։ 1993 թվականին UIPMB-ը ստեղծեց Բիաթլոնի միությունը, որը նույն միությունից առանձնացավ։
Միության նախագահները
խմբագրել- 1947-1949։ Թոմ Ուիլբորն (Շվեդիա)
- 1949-1960։ Գուստաֆ Դիրսեն (Շվեդիա)
- 1960-1988։ Սվեն Թոֆելթ (Շվեդիա)
- 1988-1992։ Իգոր Նովիկով (ԽՍՀՄ)
- 1992- այսօր։ Անդերս Բեսսեբերգ (Նորվեգիա)
Չեմպիոնատներ
խմբագրել- Բիաթլոնի աշխարհի գավաթ
- Բիաթլոնի աշխարհի չեմպիոնատ
- Բիաթլոնի մանկական աշխարհի չեմպիոնատ
- Բիաթլոնը ձմեռային օլիմպիադայում
Կանոններ և սարքավորումներ
խմբագրելԿատարյալ կանոնները տրված են Բիաթլոնի միության պաշտոնական էջում։
Հիմնական հասկացություններ
խմբագրելԲիաթլոնի մրցույթը կազմված է թափքադահուկի մրցարշավից, և մի քանի դադարներից, որոնց ժամանակ մասնակիցները հրազենով կրակ են թողում դեպի նշանակետերը 2 կամ 4 անգամ հնգական անգամ կանգնած և պառկած վիճակում։ Քանի անգամ մասնակիցը վրիպում է, այդքան անգամ նա լրացուցիչ ժամանակ է կորցնում կամ էլ այդքան անգամ լրացուցիչ հեռավորություն է անցնում, ամենակարճ ժամանակում անցնողը հաղթում է։
Մրցույթի ֆորմատը
խմբագրելԻնդիվիդուալ
խմբագրել20 կիլոմետրանոց ինդիվիդուալ մրցարշավը հնագույն բիաթլոնային տարբերակն է։ Այստեղ անցնում են 5 շրջան․ Բիաթլետը հարվածում է ընդհանուր 20 անգամ՝ 4 անգամ մոտենալով հետևյալ հաջորդականությամբ՝ կանգնած, պառկած, կանգնած, պառկած։ Ամեն վրիպած հարված էրոպե ավելացնում է բիաթլետի ընդհանուր ժամանակին
Սպրինտ
խմբագրելՍպրինտը 10 կիլոմետր տղամարդկանց և 7․5 կիլոմետր կանանց համար բիաթլետը հարվածում է 10 անգամ՝ մոտենալով 2 անգամ։ ամեն վրիպակ 150 մետր ավելացնում է մրցարշավը։ Ինչպես և Ինդիվիդուալը, բիաթլետները սկսում են ինտեռվալներով։ Հաղթող նույնպես ինդիվիդուալի նման է։
Հետապնդում
խմբագրելԱյստեղ տերբեր ժամանակներում են սկսում մրցարշավորդները և հաղթում է նա ով առաջինն է հատել հաղթական գիծը։ Հեռավորությունը 12.5 կիլոմետր տղամարդկանց, 10 կիլոմետր կամանց համար։ Մրցարշավը բաղկացած է 5 շրջանից։ հարվածում են ինչպես ինդիվիդուալը, իսկ վրիպակը ինչպես Սպրինտը։
Մասս ստարտ
խմբագրելԱյստեղ սկսում են միաժամանակ և հաղթում ով առաջինը անցնի հաղթական գիծը։ Հեռավորությունը 15 և 12.5 կիլոմետր։Այսեղ ևս 5 շրջան է։ Հարվածի իրավունք ունեն 10 անգամ, պիտի դիպուկահար են 6 անգամ։ Այստեղ ևս վրիպակը 150 մետր է։ Խաղում են միառժամանակ 30 հոգի։
Րիլեյ
խմբագրելԹիմը պարունակում է 4 բիաթլետ 7.5 կիլոմետր ամեն մեկի համար։ Ամեն մեկը հարվածում է 2 անգամ՝ Պառկած և կանգնած։ 150 մետր վրիպակի դեպքում։
Թիմ
խմբագրելԹիմը 4 բիաթլետից է բաղկացած։ թ հոգի հարվածում է, 2 հոգի չի հարվածում։ 2 հոգի հարվածում է համապատասխանաբար կանգնած և պառկած։ Չխբելու դեպքում 150 մետր հեռավորություն ավելանում է։ Նրանք պետք է հարվածային դիրք մտնեն միասին և հատեն գիծը 15 վրկ տարբերությամբ։
Բիաթլոնի ռեկորդներ
խմբագրելԲիաթլոնի ռեկորդները, նորությունները կարող եք տեսնել Biathlobworld.com կայքում։
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիաթլոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 435)։ |