Բացել գլխավոր ցանկը

Մանուել Պետրոսյան (1998, մայիսի 6, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Մինչև 18 տարեկանների 2016 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Մանուել Պետրոսյան
Պետություն(ներ)Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 6, 1998(1998-05-06)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ
Կոչումմիջազգային վարպետ[2], գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարպետ և Վարպետության թեկնածու
Առավելագույն վարկանիշ2592 (հուլիս, 2019)
Ներկայիս վարկանիշ2613 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար13300857
365chessManuel_Petrosyan
Chesstempo համար162827
ICCF համար162827

ԿենսագրությունԽմբագրել

Մանուել Պետրոսյանի մանկությունն անցել է Ստեփանակերտում։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից` 3-4 տարեկանում։ Ծննդավայրում սկսել է հաճախել շախմատային դպրոց, իսկ 6 տարեկանից արդեն մարզվել է լուրջ մարզչի մոտ։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, քանի որ Արցախում չկային բարձրակարգ մարզիչներ, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելը հարմար չէր[3]։ Երևանում Մանուելը սկսել է պարապել շախմատի ակադեմիայում` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մոտ[4]։

Մանուելն ավարտել է Երևանի թիվ 127 ավագ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժին[4]։ Զինվորական ծառայությունն անցել է Բանակի կենտրոնական մարզական ակումբում[3]։

Մարզական արդյունքներԽմբագրել

2010 թվականին Մանուելը 3-րդ տեղն է զբաղեցրել Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկանների մրցաշարում[5]։ Նույն թվականին նա դարձել է մինչև 12 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթող` 9 հնարավորից վաստակելով 8½ միավոր[6]։

2012 թվականին Մանուելը կրկնել է հաջողությունը` այս անգամ դառնալով մինչև 14 տարեկանների երկրի չեմպիոն (7½ 9-ից)[7]։ Նույն թվականին նա մասնակցել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությանը և 9 հնարավորից 7 միավորով դարձել աշխարհամասի փոխչեմպիոն[8]։

2013 թվականին Մանուելը, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, հռչակվել է մինչև 16 տարեկանների Հայաստանի չեմպիոն[9]։ Նույն թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայի շախմատի մրցաշարում Պետրոսյանը 6 պարտիայում վաստակել է 4½ միավոր և դարձել հաղթող[10][4]։

2014 թվականին Մանուելը դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն` գրանցելով 100-տոկոսանոց արդյունք (9-ից 9 միավոր)[11]։

2014 թվականին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստը 6½ միավորով (9-ից) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[12]։

2016 թվականի հունիսին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում (Պրահա) 9 տուրում վաստակելով 7½ միավոր Մանուելը հռչակվել է աշխարհամասի հաղթող[13]։ Երկու ամիս անց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում Մանուելը կրկնել է հաջողությունը` հռչակվելով նույն տարիքային խմբի աշխարհի չեմպիոն (9 11-ից)[14]։

Հաջորդ տարի իտալական Տարվիզիո քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Մանուելը մինչև 20 տարեկանների մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8½ միավոր` ևս երկու մասնակցի հետ բաժանել է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը[15]։

Մանուել Պետրոսյանը 2018 թվականի Հայաստանի արագ շախմատի չեմպիոն է[16]։

Միջազգային կոչումներԽմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2010 Երևան Համահայկական շախմատային օլիմպիադա 5 3 1 5½ 9-ից [18]
2012 Մոսկվա «Moscow Open 2012 A» 5 3 1 5½ 9-ից [19]
2014 Երևան Եվրոպայի առաջնություն 3 3 3 4½ 9-ից [20]
Պերմ «International tournament Perm-2014» 1 0 8 5 9-ից [21]
2016 Ջյակովիցա Եվրոպայի 17-րդ առաջնություն 2 0 9 6½ 11-ից [22]
Խանտի-Մանսիյսկ «World Youth Chess Championship 2016 O18» 7 0 4 9 11-ից [23]
2017 Սևան «Սևանա լիճ 2017» 3 2 4 5 9-ից [24]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://ratings.fide.com/apps/241476.PDF
  2. ratings.fide.com
  3. 3,0 3,1 «Որոշիչ և լարված պարտիաները հենց վերջիններն էին. Մանուէլ Պետրոսյան»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  4. 4,0 4,1 4,2 «Մանուել Պետրոսյան. «ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՍԻՐՈՎ ԽԱՂԱԼ, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է»»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  5. «G.Kasparian Memorial Boys U-14»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  6. «Armenian Boy's Championship U-12»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  7. «ARM B&G Ch-2012. Boys U-14»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  8. «European Youth Chess Championship B14 Prague 2012 - Boys Under 14»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  9. «Armenian Youth Chess Championship-2013 Under-16 Boys»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  10. «Gymnasiade 2013 Absoluto»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  11. «Armenian Youth Championship-2014. B-16»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  12. «25th European Youth Chess Championship 2015 U18 - Open»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  13. «European Youth Chess Championship B18 Prague 2016 - Boys Under 18»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  14. «World Youth Chess Championship 2016 O18»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  15. «World Junior under 20 Championship 2017 (150309)»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  16. «Armenian Rapid Ch. 2018»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  17. «Petrosyan, Manuel. FIDE Chess Profile. FIDE Titles (year)»։ Վերցված է 2018 Հուլիս 17 
  18. Միջազգային վարպետի 1-ին նորմ
  19. Միջազգային վարպետի 2-րդ նորմ
  20. Միջազգային վարպետի 3-րդ նորմ
  21. Միջազգային վարպետի նորմ
  22. Գրոսմայստերի 1-ին նորմ
  23. Գրոսմայստերի 2-րդ նորմ
  24. Գրոսմայստերի 3-րդ նորմ

Արտաքին հղումներԽմբագրել