Բացել գլխավոր ցանկը

Արթուր Գաբրիելյան

ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր

Արթուր Վլադիմիրի Գաբրիելյան (ռուս.՝ Арту́р Влади́мирович Габриеля́н, ծնվ.` 1982, 26 դեկտեմբերի, Բաքու), ռուսաստանցի հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009 թ.)։

Արթուր Վլադիմիրի Գաբրիելյան
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26, 1982(1982-12-26) (36 տարեկան)
ԾննդավայրԲաքու
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (2002)
Առավելագույն վարկանիշ2594 (հուլիս 2012)
Ներկայիս վարկանիշ2465 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար4131002
365chessArtur_Gabrielian
Chesstempo համար67083
ICCF համար67083

ԿենսագրությունԽմբագրել

Արթուր Գաբրիելյանը ծնվել է 1982 թվականին Բաքվում։ Մեկուկես տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, իսկ 1994 թվականին` Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաք։ Շախմատ խաղալ Արթուրը սկսել է դեռևս Հայաստանում, երբ 8 տարեկան էր, մանկական անվանի մարզիչ Առնոլդ Հակոբջանյանի ղեկավարությամբ։

Արթուրը բազմիցս դարձել է Ստավրոպոլի երկրամասի չեմպիոն։

Մոսկվայում նա ընդունվել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարան և շուտով դարձել միջազգային վարպետ։ 2002 թվականին մտել է նոկաուտ համակարգով անցկացվող մայրաքաղաքի առաջնության եզրափակիչ փուլ, որտեղ զիջել է Վլադիմիր Մալախովին։ Համացանցային խոշոր «Դոս Էրմանոս» մրցաշարի եզրափակչի մասնակից է (2004 թ.)։ 2008 թվականի Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Բելգորոդի պետական համալսարանի ռեկտորի գավաթի խաղարկության հաղթող (2009 թ.)։

2009 թվականին լրացրել է գրոսմայստերի կոչմանն արժանանալու բոլոր անհրաժեշտ նորմաները։ Կոչումը ստացել է Հունաստանի Հալկիդիկի քաղաքում հոկտեմբերին կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ կոնգրեսում։

Ուսումն ավարտելուց հետո Արթուրը վերադարձել է Գեորգիևսկ, որտեղ բազմիցս դարձել է Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգների չեմպիոն։ Ռուսաստանի առաջնությունների բարձրագույն խմբի և երկրի թիմային առաջնությունների մասնակից է։ 2010 թվականին մասնակցել է Համահայկական խաղերին։ 2012 թվականին մտել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։

Արթուրը ծավալում է նաև մարզչական գործունեություն։ Նրա աշակերտներից են պատանիների Ռուսաստանի բազմակի չեմպիոն և մրցանանկակիր Սեմյոն Խանինը, միջազգային վարպետ Նադեժդա Խարմունովան, ՌԴ մանկական առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերի մշտական մասնակիցներ Ալեքսեյ Սորոկինը, Ալեքսեյ Իվլևը և Աննա Ուլանովսկայան։

Արթուր Գաբրիելյանը ժողովրդականացնում է շախմատը Ստավրոպոլի երկրամասում, մասնակցում տեղի ֆեդերացիայի աշխատանքներին, մրցաշարեր անցկացնում Գեորգիևսկում, գրում հոդվածներ շախմատի մասին։

Ամուսնացած է ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Կոստրիկովայի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել