Տիգրան Կորյունի Քոթանջյան (սեպտեմբերի 1, 1981(1981-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006): 2014 թվականի Հայաստանի չեմպիոն[2]:

Տիգրան Կորյունի Քոթանջյան
Tigran Kotanjian Yerevan ARM Ch 2013.jpg
Տիգրան Քոթանջյանը Հայաստանի 2013 թվականի առաջնությունում
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1981(1981-09-01) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2006)
Միջազգային վարպետ (2003)
Առավելագույն վարկանիշ2580 (հուլիս, 2008)
Ներկայիս վարկանիշ(փետրվար, 2021) (փետրվար, 2021)
ՖԻԴԵ համար13301250
365chessTigran_Kotanjian
Chesstempo համար109100
ICCF համար109100
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2014[1]

ԿենսագրությունԽմբագրել

Շախմատ խաղալ սովորել է պապիկից: Ինը տարեկանից սկսել է հաճախել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Մոտ 4 տարի շախմատին զուգահեռ զբաղվել է նաև լողով, սակայն հաջողությունների չի հասել։

Արհեստավարժ շախմատիստ որոշել է դառնալ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սովորելու տարիներին[3]։

1999 թ. Տիգրանը դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն։

2003 թ. դարձել է միջազգային վարպետ:

2006 թ. լրացրել է գրոսմայստերի նորման և ստացել այդ կոչումը։

2009 թ.` «Դուբայ Օփեն» մրցաշարի հաղթող[4]։

2010 թ.` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող։

Նույն թվականին 1-2 տեղերն է բաժանել Հայաստանի 67-րդ առաջնությունում, սակայն լրացուցիչ մրցախաղում 0-2 հաշվով չեմպիոնի կոչումը զիջել է գրոսմայստեր Կարեն Ասրյանին[5]:

Նույն թվականին բաժանել է 1-3-րդ տեղերը «Ֆաջր Օփեն» մրցաշարում։

2008 թ. դարձել է «Բեյրութ օփեն» մրցաշարի հաղթող։

2014 թ. Հայաստանի 74-րդ առաջնությունում վաստակելով 6,5 միավոր հռչակվեց Հայաստանի չեմպիոն՝ լրացնելով Հայաստանի հավաքականի միակ թափուր տեղը, և 2014-ի վերջին մասնակցեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած համաշխարհային օլիմպիադային։ Այնտեղ նա անցկացրեց մեկ պարտիա, որում հաղթեց ճապոնացի մրցակցին։

Մինչ այդ Տիգրանը ևս մեկ անգամ եղել է հավաքականի կազմում. 2010 թվականին նա 2-րդ պահեստայինն էր Աշխարհի թիմային 7-րդ առաջնություն (Բուրսա, Թուրքիա), սակայն ոչ մի պարտիա չի խաղացել։

Վերջին տարիներին քիչ է խաղում մրցաշարերում, զբաղվում է մարզչական գործունեությամբ ինչպես մարզադպրոցում, այնպես էլ անհատապես[3]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6]

ՆախասիրություններԽմբագրել

2011 թվականից զբաղվում է մեղվաբուծությամբ։ Այն զբաղմունքի պատճառով մեկ անգամ նույնիսկ հրաժարվել է Աբու Դաբիի մրցաշարի հրավերից[3]։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել