Բացել գլխավոր ցանկը

Յուրի Հայրապետյան (շախմատիստ)

հայ շախմատիստ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Հայրապետյան (այլ կիրառումներ)

Յուրի Հրաչիկի Հայրապետյան (ապրիլի 18, 1988(1988-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինան ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր (2007):

Յուրի Հրաչիկի Հայրապետյան
Պետություն(ներ)Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվապրիլի 18, 1988(1988-04-18) (31 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան
ԿոչումԳրոսմայստեր (2007)
Միջազգային վարպետ (2005)
Առավելագույն վարկանիշ2537 (2009 հուլիս)
Ներկայիս վարկանիշ2502 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար14109069
365chessYuriy_Ajrapetjan
Chesstempo համար3467
ICCF համար3467

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1988 թվականին, Երևանում։ Գերազանցությամբ ավարտել է Ղրիմի Վլադիմիր Վերնադսկու անվան Տավրիայի ազգային համալսարանը։ Այժմ տնտեսագետ է աշխատում ուկրաինական UniCredit բանկում[1]: Բնակվում է Սիմֆերոպոլում[2]:

ԿոչումներԽմբագրել

Միջազգային վարպետի կոչմանն արժանացել է 2005 թվականին, իսկ գրոսմայստեր դարձել է երկու տարի անց` 2007 թվականին։

Մարզական արդյունքներԽմբագրել

  • 2004, Սիմֆերոպոլ` 1-ին տեղ
  • 2006, Ղրիմի առաջնություն` 2-րդ տեղ
  • 2007, Սիմֆերոպոլ՝ 1-ին տեղ
  • 2007, «Ալուշտայի գարուն» մրցաշար՝ 1-ին տեղ
  • 2007, «Ալուշտայի աշուն» մրցաշար՝ 1-ին տեղ
  • 2011, Կիև, «Ուկրաինայի անկախության գավաթի» 20-րդ խաղարկություն՝ 1-ին տեղ[3]
  • 2014, Սիմֆերոպոլ, կայծակնային շախմատի նախաամանորյա մրցաշար՝ 1-ին տեղ

Անհատական վարկանիշի լավագույն ցուցանիշն արձանագրել է 2009 թվականի հուլիսին՝ 2537։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել