Սերգեյ Մովսիսյան
Սերգեյ Մուշեղի Մովսիսյան (նոյեմբերի 3, 1978[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1997 թ.), Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012 թ.) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011 թ.) հաղթող։
Սերգեյ Մովսիսյան | |
---|---|
Սերգեյ Մովսեսյան | |
![]() Սերգեյ Մովսիսյանը | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Անունը ծնվելիս | վրաց.՝ Sergei Movsesian |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 3, 1978[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (2000) |
Առավելագույն վարկանիշ | 2751 (հունվար, 2009) |
Ներկայիս վարկանիշ | 2615 |
ՖԻԴԵ համար | 310204 |
365chess | Sergei_Movsesian |
Chesstempo համար | 143479 |
ICCF համար | 143479 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2] և Շախմատային օլիմպիադա 2014[2] |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ (2011) |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1978 թվականին Թբիլիսիում։ 1994 թ. տեղափոխվել է Չեխիա ծնողների մոտ։ 2002 թվականից մինչև 2010 թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։
Բազմաթիվ մրցաշարերի հաղթող՝ Բեռլին (1993 թ., 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995 թ.), Տրենչինե (1995 թ.), Սալա (1995 թ.), Պարդուբիցե (1995, 1998 թթ.), Զլինե (1995 թ., 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997 թ.), Լինզարոտ (1999 թ.), Պրագե (1999 թ.), Սարաևո (2002, 2007 թթ.), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007 թ.), Վեյկ ան Զեյ (2008 թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ Էլոյի գարծակիցը 2751 (26-րդ է աշխարհում և 2-րդ Հայաստանի շախմատիստների մեջ)։ Առավելագույն գործակիցը 2751 (հունվար, 2009 թ.)։ Տիրապետում է ինը լեզուների։
Հանդես է եկել հետևյալ երկրների կողմից՝
Ժամանակաշրջան | Երկիր |
---|---|
1998 - 2002 | Չեխիա[3] |
2002 - 2010 | Սլովակիա[3] |
2010-ից | Հայաստան[4] |
Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ (2011 թ.)[6]:
- Պատվո շքանշան (2012 թ.)[7]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 OlimpBase
- ↑ 3,0 3,1 Սերգեյ Մովսիսյան OlimpBase կայքում
- ↑ Սերգեյ Մովսիսյան ՖԻԴԵ-ի կայքում
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներԽմբագրել
- Սերգեյ Մովսիսյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Սերգեյ Մովսիսյանի պարտիաները (անգլ.)
- Սերգեյ Մովսիսյանի անձնական քարտը 365chess.com կայքում