Ռաֆայել Վահանյան

հայ շախմատիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վահանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Արտյոմի Վահանյան (ծնված հոկտեմբերի 15, 1951(1951-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր, այդ կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։ 1989 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 և 1986 թթ.), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985 և 1989 թթ.) և Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Երևանի պատվավոր քաղաքացի (2012 թ.)[3]։

Ռաֆայել Վահանյան
Ռաֆայել Վահանյան
Պետություն(ներ) Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 15, 1951(1951-10-15) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1] և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Ներկայիս վարկանիշ2454
ՖԻԴԵ համար13300016
365chessRafael_A_Vaganian
Chesstempo համար218297
ICCF համար218297
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1978[2], Շախմատային օլիմպիադա 1984[2], Շախմատային օլիմպիադա 1986[2], Շախմատային օլիմպիադա 1992[2], Շախմատային օլիմպիադա 1994[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2] և Շախմատային օլիմպիադա 2004[2]
Պարգևներ և մրցանակներ
 Rafael Vaganian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Ֆիզիկայի ուսուցիչ նրա հայրը շախմատի մոլի սիրահար էր և ողջունում էր որդու զբաղմունքը։ 16 տարեկանում Ռաֆայելը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, իսկ 18-ում՝ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայացած միջազգային պատանեկան մրցաշարի հաղթողներից մեկը։

1969 թվականին Լենինգրադում Խորհրդային Միության երիտասարդ երեք վարպետների (Վահանյան, Միխայիլ Շտեյնբերգ և Անատոլի Կարպով) մրցախաղ-մրցաշարում որոշվում էր Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցը։ Հաղթեց Կարպովը, բայց, թվում էր, թե այդ մրցակցությունը կշարունակվի երկար տարիներ։ Սակայն վաղ մահը կտրեց Շտեյնբերգի կյանքի թելը։ Վահանյանն աշխատում էր հետ չմնալ Կարպովից։ Իր հասակակից ընկերոջից ընդամենը մեկ տարի անց նա դարձավ միջազգային գրոսմայստեր։ Դա տեղի ունեցավ 1971 թվականին Վռնյաչկա Բանյայում կայացած մրցաշարում, որտեղ նա 15 հնարավորից վաստակեց 11 միավոր՝ առաջ անցնելով անվանի շախմատիստներ Լյուբոմիր Լյուբոևիչից, Լեոնիդ Շտեյնից, Բորիսլավ Իվկովից։ ՖԻԴԵ-ի կոնգրեսը Վահանյանին գրոսմայստերի կոչում շնորհեց բացառության կարգով, քանի որ նա դեռևս չէր կրում միջազգային վարպետի կոչում։ Նա դարձավ գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։

 
Ռաֆայել Վահանյանը 1983 թվականին

Խորհրդային շախմատի գագաթին Վահանյանը բարձրացավ 10-րդ փորձից՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն 1989 թվականին։ Դրանից առաջ նա երեք անգամ դարձել էր մրցանակակիր. 1974 թ.-ին՝ 3-4-րդ տեղեր, 1975 թ.-ին՝ 2-5-րդ, 1982/1983 թթ.-ին՝ 3-4-րդ։ Ուշագրավ է, որ, երկար տարիներ լինելով Հայաստանի ուժեղագույն շախմատիստը, Վահանյանը ոչ մի անգամ չի եղել Հայաստանի չեմպիոն։

ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է շախմատային օլիմպիադաների (1984 և 1986 թթ.), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985 թ.՝ նաև անհատական ոսկե մեդալ 3-րդ խաղատախտակի վրա, և 1989 թ.) և Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ (1992 թ., 2004 թ.՝ նաև անհատական ոսկե մեդալ 3-րդ խաղատախտակի վրա) դարձել է օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, երեք անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր (1997 թ., 2001 թ.՝ նաև անհատական արծաթե մեդալ 2-րդ խաղատախտակի վրա, 2005 թ.) և մեկ անգամ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (1997 թ., նաև անհատական ոսկե մեդալ 2-րդ խաղատախտակի վրա)։

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[4]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[5]։

2019 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած վետերանների աշխարհի առաջնությունում Ռաֆայել Վահանյանը 65 տարեկանից ավագ շախմատիստների մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8½ միավոր՝ դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն[6]։

1992 թվականից բնակվում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Գերմանական «Պորց» թիմի կազմում բազմիցս դարձել է այդ երկրի չեմպիոն և գավաթակիր։

2016 թվականի մայիսից Շենգավիթի շախմատի մանկապատանեկան նորաբաց մարզադպրոցի տնօրենն է[7]։

Խաղաոճ, նվաճումներ

խմբագրել
 
Աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը և Ռաֆայել Վահանյանը 1986 թվականին Դուբայում

Խորհրդային անվանի գրոսմայստեր և շախմատային վերլուծաբան Ալեքսեյ Սուետինը 1985 թվականին Ռաֆայել Վահանյանին բնորոշել է որպես բնատուր մեծ տաղանդի տեր շախմատիստի։ Նրա հետ անցկացնելով մի քանի պարտիա՝ Սուետինն զգացել է հայ գրոսմայստերի մեծ ներուժը. «Նա ունի շախմատային ճակատամարտը վարելու հոյակապ զգացողություն և կարողանում է ճիշտ պահին ուժեղացնել խաղը, թեև ոչ միշտ է հաշվարկում տարբերակները՝ հույսը դնելով իր բնատուր շախմատային հոտառության վրա»։ Ըստ Սուետինի՝ «շախմատային տախտակի առջև Վահանյանը վախի կամ անվստահության զգացողություն չունի։ Նա մշտական լավատես է, միշտ պատվախնդիր է և բռնկուն բնավորություն ունի»։

 
Միաժամանակյա խաղաշարի ժամանակ, Երևան, Շառլ Ազնավուրի հրապարակ, 12.10.2014

Վահանյանի խաղի ստեղծագործական ներկապնակը բազմազան է։ Նա պարտիան կարող է անցկացնել և՛ նուրբ դիրքային ոճով, և՛ հաղթել սուրկոմբինացիոն պայքարում։ Նրա անձնական խոստովանությամբ՝ բնավորության որոշ գծեր խանգարում են հասնելու մարզական լավ արդյունքների. «Երբեմն կարող եմ ինձ թույլ տալ լավ չնախապատրաստվել մրցաշարին, մեկ ուրիշ անգամ, հույսս դնելով հոտառությանս վրա, կարող եմ չմտածված քայլ անել։ Բայց շախմատը շատ խանդոտ է։ Այն չի ներում թեթևամտության անգամ չնչին դրսևորում և դաժանորեն հարվածում է նույնիսկ փոքրիկ թուլության համար»։

Բայց, այնուամենայնիվ, տաղանդավոր գրոսմայստերը կարողացել է հասնել մի շարք խոշոր նվաճումների։ 1975 թվականից նա մասնակցել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարերին։ 1985 թ. նա հաղթել է Բիլի միջփնջային մրցաշարում, այնուհետև Մոնպելիեում կայացած հավակնորդների մրցաշարում 1-3-րդ տեղերն է բաժանել խորհրդային շախմատիստներ Արթուր Յուսուպովի և Անդրեյ Սոկոլովի հետ։ Կիսաեզրափակչում 2։6 հաշվով տանուլ է տվել Սոկոլովին (1986 թ.)։

Աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարի հաջորդ շրջափուլի 1/8 եզրափակչում 2½։3½ հաշվով զիջել է հունգարացի Լայոշ Պորտիշին։

Առաջին մրցանակներ է նվաճել հետևյալ մրցաշարերում.

1988-1990 թվականներին եղել է Աշխարհի գավաթի խաղարկությունների մասնակից, լավագույն արդյունքը ցույց է տվել 1989 թ.-ին, Ռոտերդամում՝ 3-րդ տեղ։

Անձնական կյանք

խմբագրել

Վահանյանն ամուսնացած է նախկին շախմատիստուհի, այժմ` ծրագրավորող Իրինա Երուսլանովայի հետ։ Նրանք ունեն երկու զավակ. որդին` Արմենը, օտար լեզուների մասնագետ է, դուստրը` Լուսինեն, հոգեբան[8]։

Վարկանիշի փոփոխություն

խմբագրել
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971 2510 2510 2510
1972 2510 2510 2510
1973 2500 2500 2500
1974 2540 2540 2540
1975 2530 2530 2530
1976 2550 2550 2550
1977 2545 2545 2545
1978 2570 2555 2570 2555
1979 2570 2570 2570 2570
1980 2590 2590 2590 2590
1981 2565 2565 2565 2565
1982 2550 2550 2550 2550
1983 2550 2620 2620 2550
1984 2630 2625 2630 2625
1985 2640 2625 2640 2625
1986 2645 2600 2645 2600
1987 2590 2595 2595 2590
1988 2625 2595 2625 2595
1989 2600 2585 2600 2585
1990 2605 2630 2630 2605
1991 2585 2585 2585 2585
1992 2590 2635 2635 2590
1993 2615 2615 2615 2615
1994 2625 2645 2645 2625
1995 2640 2645 2645 2640
1996 2615 2595 2615 2595
1997 2580 2640 2640 2580
1998 2640 2630 2640 2630
1999 2605 2617 2617 2605
2000 2618 2623 2627 2627 2618
2001 2641 2641 2650 2650 2650 2641
2002 2662 2664 2667 2667 2662
2003 2667 2653 2623 2623 2667 2623
2004 2623 2639 2642 2640 2642 2623
2005 2670 2631 2614 2614 2670 2614
2006 2597 2601 2598 2587 2601 2587
2007 2590 2590 2594 2600 2600 2590
2008 2617 2617 2594 2590 2617 2590
2009 2596 2587 2568 2568 2568 2596 2568
2010 2568 2568 2572 2577 2577 2577 2577 2568
2011 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577
2012 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570
2013 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570 2570
2014 2570 2570 2570 2571 2571 2571 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2570
2015 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577 2577
2016 2577 2577 2577 2577 2577 2577 2570 2564 2564 2564 2560 2560 2577 2560
2017 2560 2560 2560 2560 2560 2562 2562 2562 2548 2548 2548 2548 2562 2548
2018 2550 2550 2550 2550 2550 2550 2546 2546 2546 2546 2546 2546 2550 2546
2019 2546 2546 2546 2535 2526 2526 2514 2514 2514 2514 2514 2516 2546 2514
2020 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516
2021 2516 2516 2516 2516 2516
2022 2493 2493 2493
2023 2463 2452 2463 2452
2024 2454 2452 2454 2452


Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
  3. «Ալ. Գրիգորյանին, Ռ. Վահանյանին և Հ. Մխիթարյանին հանձնվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Հայաստանը՝ շախմատի վետերանների աշխարհի փոխչեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  5. Ranking World Team Championship 50+, 65+ 2016: Section 50+
  6. «ChessPro. Чемпионат мира среди сеньоров. Бухарест, Румыния 2019. Все о турнире». chesspro.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Շենգավիթում բացվեց շախմատի դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «ChessPro. РАФАЭЛ ВАГАНЯН: «ИГРАТЬ, ТВОРИТЬ И НАХОДИТЬ!»». chesspro.ru. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
  11. Ռ. Ա. Վահանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Շախմատ, Հանրագիտարանային բառարան, գլխավոր խմբագիր՝ Անատոլի Կարպով, էջեր 52-53, Մոսկվա, 1990. - ISBN 5-85270-005-3 (ռուսերեն)
  • Ռաֆայել Չատինյան «Ռաֆայել Վահանյան. Անկրկնելի հաղթանակներ», Երևան, 2014
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Վահանյան» հոդվածին։