Դավիթ Հարությունյան (շախմատիստ)

հայ շախմատիստ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հարությունյան (այլ կիրառումներ)

Դավիթ Հարությունյան (մայիսի 31, 1984, Թբիլիսի), վրացահայ շախմատիստ, գրոսմայստեր (2006)։ 2014 թվականից՝ ՖԻԴԵ-ի մարզիչ։

Դավիթ Հարությունյան
Arutinian david 20081119 olympiade dresden.jpg
Պետություն(ներ)Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 31, 1984(1984-05-31) (36 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ԿոչումԳրոսմայստեր (2008)
Միջազգային վարպետ (2002)
Առավելագույն վարկանիշ2593 (ապրիլ, 2008)
Ներկայիս վարկանիշ2549 (մայիս, 2020)
ՖԻԴԵ համար13601741
365chessDavid_Arutinian
Chesstempo համար11456
ICCF համար11456
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2006 և Շախմատային օլիմպիադա 2008

Վրաստանի հավաքականի կազմում երկու անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին (2006 և 2008) և 2007 թվականին՝ Եվրոպայի թիմային առաջնությանը։

Միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր է։

ԱշակերտներԽմբագրել

2009-2010 թվականներին եղել է Վրաստանի կանանց հավաքականի մարզիչ։

Մարզել է երիտասարդ բազմաթիվ շախմատիստների, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

  • Սոպիկո Գուրամիշվիլի՝ մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն (2006, Բաթում, Վրաստան)
  • Քեթի Ցացալաշվիլի՝ մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն (2007, Անթալիա, Թուրքիա)
  • Բոբի Չեն՝ մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն (2009, Անթալիա, Թուրքիա)
  • Աննա Մայա Ղազարյան՝ մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2012)
  • Ժանսայա Աբդումալիկ՝ մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2012, Մարիբոր, Սլովենիա), մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2013, Կոջաելի, Թուրքիա)

Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[1]

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org