Կարեն Հակոբի Գրիգորյան

հայ շախմատիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Հակոբի Գրիգորյան (փետրվարի 25, 1995(1995-02-25), Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2013): Հայաստանի 2015 թվականի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։

Կարեն Հակոբի Գրիգորյան
Կարեն Հակոբի Գրիգորյան
2012 թվականին
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 25, 1995(1995-02-25) (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿոչումԳրոսմայստեր (2013)
Միջազգային վարպետ (2011)
Առավելագույն վարկանիշ2666 (2021, հունվար)
Ներկայիս վարկանիշ2583
ՖԻԴԵ համար13301004
365chessKaren_Jr_Grigoryan
Chesstempo համար78090
ICCF համար78090

Մասնակցությունը մրցաշարերին

խմբագրել

Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.

Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր.

  • թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ՝ 2010
  • թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ՝ 2011[1]

2014 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն[2]։

Մի քանի անգամ մրցանակային տեղեր է զբաղեցրել նաև մեծահասակների մրցաշարերում.

2015 թվականի հունվարին, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձել է Հայաստանի չեմպիոն[12]։ Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի հավաքական, որի կազմում նույն թվականի նոյեմբերին մասնակցել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի թիմային առաջնությանը։ Որպես պահեստային խաղացող հայտավորված Կարենն անցկացրել է ընդամենը երեք պարտիա, որոնցից երկուսն ավարտել է ոչ-ոքի և կրել մեկ պարտություն։ Սակայն թիմային հաշվարկում հավաքականի մյուս անդամների հետ նա արժանացել է արծաթե մեդալի[13]։

2023 թվականի հոկտեմբերին Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 7½ միավոր, դարձել է «Երևան օփեն 2023» 5-րդ միջազգային մրցաշարի հաղթող[14]։

2021 թվականի հունվարին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին՝ 2666։

Կոչումներ

խմբագրել

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

խմբագրել
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[15][16]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2007 2150 2150 2074 2150 2074
2008 2094 2086 2097 2072 2097 2072
2009 2139 2227 2254 2230 2211 2254 2139
2010 2226 2304 2286 2290 2290 2368 2368 2226
2011 2454 2463 2463 2473 2473 2484 2484 2454
2012 2482 2510 2517 2529 2529 2524 2524 2508 2513 2529 2482
2013 2513 2531 2545 2559 2559 2550 2550 2550 2563 2604 2604 2604 2604 2513
2014 2584 2584 2572 2577 2577 2577 2592 2595 2610 2591 2586 2586 2610 2572
2015 2587 2596 2596 2590 2590 2590 2580 2582 2609 2600 2616 2602 2616 2580
2016 2602 2606 2612 2612 2616 2604 2536 2533 2544 2545 2571 2571 2616 2533
2017 2571 2561 2559 2559 2555 2555 2555 2570 2568 2586 2584 2571 2586 2555
2018 2581 2571 2571 2571 2571 2571 2578 2578 2578 2568 2542 2557 2581 2542
2019 2557 2590 2571 2545 2532 2547 2549 2562 2601 2608 2615 2621 2621 2532
2020 2632 2654 2662 2665 2665 2665 2665 2665 2658 2658 2659 2651 2665 2632
2021 2666 2645 2645 2647 2658 2631 2634 2637 2645 2666 2631
2022 2646 2636 2630 2647 2643 2617 2623 2619 2647 2617
2023 2621 2626 2621 2619 2643 2646 2638 2646 2619
2024 2629 2580 2583 2580 2573 2567 2629 2567


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. OlimpBase
  2. Աշխարհի ուսանողական 13-րդ առաջնություն
  3. Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը` Ասրյանի 7-րդ հուշամրցաշարի հաղթող
  4. Կարեն Գրիգորյանը` Սանտ Մարտիի բաց մրցաշարի հաղթող
  5. Կարեն Գրիգորյանը` Բադալոնայի բաց մրցաշարի հաղթող
  6. «Կարեն Գրիգորյանը՝ Մադրիդում ավարտված օփեն մրցաշարի հաղթող». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  7. IV TORNEO INTERNACIONAL DE NAVIDAD CIUDAD DE LORCA 2015 մրցաշարի վերջնական արդյունքները
  8. XXVII Abierto Internacional Villa de Roquetas մրցաշարի արդյունքները
  9. 43º Torneo Internacional de Ajedrez de La Roda մրցաշար
  10. XXVI Open Ciudad de Móstoles մրցաշար
  11. IX OBERT INTERNACIONAL CIUTAT DE SABADELL - GRUP A
  12. Շախմատի Հայաստանի չեմպիոնները Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանն են
  13. Եվրոպայի թիմային առաջնություն-2015. Հայաստանի հավաքականի արդյունքները
  14. 5th Yerevan Open Tournament A
  15. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  16. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

խմբագրել