Բացել գլխավոր ցանկը

Վիգեն Միրումյան

հայ շախմատիստ

Վիգեն Արտյուշայի Միրումյան (ծնվել է 1977սեպտեմբերի 29-ին, Երևանում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2008), 2001 թվականից ներկայացնում է Չեխիան։

Վիգեն Արտյուշայի Միրումյան
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 29, 1977(1977-09-29) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումԳրոսմայստեր (2008)
Առավելագույն վարկանիշ2557 (հուլիս, 2000)
Ներկայիս վարկանիշ2503 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար316180
365chessVigen_Mirumian
Chesstempo համար138938
ICCF համար138938
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996

ԿենսագրությունԽմբագրել

1990-1992 թթ. Միրումյանը երեք անգամ մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնությանը, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսել է ներկայացնել Հայաստանը` մասնակցելով տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Ամենամեծ նվաճումը եղել է 1997 թվականին, երբ նա Լեհաստանի Ժագան քաղաքում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։

1996 թ. Հայաստանի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը` առաջին անգամ լրացնելով գրոսմայստերի նորմա։ Նույն թվականին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում անցկացված համաշխարհային 32-րդ օլիմպիադային, որտեղ առաջին խաղատախտակի վրա անցկացրել է 10 պարտիա՝ վաստակելով 3½ միավոր[1]։

1998 թ. հաղթել է Պլզենում կայացած բաց մրցաշարում, իսկ 1999-ին հաղթել է Լիպշտադի (այստեղ նա 2-րդ անգամ է լրացրել գրոսմայստերի նորման) և Օլոմոուցի մրցաշարերում։

2002-2006 թվականներին ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող ոչ մի մրցաշարի չի մասնակցել։ 2007 թ. վերադարձել է ակտիվ շախմատ՝ հաղթելով Թբիլիսիում կայացած մրցաշարում։ Այստեղ նա 3-րդ և վերջին անգամ է լրացրել գրոսմայստերի նորման՝ հաջորդ տարի ստանալով այդ կոչումը։

Անհատական վարկանիշի առավելագույն կետին հասել է 2000 թվականի հուլիսին՝ 2557, որն այդ պահին Հայաստանի շախմատիստների մեջ 7-րդ արդյունքն էր[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել