Աշոտ Անաստասյան

հայ շախմատիստ

Աշոտ Համլետի Անաստասյան (հուլիսի 16, 1964(1964-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016(2016-12-26)[1][2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1993), Հայաստանի ութակի չեմպիոն (1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005)[5], վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին (1992, 1994, 1996, 1998, 2000, 2002)[6]։

Աշոտ Անաստասյան
Աշոտ Անաստասյան.jpg
Պետություն(ներ)Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 16, 1964(1964-07-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 26, 2016(2016-12-26)[1][2] (52 տարեկան)
Կոչումգրոսմայստեր[3], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Առավելագույն վարկանիշ2606 (հունվար 2000)
365chessAshot_Anastasian
Chesstempo համար7630
ICCF համար7630
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1992[4], Շախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 1998[4], Շախմատային օլիմպիադա 2000[4] և Շախմատային օլիմպիադա 2002[4]

Մարզական նվաճումներԽմբագրել

1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր)[7], 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)[8]։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր[9]։

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[10]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[11]։

Այլ նվաճումներ.

Վարկանիշի փոփոխություններ (2000-2013)Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 606. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  • Чатинян Р. А. Созвездие армянских гроссмейстеров. Ереван : 2004. С 139-142

Արտաքին հղումներԽմբագրել