Իգոր Զայցև

շախմատիստ, գրոսմայստեր

Իգոր Արկադևիչ Զայցև (ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев, մայիսի 27, 1938, Ռամենսկոե, Մոսկվայի մարզ), խորհրդային և ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (1976), շախմատային տեսաբան, գրող։ Մոսկվայի չեմպիոն (1969)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978)։ Այդ կոչումն ու լայն ճանաչում է ստացել աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի` Վիկտոր Կորչնոյի հետ կայացած պատմական մրցախաղում (Բագիո, Ֆիլիպիններ, 1978) որպես Կարպովի մարտավկա կատարած մարզչական աշխատանքի շնորհիվ։ Հոր կողմից հայ է։

Իգոր Արկադևիչ Զայցև
ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ
 Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 27, 1938(1938-05-27) (85 տարեկան)
ԾննդավայրՌամենսկոե, Մոսկվայի մարզ
ԿոչումԳրոսմայստեր (1976)
Միջազգային վարպետ (1970)
Առավելագույն վարկանիշ2520 (1971, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2361 (2016, փետրվար)
ՖԻԴԵ համար4103017
365chessIgor_A_Zaitsev
Chesstempo համար233016
ICCF համար233016
Պարգևներ և մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թվականի մայիսի 27-ին, Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքում։ Հայրը հայ էր` Արկադի Աղայանը (1898-1945), Սևծովյան նավատորմի ռազմական նավի քաղղեկ, ստացած վերքերից զոհվել է պատերազմի ամենավերջում, երբ նավը պայթել է ականի վրա։ Մայրը՝ Աննա Զայցևան (1911-1993), հաշվառու բանվորուհի էր Ռամենսկոեի «Կրասնոե զնամյա» մանածագործարանում[1]։

Սովորել է Մոսկվայի նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում, Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում, Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Սակայն սկսված ինտենսիվ մարզական և մարզչական կարիերայի պատճառով այդ ուսումնական հաստատություններից ոչ մեկը չի ավարտել։ Երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է տածել փիլիսոփայության և բանասիրության նկատմամբ։

Հավակնորդների մրցախաղերում եղել է Տիգրան Պետրոսյանի, Լև Պոլուգաևսկու, աշխարհի չեմպիոնի կոչման 1978 թվականի մրցախաղում՝ Անատոլի Կարպովի մարզիչը։ Եղել է աշխարհի առաջնության 17 մրցախաղերի, այդ թվում՝ 7-ն ուղղակիորեն աշխարհի չեմպիոնի թագի համար մրցախաղերի մարտավկա։ Որպես մարզիչ աշխատել է արտասահմանյան մի շարք երկրներում։ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2006)[2]։ 1991 թվականից Անատոլի Կարպովի դպրոցում աշխատում է որպես մարզիչ։ «Լոկոմոտիվ» կամավոր մարզական ընկերության անդամ է 1957 թվականից[3]։

Վառ կոմբինացիոն ոճի շախմատիստ է, առանձին պարտիաներում հաղթել է աշխարհի չեմպիոններ Միխայիլ Տալին և Բորիս Սպասկուն։ Շախմատային նշանավոր վերլուծաբան է։ Շախմատը միշտ ընկալել է որպես արվեստի բնագավառ, որը ենթակա է փիլիսոփայական մեկնաբանությունների։ Հեղինակ է սկզբնախաղային մի շարք մշակումների իսպանական պարտիայում, սիլիցիական և հինհնդկական պաշտպանություններում։ Որպես շախմատային լրագրող և շախմատը քարոզող գրել է բազմաթիվ հրապարակախոսություններ և հուշագրություններ, ինչպես նաև շախմատի և շախմատիստների մասին նորավեպեր և էսսեներ։

Համագործակցել է «64 - Շախմատնոե օբոզրենիե» («64 — Шахматное обозрение») ամսագրի հետ[3]։

2016 թվականի սեպտեմբերին ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովի կողմից արժանացել է Տիգրան Պետրոսյանի անվան մարզչական հատուկ նվաճումների մրցանակին[4]։

Ընտանիք խմբագրել

Կինը ՝ Տամարա Զայցևան (Կասինովան), սպորտի վարպետ է, Նամակագրությամբ շախմատային խաղի միջազգային ֆեդերացիայի (ICCF) գրոսմայստեր է (ծնվ.՝ 1938 թ. ապրիլի 9-ին, Մոսկվայում)։ Դուստրը՝ Օլգան (ծնվ.՝ 1964 թ. դեկտեմբերի 12-ին, Մոսկվայում), պատմական գիտությունների թեկնածու է, իրավաբան, աշխատում է ՌԴ կենտրոնական բանկի իրավագիտության դեպարտամենտում։

Մարզական նվաճումներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1962 Երևան ԽՍՀՄ 30-րդ առաջնություն 1 8 10 6 19-ից 19
1967 Խարկով ԽՍՀՄ 35-րդ առաջնություն 4 4 5 6½ 13-ից 58-70
1968 Մոսկվա Միջազգային մրցաշար 1-4
1968/69 Ալմա Աթա ԽՍՀՄ 36-րդ առաջնություն 4 6 9 8½ 19-ից 15-17
1969 Մոսկվա Մոսկվայի առաջնություն 7 10-ից 1
Մոսկվա ԽՍՀՄ 37-րդ առաջնություն 2 6 14 9 22-ից 17-20
1970 Մոսկվա Միջազգային մրցաշար 3-4
Պոլյանից Զդրույ Միջազգային մրցաշար 2
Ռիգա ԽՍՀՄ 38-րդ առաջնություն 6 8 7 9½ 21-ից 15-16
1971 Սմեդերևսկա Պալանկա Միջազգային մրցաշար 4-5
1975 Սոլնոկ Միջազգային մրցաշար 4-6
1976 Դուբնա Միջազգային մրցաշար 2
Սոչի Միջազգային մրցաշար 4-6
1977 Կիտո Միջազգային մրցաշար 1
1979 Դուբնա Միջազգային մրցաշար 1-4
1982 Երևան Փնջային մրցաշար 1 7 7 4½ 15-ից 15-16
1983 Հավանա Միջազգային մրցաշար 6-7
1991 Մոսկվա ԽՍՀՄ 58-րդ առաջնություն 1 4 6 4 11-ից 57-62
1999 Մոսկվա ՌԴ 52-րդ առաջնություն (1/32) 0 1 1 ½ 2-ից

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[5][6]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971 2520 2520 2520
1972 2510 2510 2510
1973 2475 2475 2475
1974 2460 2460 2460
1975 2450 2450 2450
1976 2435 2435 2435
1977 2495 2495 2495
1978 2490 2490 2490 2490
1979 2505 2505 2505 2505
1980 2490 2490 2490 2490
1981 2465 2465 2465 2465
1982 2465 2445 2465 2445
1983 2445 2410 2445 2410
1984 2400 2400 2400 2400
1985 2400 2400 2400 2400
1986 2400 2395 2400 2395
1987 2395 2395 2395 2395
1988 2395 2395 2395 2395
1989 2390 2390 2390 2390
1990 2405 2405 2405 2405
1991 2405 2405 2405 2405
1992 2425 2445 2445 2425
1993 2450 2415 2450 2415
1994 2430 2460 2460 2430
1995 2455 2470 2470 2455
1996 2460 2435 2460 2435
1997 2450 2475 2475 2450
1998 2485 2475 2485 2475
1999 2447 2420 2447 2420
2000 2417 2420 2409 2420 2409
2001 2418 2418 2418 2430 2430 2418
2002 2444 2427 2427 2422 2444 2422
2003 2423 2423 2423 2423 2423 2423
2004 2423 2410 2413 2413 2423 2410
2005 2405 2415 2419 2419 2419 2405
2006 2419 2419 2432 2432 2432 2419
2007 2437 2437 2437 2437 2437 2437
2008 2437 2413 2411 2411 2437 2411
2009 2415 2415 2421 2421 2408 2421 2408
2010 2408 2415 2415 2408 2408 2408 2415 2408
2011 2408 2408 2408 2408 2408 2408 2408 2408
2012 2408 2408 2408 2408 2408 2408 2408 2384 2384 2408 2384
2013 2384 2384 2384 2384 2384 2384 2384 2384 2384 2384 2384 2381 2384 2381
2014 2381 2381 2381 2381 2381 2371 2371 2371 2371 2371 2371 2371 2381 2371
2015 2371 2371 2371 2371 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2371 2361
2016 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361
2017 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361
2018 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361
2019 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361
2020 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361 2361
2021 2361 2361 2361 2361 2361


Գրականություն խմբագրել

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 124—125. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Мой отец Аркадий Агаян", Шахматы в Армении, 52 (891), 2009, стр. 4
  2. «Global Chess Academy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  3. 3,0 3,1 Больше чем полвека в «Локомотиве»
  4. «Ֆուտբոլ +», թիվ 36 (1063), 2016 թ. սեպտեմբերի 14, էջ 15
  5. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  6. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել