Ավետիք Գրիգորյան (շախմատիստ)

հայ շախմատիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիք Նիկոլայի Գրիգորյան (հունվարի 27, 1989(1989-01-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2008), մարզիչ։ 2010 թվականի Հայաստանի չեմպիոն։

Ավետիք Գրիգորյան
Ավետիք Նիկոլայի Գրիգորյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 27, 1989(1989-01-27) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2561
ՖԻԴԵ համար13302191
365chessAvetik_Grigoryan
Chesstempo համար78083
ICCF համար78083
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010[2]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականին Երևանում։ Նախնիները Գավառից և Պարսկաստանից են[3]։ Շախմատ խաղալ 4 տարեկանում սովորեցրել է տատիկը։ Սերն այդ խաղի նկատմամբ փոխանցվել է պապից ու հորից[4]։

Տարրական կրթությունը ստացել է Երևանի թիվ 51 դպրոցում, ավարտել է թիվ 59 դպրոցը։ Այնուհետև ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժինը[3]։

Շախմատի դպրոցում առաջին մարզիչը եղել է Գագիկ Սարգսյանը։ Ավետիքը մեկ տարում լրացրել է բոլոր կարգերը և 7,5 տարեկանում դարձել 1-ին կարգային շախմատիստ։ Մրցաշարերում ունեցած երկարատև անհաջողությունները Ավետիքին ստիպում են մեկ տարով թողնել շախմատը և զբաղվել ձեռնամարտով։ 12 տարեկանում նա վերադառնում է շախմատ և սկսում պարապել Արսեն Եղիազարյանի մոտ։ Արդեն մեկ տարի անց Ավետիքը Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը և առաջին անգամ մասնակցում Եվրոպայի պատանիների առաջնությանը[5]։

2002 թվականից սկսում է հաճախել Սմբատ Լպուտյանի ղեկավարած նորաբաց շախմատի ակադեմիան[5]։ Նույն թվականին Ավետիքը նվաճում է մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը[3]։ 2004, 2006 և 2007 թվականներին Ավետիքը դառնում է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ 2010 թվականին, մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ավարտից մեկ տուր առաջ հռչակվում է մրցաշարի հաղթող[5]։ Այդ հաջողության շնորհիվ նա ընդգրկվում է Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցում Խանտի Մանսիյսկում կայացած 39-րդ օլիմպիադային։ Այնտեղ անցկացնում է ընդամենը մեկ պարտիա, որում հաղթում է կոստառիկացի մրցակցին։ Հավաքականն այդ մրցաշարն ավարտում է 7-րդ տեղում[6]։

Ավետիք Գրիգորյանը վերջին տարիներին պրոֆեսիոնալ շախմատ չի խաղում, զբաղվում է մարզչական գործունեությամբ[4]։

Մարզական նվաճումներ խմբագրել

  • 2004, 2006, 2007՝ Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն
  • 2006՝ Երևանի արագ շախմատի գավաթակիր
  • 2006՝ Եվրոպայի արագ շախմատի առաջնություն, 2-րդ տեղ
  • 2007՝ մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն, 4-րդ տեղ
  • 2008՝ Բելգորոդի բաց մրցաշար, 2-րդ տեղ
  • 2008՝ Fajr Open, Իրան, 2-րդ տեղ
  • 2010՝ Հայաստանի մեծահասակների չեմպիոն[7]
  • 2010՝ Bansko Grand Chess Open-ի հաղթող[8]
  • 2011՝ «Կորսիկա Մաստերս-2011» փառատոնի շախմատային մրցաշար, Բաստիա, Կորսիկա, 3-15-րդ տեղեր[9]

Նախասիրություններ խմբագրել

Զբաղվում է քունգ ֆուով, լողով, էքստրեմալ մարզաձևերով[4]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[10][11]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2003 2166 2166 2162 2174 2174 2162
2004 2174 2196 2227 2227 2227 2174
2005 2285 2296 2302 2302 2302 2285
2006 2327 2393 2396 2404 2404 2327
2007 2452 2455 2489 2489 2489 2452
2008 2509 2537 2537 2513 2537 2509
2009 2506 2504 2504 2515 2515 2515 2504
2010 2534 2565 2576 2584 2579 2580 2584 2534
2011 2595 2608 2608 2608 2614 2622 2622 2595
2012 2621 2600 2581 2579 2579 2579 2572 2581 2584 2621 2572
2013 2599 2616 2616 2616 2616 2605 2582 2580 2580 2577 2571 2571 2616 2571
2014 2571 2583 2583 2579 2579 2579 2580 2580 2580 2580 2580 2580 2583 2571
2015 2580 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2580 2568
2016 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568
2017 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568
2018 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568
2019 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2568 2561 2561 2561 2568 2561
2020 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561 2561
2021 2561 2561 2561 2561 2561
2022 2561 2561 2561


Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. OlimpBase
  3. 3,0 3,1 3,2 «Ավետիք Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Ավետիք Գրիգորյան. «Չեմ պատրաստվում զրկել ինձ կյանքի մյուս գույներից»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  6. Օլիմպիադա-2010. Հայաստանի հավաքականի արդյունքները
  7. Chessdom - Armenian Chess Championship
  8. Avetik Grigoryan impressive in Bansko Open
  9. «15th Corsican Circuit – final Anand vs Mamedyarov on Monday». ChessBase. 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  11. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել