Վարուժան Հակոբյան

հայ շախմատիստ

Վարուժան Էդուարդի Հակոբյան (նոյեմբերի 19, 1983(1983-11-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004)։ 2010 թ. աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ի ընտրանու կազմում։

Վարուժան Հակոբյան
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 19, 1983(1983-11-19) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2004)
Միջազգային վարպետ (2001)
Առավելագույն վարկանիշ2661 (մայիս 2017)
Ներկայիս վարկանիշ2582
ՖԻԴԵ համար13300580
365chessVaruzhan_Akobian
Chesstempo համար3844
ICCF համար3844
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և ԱՄՆ շախմատի չեմպիոնատ 2018
Պաշտոնական կայք
 Varuzhan Akobian Վիքիպահեստում

1998 թ. Հայաստանի ընտրանու կազմում հաղթել է առաջին Մանկական շախմատային օլիմպիադայում։

Լավագույն արդյունքները՝ Մոսկվա (1997, Կասպարովի գավաթ պատանեկան մրցաշար, 2-րդ տեղ), Աբու Դաբի (2000, 2 - 6-րդ տեղեր), Լոս Անջելես (2001, 2 - 3-րդ տեղեր և 2002, 3-րդ տեղ), Լաս Վեգաս (2002, 2 - 4-րդ տեղեր), Ֆիլադելֆիա (2002, 1 - 9-րդ տեղեր), Սան Ֆրանցիսկո (2002, 1-ին տեղ), Վերմոնտ (2003, 2 - 5-րդ տեղեր), Բուրբանկ (2003, 1-ին տեղ), Լոս Անջելես (2003, ԱՄՆ-ի բաց առաջնություն 1-ին տեղ), Ագուրա Հիլզ (2004, 3 - 4-րդ տեղեր), Չիկագո (2004, 3-8-րդ տեղեր), Լաս Վեգաս (2004, 1-5-րդ տեղեր), Ֆիլադելֆիա (2004, 1-ին տեղ)։ Բրոնզե մեդալ է նվաճել 2006 թ. և 2008 թ. Շախմատային օլիմպիադաներում։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[2]
Կաղապարի նկարագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 OlimpBase
  2. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Հղումներ