Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մամիկոն Հմայակի Ղարիբյան (սեպտեմբերի 21, 2004(2004-09-21), Գյումրի, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2023)։

Մամիկոն Ղարիբյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 21, 2004(2004-09-21) (19 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
ԿոչումՎարպետության թեկնածու, ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ[1][2] և գրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2493
ՖԻԴԵ համար13308300
365chessMamikon_Gharibyan
Chesstempo համար339454
ICCF համար339454

Կենսագրություն խմբագրել

Մամիկոն Ղարիբյանը ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 21֊ին, Գյումրի քաղաքում[4]։ Շախմատով սկսել է զբաղվել վեց տարեկանից։ 2012 թվականին դարձել է մինչև 8 տարեկանների Հայաստանի շախմատի պատանեկան առաջնության հաղթող, իսկ 2014 թվականին՝ մինչև 10 տարեկանների հաղթող։ 2013 թվականին հաղթել է Նոնա Գափրինդաշվիլիի անվան շախմատի միջազգային պատանեկան մրցաշարում[5]։

Մամիկոն Ղարիբյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանը շախմատի Եվրոպայի պատանեկան և աշխարհի պատանեկան առաջնությունների տարբեր տարիքային խմբերում, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ 2014 թվականին Բաթումում՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունում[6] և 2016 թվականին Պրահայում՝ մինչև 12 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունում[7]։

2020 թվականին Նորվեգիայում տեղի ունեցած Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող՝ լրացնելով նաև գրոսմայստերի նորմա[8]։

Մամիկոն Ղարիբյանը երեք անգամ մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը։ 2020 թվականին, լինելով ՖԻԴԵ-ի վարպետ, նա մրցել է միայն գրոսմայստերների հետ և զբաղեցրել 5-րդ տեղը (4,5 միավոր 9-ից)[9]։ 2021 թվականին նրա մրցակիցները կրկին միայն գրոսմայստերներ էին։ 11 հնարավորից նա վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել է 9-րդ տեղը[10]։ 2022 թվականի առաջնությունում Մամիկոնը 11 հնարավորից նա վաստակել է 5 միավոր և, ունենալով մասնակիցների մեջ ամենացածր վարկանիշը, զբաղեցրել է 7-րդ տեղը[11]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[12][13]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2013 1956 1956 1956
2014 1924 1924 1924 1924 1924 1924 1918 1900 1900 1902 1958 1958 1958 1900
2015 2006 2006 1998 2040 1952 1952 2036 2106 2106 2106 2152 2148 2152 1952
2016 2110 2085 2085 2085 2085 2085 2131 2194 2263 2263 2169 2169 2263 2085
2017 2155 2280 2440 2436 2414 2414 2397 2365 2365 2346 2342 2342 2440 2155
2018 2312 2312 2312 2280 2269 2275 2311 2341 2314 2314 2314 2306 2341 2269
2019 2318 2318 2322 2322 2320 2320 2350 2365 2365 2388 2377 2381 2388 2318
2020 2381 2405 2433 2433 2433 2433 2433 2432 2432 2432 2432 2432 2433 2381
2021 2432 2423 2431 2455 2460 2464 2470 2471 2467 2471 2423
2022 2479 2480 2487 2490 2476 2478 2470 2480 2490 2470
2023 2490 2486 2500 2494 2495 2504 2504 2486
2024 2508 2499 2508 2499


Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE FIDE Standard Ratings as of 30 April 2020 — 2020.
  2. Titles approved by 2020 Executive Board in Abu Dhabi, UAE — 2020.
  3. https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=71
  4. Ք.ԳՅՈՒՄՐԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ
  5. ГАРИБЯН МАМИКОН АМАЯКОВИЧ(չաշխատող հղում)
  6. «Chess-Results Server Chess-results.com - 24th EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2014». chess-results.com.
  7. «Chess-Results Server Chess-results.com - European Youth Chess Championship B12». chess-results.com.
  8. Շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը` Նորվեգիայի միջազգային մրցաշարի հաղթող
  9. 80th Armenian Ch. The Highest League
  10. 81st Armenian Ch. The Highest League
  11. 82nd Armenian Ch. The Highest League
  12. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  13. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել