Բացել գլխավոր ցանկը

Գրիգոր Մխիթարյան

հայ շախմատիստ

Գրիգոր Սևակ Մխիթարյան (պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian, ծնվ.՝ 1986, նոյեմբերի 15, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն (2012, 2016), գրոսմայստեր 2010 թվականից։ Բրազիլիայի հավաքականի անդամ։

Գրիգոր Սևակ Մխիթարյան
պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian
Krikor Sevag Mekhitarian 2008.jpg
Գրիգոր Սևակ Մխիթարյանը 2008 թվականին, Մադրիդ
Պետություն(ներ)Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 15, 1986(1986-11-15) (32 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլու, Բրազիլիա Բրազիլիա
ԿոչումԳրոսմայստեր (2010)
Միջազգային վարպետ (2006)
Առավելագույն վարկանիշ2572 (փետրվար, 2014)
Ներկայիս վարկանիշ2563 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար2107660
365chessKrikor_Sevag_Mekhitarian
Chesstempo համար134904
ICCF համար134904
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010, Շախմատային օլիմպիադա 2012 և Շախմատային օլիմպիադա 2014
Krikor Mekhitarian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1986 թվականին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել է Սան Պաուլուի նահանգի առաջնությանը՝ գրավելով 22-րդ տեղը[1]։

Բազմիցս մասնակցել է Բրազիլիայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և հինգ անգամ դարձել մեդալակիր, այդ թվում՝ երկու անգամ հաղթող մինչև 20 տարեկանների պայքարում (2003, 2004)։ Նա նաև երկիրը ներկայացրել է Համաամերիկյան խաղերում (2003 թ. Բոգոտայում դարձել է բրոնզե մեդալակիր մինչև 18 տարեկանների պայքարում) և պատանիների աշխարհի առաջնությունում։

2006 թվականին լրացրել է միջազգային վարպետի նորմը և ստացել այդ կոչումը։

Գրոսմայստերի կոչման հասել է ութ ամսում՝ առաջին նորմը լրացնելով 2009 թվականին Բրազիլիայի 26-րդ առաջնությունում, որտեղ 11 հնարավորից վաստակել է 7½ միավոր և արժանացել բրոնզե մեդալի։ Երկրորդ նորմը Մխիթարյանը լրացրել է 2010 թ. ապրիլին Իսպանիայում, La Laguna մրցաշարում (6 9-ից), իսկ երրորդ և վերջնականը՝ նույն տարվա հունիսին Ռումինիայում կայացած Eforie միջազգային շախմատային փառատոնում՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր[2][3]։

Բրազիլիայի անհատական առաջնություններին մասնակցում է 2005 թվականից և այդ ընթացքում նվաճել է չորս մեդալ՝ 2012[4] և 2016[5] թվականներին դառնալով հաղթող, 2013 թվականին՝ արծաթե, իսկ 2009 թվականին՝ բրոնզե մեդալակիր։

2013 թվականին Նիդերլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը (8 11-ից)։

Հաջողությունները տարբեր մրցաշարերումԽմբագրել

Թիմային մրցաշարերԽմբագրել

Երկրի հավաքականի կազմում Մխիթարյանը երեք անգամ մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներին[6][7]

ՎարկանիշԽմբագրել

Առավելագույն անհատական վարկանիշ ունեցել է 2014 թ. փետրվարին՝ 2572[8]։ Ներկայումս Բրազիլիայի չորրորդ շախմատիստն է։

Կապը հայրենիքի հետԽմբագրել

Գրիգոր Սևակ Մխիթարյանը պորտուգալերենին զուգահեռ տիրապետում է նաև հայերենին։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1999 թվականին, հոր հետ։ Գրիգորը հպարտանում է հայ լինելուց։ Կապեր ունի հայաստանցի որոշ շախմատիստների հետ։ Շատերի հետ շփվում է համացանցով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել