Վլադիմիր Կոնստանտինի Բաղիրով (Բաղիրյան) (ռուս.՝ Влади́мир Константи́нович Баги́ров, օգոստոսի 16, 1936, Բաթում - հուլիսի 21, 2000, Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա), ԽՍՀՄ-ը, այնուհետև Լատվիան ներկայացրած հայազգի շախմատիստ, գրոսմայստեր (1978)։ Ինժեներ-մեխանիկ։

Վլադիմիր Բաղիրով
Պետություն(ներ) Լատվիա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 16, 1936(1936-08-16)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվհուլիսի 21, 2000(2000-07-21) (63 տարեկան)
Մահվան վայրՅուվյասկյուլյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա
ԿոչումԳրոսմայստեր (1978)
Միջազգային վարպետ (1963)
365chessVladimir_Bagirov
Chesstempo համար237013
ICCF համար237013
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1992[1], Շախմատային օլիմպիադա 1996[1] և European Chess Team Championship 1961?
Մարզական ակումբSK Zehlendorf? և SK Zehlendorf?
 Vladimir Bagirov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Բաղիրովը ծնվել է Վրաստանում՝ հայ հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։ Վաղ մանկությունից մինչև 1980 թվականը բնակվել է Բաքվում, որից հետո տեղափոխվել է Ռիգա։

Շախմատով զբաղվել է Բաքվի պիոներների պալատում՝ Սուրեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ Ներկայացրել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությունը։

1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում՝ որակավորման մրցախաղում հաղթելով Յակով Էստրինին։ Մի քանի անգամ հաղթել է Ադրբեջանական ԽՍՀ առաջնությունում։ Մասնակցել է ԽՍՀՄ բազմաթիվ առաջնությունների, 1960 թվականին զբաղեցրել է չորրորդ տեղը։

Առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնությունում (1961), աշխարհի ուսանողական առաջնությունում (1961-1962), եվրոպական ակումբային գավաթի խաղարկությունում (1976 և 1979)։

Նվաճումները միջազգային մրցաշարերում խմբագրել

  • Ջակարտա՝ 1-ին տեղ (1960)
  • Բաքու՝ 1-2-րդ տեղեր (1964)
  • Բաթում՝ 1-4-րդ տեղեր (1966)
  • Մոսկվա՝ 1-4-րդ տեղեր (1968)
  • Թբիլիսի՝ 1-2-րդ (1971)
  • Կաշկայշ՝ 1-ին տեղ (1986)

1963 թվականին դարձել է միջազգային վարպետ, 1978 թվականին՝ գրոսմայստեր։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաղիրովը շարունակել է հանդես գալ մրցաշարերում։ Լատվիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 1992 (Մանիլա) և 1996 (Երևան) թվականների շախմատային օլիմպիադաներին։

Մի քանի տարի խաղացել է գերմանական SK Zehlendorf ակումբի կազմում։ Հաղթել է ավստրիական Գրիսկիրխենում կայացած վետերանների աշխարհի 1998 թվականի առաջնությունում[2]։

Որպես մարզիչ աշխատել է մի շարք անվանի շախմատիստների հետ՝ Գարրի Կասպարով, Լև Պոլուգաևսկի, Միխայիլ Տալ, Ալեքսեյ Շիրով և Ալեքսանդր Շաբալով։

Ֆինլանդիայում մրցաշարի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, ինչից հաջորդ օրը մահացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Защита Алехина / Багиров Владимир Константинович. — М.: ФиС, 1971. — 112 с.: ил.
  • Английское начало / Багиров Владимир Константинович. — М.: ФиС, 1989. — 464 с.
  • «Белый» Фишер = «White» Fisher / Владимир Багиров . — Рига : Логос, 1991. — 208 с. : ил.

Գրականություն խմբագրել

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 24—25. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  • Мои показания / Генна Сосонко М. : Рипол Классик, 2003, ISBN 5-7905-2212-2
  • Ильин Евг. Время брать и время отдавать. // «64 — Шахматное обозрение». — 1986. — № 17. — С. 24—25
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բաղիրով» հոդվածին։