Բացել գլխավոր ցանկը

Յուդիթ Պոլգար (հունգ՝ Polgár Judit. ծնվ.՝ հուլիսի 23, 1976 թ. Բուդապեշտ) հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), Գինեսի գրքի ռեկորդակիր։

Յուդիթ Պոլգար
Polgár Judit
Judit Polgar.jpg
Յուդիթ Պոլգար 2008 թ.
Պետություն(ներ)Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 23, 1976(1976-07-23)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ
ԿոչումԳրոսմայստեր (1991)
Միջազգային վարպետ (1988)
Առավելագույն վարկանիշ2735 (հունիս 2005)
Ներկայիս վարկանիշ2675 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար700070
365chessJudit_Polgar
Chesstempo համար166122
ICCF համար166122
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1994, Շախմատային օլիմպիադա 1996, Շախմատային օլիմպիադա 2000, Շախմատային օլիմպիադա 2002, Շախմատային օլիմպիադա 2008, Շախմատային օլիմպիադա 2010, Շախմատային օլիմպիադա 2012, Շախմատային օլիմպիադա 2014, Q500161? և Q2229519?
Պարգևներ և մրցանակներՇախմատային Օսկար
polgarjudit.com
Judit Polgár Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յուդիթ Պոլգարը ծնվել է Բուդապեշտում՝ հրեական ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Յուդիտ քույրերը ստացել են տնային կրթություն։ Երեխաների կրթությամբ զբաղվել է մայրը՝ Կլարա Պոլգարը, ծննդյամբ Ալտբերգեր, ծնվ. 1946 թ.: Կլարան ծնվել է Վիլոկ գյուղում (այժմ Ուկրաինայի Անդրկարպատյան մարզ), Ուժգորոդի համալսարանի շրջանավարտ[3][4]։ Մանկուց երեխաներին շախմատ խաղալ սովորեցնում էր հայրը՝ Լասլո Պոլգարը, որը հոգեբան և մանկավարժ էր։ Մեծ քույրերը նույնպես դարձել են ուժեղ շախմատիստուհիներ՝ Ժուժա Պոլգարը միջազգային գրոսմայստեր է ԱՄՆ-ում, իսկ Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի) միջազգային վարպետ է Իսրայելում։ Սակայն ամենամեծ հաջողությունների հասավ կրտսեր քույրը՝ Յուդիթ Պոլգարը։

Գրոսմայստերի կոչում Պոլգարը ստացել է 15 տարեկան, 4 ամսական և 28 օրական հասակում[5]։ Յուդիթը դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ անցնելով Ռոբերտ Ֆիշերի նվաճումները։

Իր շախմատային կարիերայի սկզբից Յուդիթ Պոլգարը, ի տարբերություն մեծ քույրերի, խաղում էր գրեթե միայն տղամարդկանց մրցաշարերում։ Նա դարձավ Վերա Մենչիկի հետևորդը։ Սակայն ոչ մի կնոջ չի հաջողվել հասնել այդպիսի առաջադիմության տղամարդկանց դեմ պայքարում։ 90-ական թվականների սկզբում նա հավասարը հավասարի պես մարտնչում էր աշխարհի առաջատար գրոսմայստերների հետ։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել