Ռոբերտ Աղասարյան

հայ շախմատիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Ռուբենի Աղասարյան (մարտի 1, 1994(1994-03-01), Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2014)։

  • 2004 թ. հունվարին գրավել է 2-րդ տեղը Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված հուշամրցաշարում։
  • 2004 թ. ապրիլին դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն։
  • 2004 թ. հուլիսին դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն։
  • 2005 թ. հունվարին գրավել է 3-րդ տեղը Հենրիկ Կասպարյանի 95-ամյակին նվիրված հուշամրցաշարում։
  • 2006 թ. ապրիլին դարձել է Հայաստանի մինչև 12 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն։
  • 2006 թ. հունիսին գրավել է 2-րդ տեղը ՄԱԿ-ի կողմից կազմակերպված մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում։
  • 2006 թ. սեպտեմբերին “Արմենիա” թիմի կազմում գրավել է 1-ին տեղը Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի մրցաշարում։
  • 2006 թ. հոկտեմբերին դարձել է աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոն[1]։
  • 2007 թ. մարտին “Հրազդան” թիմի կազմում գրավել է 3-րդ տեղը Հայաստանի տղամարդկանց թիմային առաջնությունում։
  • 2007 թ. հունիսին գրավել է 2-րդ տեղը Հ. Կասպարյանի անվան շախմատի դպրոցի 47-րդ առաջնությունում։
  • 2007 թ. սեպտեմբերին Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում գրավել է 7-րդ տեղը։
  • 2008 թ. մարտին շրջանային օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը։
  • 2008 թ. ապրիլին Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում գրավել է 4-րդ տեղը։
  • 2008 թ. մայիսին “Չերնոբիլի երեխաները” թիմային մրցաշարում գրավել է 1-ին տեղը։
  • 2008 թ. մայիսին Երևանի շախմատային օլիմպիադայում գրավել է 4-րդ տեղը։
  • 2008 թ. հունիսին “Ջերմուկ 2008” պատանիների միջազգային մրցաշարում գրավել է 1-ին տեղը։
  • 2008 թ. հուլիսին կիսել է 1-4 տեղերը ԱՄՆ ում կայացած Ագուրա Հիլլզ միջազգային մրցաշարում։
  • 2009 թ. ապրիլին Հայաստանի մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում գրավել է 2-րդ տեղը։
  • 2009 թ. մայիսին Հայաստանի տղամարդկանց թիմային առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։
  • 2009 թ. հունիսին գրավել է 3-րդ տեղը Դվորկովիչի 4-րդ միջազգային հուշամրցաշարում։
  • 2009 թ. օգոստոսին դարձել է պատանիների Համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։
  • 2010 թ. փետրվարին գրավել է 2-րդ տեղը Հ. Կասպարյանի 100 - ամյակին նվիրված պատանի վարպետների մրցաշարում։
  • 2010 թ. մարտին գրավել է 2-րդ տեղը Հ.Կասպարյանի 100-ամյակին նվիրված շախմատային դպրոցների առաջնությունում։
  • 2010 թ. ապրիլին գրավել է 2-րդ տեղը Հայաստանի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում։
  • 2010 թ. հուլիսին Դվորկովիչի 5-րդ հուշամրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
  • 2010 թ. օգոստոսին գրավել է 3-րդ տեղը Համահայկական միջազգային մրցաշարում։
  • 2010 թ. սեպտեմբերին գրավել է 5-րդ տեղը մինչև 16 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում։
  • 2010 թ. նոյեմբերին գրավել է 1-ին տեղը Հայաստանի ուսանողական մրցաշարում։
  • 2010 թ. դեկտեմբերին դարձել է պատանիների Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն[2]։
  • 2011 թ. ապրիլին դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության չեմպիոն։
  • 2012-02-18 դարձել է Հայաստանի տղամարդկանց արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 2012-03-17 “Գարուն – 2012” մրցաշարում գրավել է 2-րդ տեղը և լրացրել միջազգային վարպետի նորմա։
  • 2012-04-23 Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում գրավել է 4-րդ տեղը։
  • 2012-05-19 Երևանի 82-րդ առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։
  • 2012-08-19 “ԲԱԶԵ 2012” ջոկատային 1տեղ և միջջոկատային մրցաշարում 2 տեղ։
  • 2012-09-10 Միջազգային վարպետի նորմա Անապաչես 2012 մրցաշարում։
  • 2012-10-01 Հայաստանի առաջին լիգայի 73-րդ առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։
  • 2012-11-24 2-րդ տեղ ՀՀԿ 10-րդ մրցաշարի անհատական և թիմային առաջնությունում։
  • 2013-02-15 Մոսկվա-օփեն մրցաշարում լրացրեց Գրոսմեյստերի նորմա։
  • 2013-05-17 Տղամարդկանց 14-րդ Եվրոպայի անհատական առաջնությունում լրացրեց Գրոսմեյստերի կրկնակի նորմա։
  • 2013-12-08 2-րդ տեղ ՀՀԿ 10-րդ մրցաշարի թիմային առաջնությունում։
  • 2014-02-19  Դավիդ Բրոնշտեյնի 90-ամյակին նվիրված հուշամրցաշարում լրացրեց Գրոսմեյստերի նորմա։
  • 2014-04-01 ստացավ Գրոսմեյստերի կոչում։
  • 2015թ. Փետրվարից  աշխատում է Հայաստանի Հանրապետության Շախմատի Ակադեմիայում որպես մարզիչ
  • 2015-05-30 1-ին տեղ Միջբուհական մրցաշարում։
  • 2016-03-30 17-րդ միջբուհական հանրապետական մարզական խաղերի հաղթող։
  • 2016-08-14 21-րդ Խաղաղովկիանոսյան բաց առաջնության հաղթող[3]։
  • 2017-01-17 Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարի բրոնզե մեդալակիր[4]։
Ռոբերտ Ռուբենի Աղասարյան
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 1, 1994(1994-03-01) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումԳրոսմայստեր (2014)
Առավելագույն վարկանիշ2511 (2014, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2537
ՖԻԴԵ համար13302841
365chessRobert_Aghasaryan և Robert_Agasaryan
Chesstempo համար2606
ICCF համար2606

Վարկանիշի փոփոխություն խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[5][6]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2006 2132 2132 2132 2132
2007 2180 2210 2198 2201 2210 2180
2008 2217 2213 2202 2235 2235 2202
2009 2218 2249 2240 2240 2263 2263 2218
2010 2272 2277 2302 2287 2308 2313 2313 2272
2011 2291 2296 2330 2337 2337 2331 2337 2291
2012 2329 2329 2339 2373 2373 2373 2397 2443 2443 2443 2329
2013 2443 2425 2450 2445 2445 2470 2477 2477 2477 2477 2477 2477 2477 2425
2014 2477 2467 2503 2502 2502 2502 2511 2511 2511 2511 2511 2511 2511 2467
2015 2511 2511 2511 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2511
2016 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2516 2524 2524 2524 2524 2524 2516
2017 2524 2531 2531 2531 2531 2531 2531 2531 2531 2531 2531 2531 2531 2524
2018 2531 2531 2526 2532 2532 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2526
2019 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537
2020 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537 2537
2021 2537 2537 2537 2537 2537


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռոլանդ Շառոյան, Գագիկ Հակոբյան, Շախմատի համահայկական հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2007, էջ 53։
  2. Այս մասին www.armsport.am կայքում
  3. «Pacific Coast Open 2016 Standings». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  4. Անդրանիկ Մարգարյանի 7-րդ Հուշամրցաշար
  5. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  6. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել