Բացել գլխավոր ցանկը

Մելիքսեթ Խաչիյան

հայ շախմատիստ

Մելիքսեթ Խաչիյան (ծնվել է 1970հուլիսի 6-ին, Բաքվում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է։

Մելիքսեթ Զավենի Խաչիյան
MeliksetKhachiyan.jpg
2007 թվականին
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 6, 1970(1970-07-06) (49 տարեկան)
ԾննդավայրԲաքու
ԿոչումԳրոսմայստեր (2006)
Միջազգային վարպետ (1995)
Առավելագույն վարկանիշ2546 (ապրիլ, 2009)
Ներկայիս վարկանիշ2503 (դեկտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար13300512
365chessMelikset_Khachiyan
Chesstempo համար103003
ICCF համար103003
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996
gmkhachiyan.com

ԿենսագրությունԽմբագրել

Մելիքսեթ Խաչիյանը ծնվել է 1970-ին, Բաքվում։ Շախմատ սկսել է խաղալ ութ տարեկանում[1]։ Երկու տարի անց հաղթել է Բաքվի պատանեկան առաջնությունում՝ լրացնելով առաջին կարգ։ 12 տարեկանում դարձել է ԽՍՀՄ վարպետության թեկնածու։ Եվս վեց տարի անց նա ստացել է վարպետի կոչում։ Մանկական տարիներին՝ 1983-1984 թթ.-ին, նրան շախմատի դասեր է տվել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նրան մարզել են նաև անվանի մարզիչներ Ալեքսանդր Նիկիտինը և Ալեքսանդր Շաքարովը, որոնք հայտնի են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ աշխատանքով։ 1995 թ.-ին նա ստացել է միջազգային վարպետի կոչում։ Գրոսմայստերի կոչում ստացել է 2006 թ.-ին՝ ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելուց հետո։

Հայաստանի երկրորդ հավաքականի կազմում մասնակցել է 1996 թ.-ին Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային, որտեղ երկրորդ խաղատախտակի վրա 8 հնարավորից վաստակել է 3½ միավոր[2]։ 1997 թ.-ին Լյուցեռնում (Շվեյցարիա) մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ եղել է երկրորդ պահեստային խաղացողը (2 հնարավորից՝ 1 միավոր)[3]` արժանանալով թիմային բրոնզե մեդալի։

Շախմատիստի կարիերային զուգահեռ 1990 թ.-ից Մելիքսեթ Խաչիյանը սկսել է ծավալել նաև մարզչական գործունեություն։ 1991-1997 թթ.-ին նա եղել է Հայաստանի շախմատի այսօրվա առաջատար Լևոն Արոնյանի առաջին մարզիչը[4]։ Այդ տարիներին Լևոնը երրորդ կարգային շախմատիստից դարձավ միջազգային վարպետ։ 1995 թ.-ին Արոնյանը, հաղթելով ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։ Դա Մելիքսեթ Խաչիյանի մարզչական կարիերայի ընթացքում մեծագույն նվաճումն է[5]։ Բացի Արոնյանից Խաչիյանի ևս երեք աշակերտ` Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը, Էլինա Դանիելյանը և Սթիվեն Ցիրկը, դարձել են տարբեր տարիքային խմբերի աշխարհի չեմպիոն։ 1995 թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմանը։ Նույն թվականին նրան շնորհվել է նաև Մոլդովայի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմումը։

1998 թ.-ին նա բացել է շախմատի փորձարարական դպրոց, որի ամենահայտնի շրջանավարտներից է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը։ Նա այսօր էլ համացանցի օգնությամբ խորհուրդներ է ստանում Մելիքսեթ Խաչիյանից։

2001 թ.-ին Խաչիյանը մշտական բնակության է տեղափոխվել ԱՄն։ Այնտեղ նա մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցաշարերի և դարձել հաղթող։

Այժմ նա ԱՄՆ-ում մարզում է մի շարք տաղանդավոր պատանի շախմատիստների, որոնց թվում է խոստումնալից Սամվել Սևյանը։

2010 թ.-ից մինչ օրս Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է[6]։

Մելիքսեթ Խաչիյանը ընտանիքի հետ ապրում է Գլենդեյլում (Կալիֆոռնիա)։ Նրա հետ են բնակվում հայրը՝ Զավենը, կինը՝ Լադան, որդին՝ Դավիթը։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել