Վարպետության թեկնածու (շախմատ)
Շախմատի վարպետության թեկնածու, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից շախմատիստներին շնորհվող կոչում։ Տրվում է տղամարդ և կին շախմատիստներին։ Իր նշանակությամբ զիջում է «ՖԻԴԵ-ի վարպետ» կոչմանը։
Կոչումը ստանալու կարգը Խմբագրել
Վարպետության թեկնածուի կոչմանը հավակնելու համար տղամարդ շախմատիստին անհրաժեշտ է Էլոյի գործակիցը հասցնել 2200 և ավելի կետի, իսկ կին շախմատիստին՝ 2000-ի։ Կոչումը շնորհելու կանոնները գրված են ՖԻԴԵ-ի տեղեկատուում[1]։