Հայկ Մարտիրոսյան (շախմատիստ)

հայ շախմատիստ, գրոսմայստեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Հայկ Միքայելի Մարտիրոսյան (հուլիսի 14, 2000(2000-07-14)[1], Բյուրավան, Արարատի մարզ, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Հայաստանի 2018 թվականի չեմպիոն[3], մինչև 16 տարեկանների 2016 թվականի աշխարհի չեմպիոն[4]։

Հայկ Մարտիրոսյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 14, 2000(2000-07-14)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԲյուրավան, Արարատի մարզ, Հայաստան
Կոչումմիջազգային վարպետ[2], գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարպետ
Առավելագույն վարկանիշ2708 (նոյեմբեր, 2023)
Ներկայիս վարկանիշ2678
ՖԻԴԵ համար13306553
365chessHaik_M_Martirosyan
Chesstempo համար307714
ICCF համար307714

Կենսագրություն խմբագրել

Հայկ Մարտիրոսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Արարատի մարզի Բյուրավան գյուղում[5]։ Շախմատ խաղալ սովորել է հորից` 5 տարեկանում։ 7 տարեկանից սկսել է մասնակցել տարբեր մրցաշարերի, հետո ընդունվել է շախմատի ակադեմիա։ Նրա անձնական մարզիչն է եղել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը[6]։ 2018 թվականի փետրվարից Հայկին մարզում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը[6]։

2011 թվականին, հաղթելով Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությունում[7], դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ[8]։ Հաջորդ տարի նա կրկնել է իր հաջողությունը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն նույն տարիքային խմբում[9]։

2013 թվականին Հայկ Մարտիրոսյանը դարձել է կայծակնային շախմատի մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոն[10]։

Միջազգային վարպետի կոչման արժանացել է 2014 թվականին՝ մի քանի ամսում լրացնելով երեք նորմերը։ Առաջին նորմը լրացրել է Մինսկում կայացած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում[11], երկորդը` Երևանում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում` միաժամանակ լրացնելով գրոսմայստերի առաջին նորմը[12][13], իսկ երրորդը` Կիրիշիում անցկացված Վանյա Սոմովի հուշամրցաշարում[14]։

2016 թվականին «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում Հայկը լրացրել է գրոսմայստերի երկրորդ նորմը[15]։ 2017 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարում նա երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմը[16], և նույն թվականին Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[17]։

2016 թվականին, մասնակցելով մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնությանը (Խանտի Մանսիյսկ), Հայկը տարավ 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 11 հնարավորից վաստակելով 9 միավոր` դարձավ աշխարհի չեմպիոն[4]։

2018 թվականի հունվարին Հայկ Մարտիրոսյանը, մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ հանրապետության չեմպիոն[18]։ Այդ հաղթանակով նա իրականացրեց իր երազանքը[19]` նվաճելով Հայաստանի հավաքականի ուղեգիր[18]։

Հայկ Մարտիրոսյանը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում[19]։

Նրա նախասիրություններից է ֆուտբոլը, սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալն» է[19]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[20][21]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2010 1927 1935 1935 1927
2011 1909 1909 1909 1892 1892 1936 1936 1892
2012 1938 1955 1967 2019 2019 2061 2061 2086 2072 2086 1938
2013 2086 2073 2073 2073 2121 2139 2100 2118 2118 2118 2131 2131 2139 2073
2014 2174 2189 2232 2285 2285 2309 2340 2327 2327 2393 2389 2389 2393 2174
2015 2389 2384 2341 2341 2344 2344 2348 2348 2348 2366 2366 2411 2411 2341
2016 2411 2425 2425 2444 2443 2443 2450 2461 2470 2470 2496 2516 2516 2411
2017 2516 2529 2529 2515 2516 2516 2544 2570 2570 2561 2561 2567 2570 2515
2018 2567 2586 2586 2572 2572 2572 2581 2597 2597 2593 2607 2607 2607 2567
2019 2607 2616 2616 2635 2635 2635 2619 2619 2608 2607 2607 2613 2635 2607
2020 2613 2630 2617 2617 2617 2617 2617 2622 2622 2622 2622 2622 2630 2613
2021 2622 2622 2622 2620 2637 2648 2632 2636 2624 2621 2648 2620
2022 2633 2652 2656 2672 2666 2675 2682 2682 2633
2023 2686 2675 2685 2683 2688 2696 2708 2678 2708 2675
2024 2681 2681 2681


Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը Հայկ Մարտիրոսյանն արձանագրել է 2023 թվականի նոյեմբերին՝ 2708։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/236107.pdf
  2. FIDE Ratings and Statistics
  3. 78th Armenian Ch. The Highest League
  4. 4,0 4,1 «World Youth Chess Championship 2016 O16». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
  5. «Աշխարհի չեմպիոնը մարզպետի մոտ». Վերցված է 2018 Հունվար 25-ին.
  6. 6,0 6,1 «Շախմատի Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոն. եթե չլիներ Աշոտ Անաստասյանը, գուցե այսպիսի հաջողություններ չունենայի».
  7. «European Youth Chess Championship Albena 2011 - Boys Under 12».
  8. «Haik M Martirosyan». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
  9. «European Youth Chess Championship B12 Prague 2012 - Boys Under 12».
  10. «13th European Youth Blitz Chess Championship 2013 - Open U14».
  11. Միջազգային վարպետի 1-ին նորմ
  12. Գրոսմայստերի 1-ին նորմ
  13. Միջազգային վարպետի 2-րդ նորմ
  14. Միջազգային վարպետի 3-րդ նորմ
  15. Գրոսմայստերի 2-րդ նորմ
  16. Գրոսմայստերի 3-րդ նորմ
  17. «FIDE Title Applications». FIDE.com.
  18. 18,0 18,1 «Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 Հունվար 23-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Երազանքս շախմատի հավաքականի կազմում խաղալն է. Հայկ Մարտիրոսյան». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
  20. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  21. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել