Բացել գլխավոր ցանկը

Արման Փաշիկյան

հայ շախմատիստ

Արման Փաշիկյան (հուլիսի 28, 1987(1987-07-28), Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2009, 2019)[2]

Արման Վլադիմիրի Փաշիկյան
Arman Pashikian ARM Ch 2013.jpg
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 28, 1987(1987-07-28) (32 տարեկան)
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսաստան Ռուսաստան
ԿոչումԳրոսմայստեր (2007)
Միջազգային վարպետ (2004)
Առավելագույն վարկանիշ2663 (սեպտեմբեր, 2009)
Ներկայիս վարկանիշ2597 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար13301578
365chessArman_Pashikian
Chesstempo համար158569
ICCF համար158569
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում, որտեղ ապրել է մինչև երեք տարեկանը, երբ ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ 2004-ին ավարտել է Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1997, 1998 թվականներին դարձել է մինչև 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, արծաթե մեդալ է նվաճել մինչև 12 տարեկանների (1999-ին) և մինչև 14 տարեկանների առաջնություններում (2011

2005-ին դարձել է Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնության հաղթող[3]։

2008-ին հաղթել է Գյումրու և Մարտունու միջազգային մրցաշարերում[4]։ Բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009-ին դարձել է Հայաստանի չեմպիոն[5], 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի[6]։

2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ Խաղալով չորրորդ խաղատախտակի վրա՝ նա 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և անհատական պայքարում զբաղեցրել 9-րդ տեղը։ Նույն թվականին մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը (Բուրսա, Թուրքիա), որտեղ կրկին խաղացել է չորրորդ խաղատախտակի վրա. նա 6 հնարավորից վաստակել է 3½ միավոր և անհատական պայքարում արժանացել բրոնզե մեդալի։ Արման Փաշիկյանը մեկ անգամ մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը (2009, Նովի Սադ, Սերբիա), որտեղ չորրորդ խաղատախտակի վրա խաղացել է ընդամենը 4 պարտիա՝ վաստակելով 2 միավոր։

2012փետրվարին հաղթող է ճանաչվել Իրանի Մահշադ քաղաքում կայացած Ֆիրդուսու անվան բաց մրցաշարում[7]։

2019 թվականին Արման Փաշիկյանը, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն[2]։

Անձնական կյանքըԽմբագրել

2011հունիսի 10-ին ամուսնացել է ռուս շախմատիստուհի Մարիա Կուրսովայի հետ, որը տեղափոխվել է Հայաստան և սկսել ներկայացնել Հայաստանը[1]։

Նրանք ծանոթացել են 2006-ին Թուրքիայում` Եվրոպայի առաջնության ժամանակ։

2013փետրվարին ծնվել է նրանց անդրանիկ զավակը` Էրիկը[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել