Արտաշես Մինասյան

հայ շախմատիստ

Արտաշես Նավասարդի Մինասյան (ծնված 1967, հունվարի 21, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1992), Հայաստանի վեցակի չեմպիոն (1990, 1992, 1993, 1995, 2004 և 2006)[3], ԽՍՀՄ վերջին չեմպիոն (1991), Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի (2006 և 2008), Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։

Արտաշես Մինասյան
GM Artashes Minasian.jpg
Արտաշես Մինասյանը 2016 թ.
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհունվարի 21, 1967(1967-01-21) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Առավելագույն վարկանիշ2620 (հուլիս 1998)
Ներկայիս վարկանիշ2488 (փետրվար 2015)
ՖԻԴԵ համար13300040
365chessArtashes_Minasian
Chesstempo համար138403
ICCF համար138403
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1992[2], Շախմատային օլիմպիադա 1994[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2] և Շախմատային օլիմպիադա 2008[2]
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Commons-logo.svg Artashes Minasian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

ԽՍՀՄ երիտասարդ վարպետների առաջնության հաղթող (1990)։

1991 թվականին, լինելով միջազգային վարպետ, բազմաթիվ գրոսմայստերների հետ պայքարում, Արտաշեսը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Խորհրդային Միության չեմպիոն[4]։ Այդ հաղթանակից հետո նրան շնորհվեց գրոսմայստերի կոչում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կայացած անկախ Հայաստանի առաջին առաջնության (1992) հաղթողներից մեկն է (Աշոտ Անաստասյանի հետ)։ Բացի այդ, նա Հայաստանի չեմպիոնի կոչման է արժանացել ևս հինգ անգամ՝ 1990, 1993, 1995, 2004 և 2006 թվականներին։

«Երևան» թիմի կազմում Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության հաղթող (1995)։

2000 թվականին հանդես է եկել Դելիում կայացած նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությանը, որտեղ հասել է մինչև երկրորդ փուլ՝ այնտեղ պարտվելով Միխայիլ Գուրևիչին[5], իսկ 2005 թվականին Խանտի Մանսիյսկում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության առաջին ռաունդում զիջել է Լյուկ վան Վելիին[6]։

Մինասյանը Հայաստանի հավաքականի կազմում ինը անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին[7]։ 2006 թվականի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Սմբատ Լպուտյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով[8]։ Իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին Դրեզդենում կայացած 38-րդ օլիմպիադայում տարած հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով[9]։

Կարիերայի ամենաբարձր վարկանիշին հասել է 1998 թվականի հուլիսի 1-ին՝ 2620։ Այդ արդյունքով նա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում բաժանում էր 52-54-րդ տեղերը[10]։ Հայաստանի շախմատիստների մեջ դա 3-րդ արդյունքն էր (Վլադիմիր Հակոբյանից և Ռաֆայել Վահանյանից հետո)։

Միջազգային մրցաշարերԽմբագրել

Լավագույն արդյունքները միջազգային մրցաշարերում.

Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[11]

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել