Արման Միքայելյան

հայ շախմատիստ, գրոսմայստեր

Արման Ալբերտի Միքայելյան (նոյեմբերի 25, 1996(1996-11-25)[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։

Արման Միքայելյան
Արման Միքայելյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 25, 1996(1996-11-25)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Կոչումմիջազգային վարպետ[2] և գրոսմայստեր
Առավելագույն վարկանիշ2503 (հոկտեմբեր, 2017)
Ներկայիս վարկանիշ2513
ՖԻԴԵ համար13304852
365chessArman_Mikaelyan
Chesstempo համար137523
ICCF համար137523

Կենսագրություն խմբագրել

Արման Միքայելյանը ծնվել է Երևան քաղաքում։ Երբ հինգ տարեկան էր, տատիկը նրան սովորեցրել է շախմատ խաղալ։ Արմանը սկսել է հաճախել շախմատի դպրոց, որտեղ նրան մարզել է Աշխեն Սանոյանը։ Հետագայում մոտ 8 տարի նրա մարզիչն է եղել Վլադիմիր Հայրապետյանը։ Դրան զուգահեռ Արմանի հետ աշխատել են նաև գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Լևոնի Պետրոսյանը։ Այժմ Արմանը պաշտոնական մարզիչ չունի, նա երբեմն խորհրդակցում է իր նախկին մարզիչ Վլադիմիր Հայրապետյանի հետ[3]։

Արման Միքայելյանը միջնակարգ կրթություն է ստացել նախ Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում, ապա թիվ 2 ավագ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում[3]։

Կարիերա խմբագրել

Արման Միքայելյանը միջազգային վարպետի կոչմանն արժանացել է 18 տարեկանում՝ 2015 թվականի ապրիլին Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում։ Երկու տարի անց՝ 2017 թվականին, Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[3][4]։

Նվաճումներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ Նշումներ
2011 Ջերմուկ Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշար 2 1 6 5 9-ից 19[5] Լրացրել է միջազգային վարպետի 1-ին նորմը[6]
2013 Բուդվա Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնություն 6 3 0 6 9-ից 8[7] Լրացրել է միջազգային վարպետի 2-րդ նորմը[8]
2015 Երևան Հայաստանի 75-րդ առաջնություն 4 2 3 5½ 9-ից 2[9] Լրացրել է միջազգային վարպետի 2-րդ և գրոսմայստերի 1-ին նորմերը[10][11]
Երուսաղեմ Եվրոպայի առաջնություն 2 2 7 5½ 11-ից 112[12] Լրացրել է գրոսմայստերի 2-րդ նորմը[13]
2016 Փոթի Փոթիի միջազգային 11-րդ փառատոն, A բաց մրցաշար 6 1 2 6½ 9-ից 3[14]
2017 Մինսկ Եվրոպայի առաջնություն 6 2 2 7 10-ից 43[15] Լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորմը[16]
Երևան «Երևան օփեն» միջազգային 2-րդ մրցաշար 6 2 1 7 9-ից 3[17]

Արմանի խաղացած լավագույն պարտիաներից մասնագետները նշում են 2017 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունում (Մինսկ, Բելառուս) չեխ Դավիդ Նավարայի հետ կայացած նրա պարտիան, որում, ունենալով մեծ առավելություն, Արմանը վրիպեց և, ի վերջո, պարտվեց[18]՝ զրկվելով մրցանակակիր դառնալու հնարավորությունից[3]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[19][20]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2009 2006 2031 2031 2031 2006
2010 2070 2055 2111 2120 2125 2140 2140 2055
2011 2178 2178 2176 2197 2214 2214 2214 2176
2012 2245 2245 2216 2244 2244 2244 2244 2244 2244 2245 2216
2013 2208 2208 2221 2221 2215 2215 2259 2257 2257 2254 2299 2299 2299 2208
2014 2291 2291 2291 2285 2281 2281 2327 2327 2327 2372 2350 2350 2372 2281
2015 2350 2418 2418 2437 2437 2437 2436 2445 2445 2448 2448 2448 2448 2350
2016 2448 2453 2453 2453 2453 2444 2448 2449 2449 2449 2428 2432 2453 2428
2017 2432 2442 2442 2444 2444 2444 2475 2486 2474 2503 2503 2515 2515 2432
2018 2495 2486 2486 2500 2500 2500 2490 2496 2477 2477 2477 2474 2500 2474
2019 2474 2465 2453 2453 2453 2453 2454 2454 2479 2481 2467 2467 2481 2453
2020 2476 2479 2483 2483 2483 2483 2483 2485 2485 2485 2485 2485 2485 2476
2021 2485 2479 2477 2487 2508 2508 2477
2022 2497 2492 2502 2507 2543 2560 2556 2507 2560 2492
2023 2504 2496 2523 2509 2521 2529 2526 2522 2519 2529 2496
2024 2508 2508 2508


Նախասիրություններ խմբագրել

Արմանի սիրելի զբաղմունքներն են երաժշտություն լսելը, կինոնկարներ դիտելը, ընթերցանությունը։ Շախմատից բացի սիրում է սեղանի թենիս[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/233853.pdf
  2. FIDE Ratings and Statistics
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Արման Միքայելյան». chess.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «FIDE Title Applications». FIDE.com.
  5. «4th Karen Asrian Memorial».
  6. Միջազգային վարպետի 1-ին նորմ
  7. «23rd EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2013 - OPEN U18».
  8. Միջազգային վարպետի 2-րդ նորմ
  9. «75th Armenian Ch. / The Highest League».
  10. Միջազգային վարպետի 3-րդ նորմ
  11. Գրոսմայստերի 1-ին նորմ
  12. «European Individual Chess Championship 2015».
  13. Գրոսմայստերի 2-րդ նորմ
  14. «11th Poti International Chess Festival A Open».
  15. «European Individual Chess Championship 2017».
  16. Գրոսմայստերի 3-րդ նորմ
  17. «2nd Yerevan Open».
  18. «Միքայելյան-Նավարա պարտիան».
  19. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  20. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Աղբյուրներ խմբագրել