Էլինա Դանիելյան

հայ շախմատիստ

Էլինա Յուրիի Դանիելյան (օգոստոսի 16, 1978(1978-08-16)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, գրոսմայստեր։ Հայաստանի վեցակի չեմպիոն (1993, 1994, 1999, 2002, 2003, 2004), Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2003), Եվրոպայի չեմպիոն (2021)[3]։

Էլինա Յուրիի Դանիելյան
Elina Danielian 2013.jpg
Պետություն(ներ)Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 16, 1978(1978-08-16)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ
ԿոչումԳրոսմայստեր (2010)
Միջազգային վարպետ (2003)
Առավելագույն վարկանիշ2521 (հուլիս 2011)
Ներկայիս վարկանիշ2416
ՖԻԴԵ համար13300210
365chessElina_Danielian
Chesstempo համար45167
ICCF համար45167
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1992[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատի կանանց օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ

«Հայրենիքին մատուցած
ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալ
elinachess.com
Commons-logo.svg Elina Danielian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էլինա Դանիելյանին 5 տարեկան հասակում շախմատ խաղալ սովորեցրել է հայրը։ 7 տարեկանից նա ներգրավվել է շախմատի խմբակում, որի ղեկավարն էր Ռաֆայել Սարկիսովը։

1988 թվականին, Արցախյան հակամարտության սկզբնական ժամանակահատվածում, նրա ընտանիքը, թողնելով Բաքուն, տեղափոխվում է Երևան։ Նա չի թողնում շախմատը և սկսում է հաճախել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դպրոց, որտեղ մարզվում է Հովիկ Խալիկյանի ղեկավարությամբ։ Արդեն 15 տարեկանում նա հաղթում է Հայաստանի շախմատի առաջնությունում, իսկ 16 տարեկանում ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։

1992 թվականին նա դառնում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամ։ 2003 թվականին, գլխավորելով Հայաստանի ազգային հավաքականը, նա հաղթում է Եվրոպայի թիմային առաջնությանում, իսկ 2007 թվականին վաստակում բրոնզե մեդալ։

 
Էլինա Դանիելյան

2003 թվականին Էլինան ստանում է միջազգային վարպետի, իսկ 2010-ին` գրոսմայստերի կոչում։

2019 թվականին Էլինա Դանիելյանը դարձել է chess.com կայքի կազմակերպած արագընթաց շախմատի առցանց առաջնության հաղթող[4][5][6][7]։

2021 թվականի օգոստոսին Ռումինիայում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի), Էլինա Դանիելյանը՝ առաջինը նորանկախ Հայաստանի շախմատիստներից, դարձավ Եվրոպայի չեմպիոն[8]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9]

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել