Հենրիկ Գասպարյան

հայ շախմատիստ, շախմատային տեսաբան

Հենրիկ Մովսեսի Կասպարյան (Գասպարյան) (1910, փետրվարի 27, Թբիլիսի - 1995, դեկտեմբերի 27, Երևան), հայ շախմատիստ, շախմատային կոմպոզիցիաների հեղինակ։

Հենրիկ Գասպարյան
հայ․՝ Հենրիկ Մովսեսի Գասպարյան
Birth Centenary of Henrik Kasparyan.jpg
Ծնվել էփետրվարի 27, 1910(1910-02-27)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1] (85 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[1]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունշախմատային տեսաբան, շախմատիստ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

ԿենսագրությունԽմբագրել

Հենրիկ Կասպարյանը ծնվել է 1910թ․ փետրվարի 27-ին, Թբիլիսիում, Մովսես Կասպարյանի և Շուշան Իսախանյանի ընտանիքում, որոնք Արցախի Հադրութի Թաղասեր գյուղից էին։ Հենրիկ Կասպարյանը շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր է (1972), միջազգային կարգի մրցավար (1956), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), կոմպոզիցիայի գծով Խորհրդային Միության վեցակի չեմպիոն (1947, 1955, 1959, 1967, 1969, 1971), հրապարակել է մոտ 500 կոմպոզիցիա, դրանցից 100-ից ավելին համամիութենական և միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են առաջին մրցանակներ։

Շախմատի Անդրկովկասի չեմպիոն է (1935), հայ շախմատիստներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման (1936), միջազգային վարպետ (1950), Հայաստանի տասակի չեմպիոն (1934, 1938, 1947, 1948, 1949, 1950, 1951, 1954, 1955, 1956)։

Նրա առջև զենքերը վայր են դրել ժամանակի ուժեղագույն շախմատիստներ Ալեքսանդր Տոլուշը, Գրիգորի Լևենֆիշը, Վլադիմիր Սիմագինը, Անդրե Լիլիենթալը, Իսահակ Բոլեսլավսկին, Իգոր Բոնդարևսկին, Վիկտոր Կորչնոյը, իսկ ԽՍՀՄ առաջնություններից մեկի կիսաեզրափակիչ մրցումներում վստահորեն գրավելով առաջին տեղը՝ աղյուսակի երկրորդ հորիզոնականում թողեց Միխայիլ Բոտվիննիկին։ Նրան անվանել են «Էտյուդների արքա», «Էտյուդների կախարդ», «Աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն»։

Հեղինակ է երկու տասնյակի հասնող գրքերի, որոնք լույս են տեսել հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Նախկինում ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում գործող շախմատի մասնագիտացած դպրոցը կոչվում էր Հենրիկ Կասպարյանի անունով։ Եվ երբ այդ կրթօջախը միահյուսվեց օլիմպիական մարզադպրոցի հետ, ՀՀ կառավարությունը 2005 թվականի հունիսին որոշում կայացրեց Երևանում գործող շախմատի և շաշկու օլիմպիական մարզադպրոցը կոչել Հենրիկ Գասպարյանի անվամբ[2][3]։

ԵրկերԽմբագրել

  • «Դիրքային ոչ-ոքի» (Մոսկվա, 1977)
  • «Զինվորի ուժը» (Երևան, 1980)
  • «Էտյուդիստի գաղտնիքները» (Երևան, 1984)
  • «Էտյուդներ, հոդվածներ, վերլուծություններ» (Մոսկվա, 1988)
  • 888 Miniature Studies by Genrikh Moiseyevich Kasparian. ISBN 978-86-7686-147-7
  • Domination in 2,545 Endgame Studies by Genrikh Kasparyan. ISBN 0-923891-87-0

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #108343383 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Շախմատի համահայկական հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2007։ էջ էջ 63-65 
  3. Հենրիկ Գասպարյան