Արթուր Չիբուխչյան

հայ շախմատիստ

Արթուր Լյովայի Չիբուխչյան (հոկտեմբերի 6, 1979(1979-10-06), Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009

Արթուր Լյովայի Չիբուխչյան
Artur Chibukhchian 2013.jpg
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 6, 1979(1979-10-06) (40 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ[1]
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (1998)
Ներկայիս վարկանիշ2388 (մայիս, 2020)
ՖԻԴԵ համար13300717
365chessArtur_Chibukhchian
Chesstempo համար38209
ICCF համար38209
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996
Artur Chibukhchian Վիքիպահեստում

1996-ին Հայաստանի 3-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային: Լինելով երկրորդ պահեստային խաղացողը` նա անցկացրել է 5 պարտիա, որոնցում տարել է 3 հաղթանակ և կրել 2 պարտություն[2]։

Դառնալով «Գյումրի-2009» միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր և երրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման[3]՝ շուտով Հունաստանի Հալկիդիկի քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ նստաշրջանում արժանացավ այդ կոչմանը[4]։

2014 թ. փետրվարին Թբիլիսիում կայացած շրջանաձև մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[5]։

Վերջին տարիներին կատարում է նաև մարզչական գործունեություն։ 2011 թ. օգոստոսին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ նշանակվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ[6]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[7]

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել