«Т-4» գործողություն (գերմ.՝ Aktion Tiergartenstraße 4, «Թիերգարտենշտրասե 4 գործողություն»), գերմանական նացիոնալ-սոցիալիստների կողմից իրականացրած եվգենիկ ծրագրի պաշտոնական անվանումը, որի նպատակն էր ամլացնել, իսկ հետագայում նաև ֆիզիկական բնաջնջման ենթարկել հոգեկան ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց[1]։ Սկզբում ոչնչացրին մինչև երեք տարեկան երեխաներին, հետո անցան բոլոր տարիքային խմբերին։

T4 գործողություն
նախագիծ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիազանգվածային սպանություն, involuntary euthanasia, զինվորական հանցագործություն Խմբագրել Wikidata
Մասն էՆացիստ եվգենիկներ, Nazi executions of ill people Խմբագրել Wikidata
Կիրառությունըկանխամտածված սպանություն Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվQ29439101 Խմբագրել Wikidata
ԵրկիրՆացիստական Գերմանիա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ52°30′40″N 13°22′8″E Խմբագրել Wikidata
Դուստր ընկերությունGemeinnützige Krankentransport GmbH Խմբագրել Wikidata
ՀաջորդAction Brandt Խմբագրել Wikidata
ՀաջորդողAction 14f13 Խմբագրել Wikidata
Սկսած1940, 1939 Խմբագրել Wikidata
Ավարտված1941 Խմբագրել Wikidata
ՄասնակիցԱդոլֆ Հիտլեր, Viktor Brack, Hans Hefelmann, Leonardo Conti, Herbert Linden, Philipp Bouhler, Մարտին Բորման Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ278 000±12 000 Խմբագրել Wikidata
Քարտեզ
 ⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


Հուշարձան Aktion T4, Թիերգարտենշտրասե 4, Բեռլին-Թիերգարտեն, Գերմանիա

Նախապատմություն

խմբագրել

1921 թվականին եվգենիկան ուսմունք էր մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) բարելավման մասին։ Եվգենիկայի խնդիրն է ակտիվորեն ազդել մարդու Էվոլյուցիայի վրա, կատարելագործել նրա բնույթը, նպաստել տաղանդի ժառանգմանը և հնարավորինս սահմանափակել ժառանգական հիվանդությունների փոխանցումը հետագա սերունդներին։ Գերմանիայում դրված էր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց վերացնելու քաղաքականություն, որն իրագործելու համար կարիք եղավ ակտիվորեն կիրառել էֆտանազիան[2]։

20-րդ դարի սկզբին գերմանացի հեղինակները, որոնք ուսումնասիրում էին «ռասայական կենսաբանություն և հասարակության կենսաբանություն», զբաղվում էին նաև եվգենիկայի արդիականացման հարցերով։ Այդ շարժումը մասնավորապես տարածում գտավ 1904 թվականին, երբ հիմնադրվեց եվգենիկայի թեմայով ամսագիրը։ 1911 թվականին ստեղծվեց հատուկ համայնք, և Դրեզդենում կայացավ անդրանիկ կոնֆերանսը՝ նվիրված ռասայական հիգիենային։ 1921 թվականին հիմնադրվեց «Ռասայական հիգիենայի միջազգային միավորումը»։

Նացիստական շրջանակներում ռասայական հիգիենայի ձևավորման վրա մեծ ազդեցություն թողեցին Վիլհելմ Շալմայերի (1857-1919), Ալֆրեդ Պլյոտցի (1860-1940), Էրվին Բաուրի (1875-1933), Էյգեն Ֆիշերի (1877-1967), Ֆրից Լենցի (1877-1976) աշխատությունները[3]։ Շալմայերը դարձավ ռասայական հիգիենայի ուսումնական ձեռնարկի ականավոր հեղինակներից մեկը։ Նա առաջարկում էր «դեգեներատներին», էպիլեպսիա ունեցող անձանց և հանցագործներին զրկել սերունդ տալու ունակությունից, ընդ որում, նրանց ամլացնելու ծախսերը պետք է հոգային առողջական խնդիրներ ունեցող անձանց ու հանցագործների հարազատները որպես պատիժ այն բանի, որ լույս աշխարհ են բերել «ստորակարգ երեխաների»[4]։ Պլյոտցը հաստատում էր, որ առաջին հերթին ապրում են միայն այն երեխաները, որոնք օժտված են առավել բարձր հարմարվողականությամբ, իսկ մյուսներին, ովքեր խանգարում են բնական ընտրությանը, պետք է զրկել որևիցե բժշկական միջամտությունից, որպեսզի հետագայում նրանք չկարողանան վերարտադրել իրենց նմաններին[5]։

Չնայած այն հանգամանքին, որ գիտնականների հայացքները հարում էին եվգենիկային, ոչ բոլորն էին նացիստներ։ Բայցևայնպես, նրանց պատկերացումները սոցիալական անհավասարության մասին օգտագործվել են նացիստների կողմից «Արիական ռասա» կոնցեպտը սահմանելիս։ Այդ տարիներին շատ հոգեկան հիվանդություններ համարվում էին ժառանգությամբ պայմանավորված, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ «թերարժեք»։

 
Էֆտանազիայի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, Բեռլին

Սոցիալական հիգիենայի և եվգենիկայի հարցերով զբաղվել է նաև գերմանացի ականավոր գիտնական Էմիլ Կրեպելինը[6]՝ «Շիզոֆրենիա» կոնցեպտի հեղինակը։ Նա հավատում էր սոցիալական դարվինիզմին և ակտիվորեն մասնակցում եվգենիկայի ու ռասայական հիգիենայի ծրագրերին[6]։ Էմիլ Կրեպելինը «դեգեներացիայի թեորիայի» ջատագովներից մեկն էր, և նրա քաղաքական հայացքները ժամանակակիցները բնորոշում էին որպես ֆաշիստական[7][8][9][10]։ Հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց ֆիզիկական բնաջնջման կողմնակիցներից էր Կարլ Գուստավ Յունգը, որն ընդհուպ մինչև 1939 թվականը ղեկավարում էր նացիստական «Փսիխոթերապիայի ամսագիրը»[11]։ 1920 թվականին հրատարակվեց «Անարժան կյանքի վերացման թույլտվություն» գիրքը։ Վերջինիս հեղինակներից էին հոգեբանության պրոֆեսոր Ալֆրեդ Հոխեն և Ֆրայբուրգի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Կառլ Բինդինգը։ Վերջիններս գրքում արտահայտել են հետևյալ միտքը.

  Տկարամիտները իրավունք չունեն ապրելու. նրանց սպանությունը արդարամիտ է և օգտակար գործողություն։  

Նախկին ֆիզիոլոգ Հոխեն հիմնավորել է այն պնդումը, թե որոշ մարդիկ ուղղակի ավելորդ բեռ են, որոնք տհաճություն են ստեղծում մյուս մարդկանց համար, ինչպես նաև այն, ինչը նույնպես կարևոր է, տնտեսական ծախսեր են պահանջում։ Նա հայտարարել է, որ հոգեկան հիվանդություններ ունեցող անձը (ըստ նրա արտահայտության՝ «ավելորդ բեռ» և «պատյանով դատարկություններ», որոնք զուրկ են մարդկային զգացմունքներից) չունի միտք ու որևէ արժեք չի ներկայացնում[12]։ Համահեղինակ Կառլ Բինդինգը պետությանն առաջարկում էր ստեղծել հատուկ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն «անարժան» մարդկանց սպանդով։

 
Բեռլինի Թիերգարտենշտրասե փողոցում տեղադրված հուշարձան «Т-4» գործողության զոհերի հիշատակին, Բեռլին

1920-ական թվականների սկզբին Ադոլֆ Հիտլերը կարդացել է գերմանացի եվգենիկների գերմաներենով տեքստերը, որոնցից խիստ տպավորվել է։ Ինչպես որ «Անարժան կյանքի վերացման թույլտվություն» գիրքը, այնպես էլ Ադոլֆ Պլյոտցի «Մեր ռասայի բարեկեցությունն ու թույլերի պաշտպանությունը» (1905) գրքերն օգնեցին Ադոլֆ Հիտլերին իմաստավորել այն տեսությունը, որն առաջիկայում տեղ գտավ «Mein Kampf» (1925) գրքում։ 1923 թվականին, գտնվելով անազատության մեջ, Հիտլերը տարվեց Է. Ֆիշերի և Ֆ. Լենցի աշխատություններով, որոնք վերաբերում էին ռասայական հիգիենային, մարդու ժառանգականությանը և եվգենիկային։ Ֆ. Լենցը նացիոնալ-սոցիալիզմն անվանեց կիրառական կենսաբանություն, որը պետք է ուղղել «ցածր» ռասայի ներկայացուցիչների՝ հրեաների, լեհերի, գնչուների դեմ[13]։

 
Ալֆրեդ Հոխե՝ եվգենիկայի և էֆտանազիայի կիրառման համախոհներից մեկը

Գերմանացի հոգեբույժ Էռնստ Ռյուդինը, որը նացիստական գաղափարախոսության կրողներից մեկն էր, նացիստական ռասայական հիգիենայի ծրագրի հեղինակներից մեկն է համարվում։ Նա ազդեցություն է թողել Ադոլֆ Հիտլերի վրա՝ ներկայացնելով 1926 թվականին իր իսկ կողմից ստեղծված «հոգեբուժական եվգենիկան»։

Ֆրանսամերիկյան գիտնական, Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսիս Կարելը 1912 թվականին «Մարդը. Անհայտը» (1935) գրքում հայտարարել է, որ հոգեկան խնդիրներ ունեցող հանցագործներին անհրաժեշտ է «մարդասիրական և էժան եղանակով ենթարկել էֆտանազիայի՝ կիրառելով գազ»։ Բրիտանացի նյարդաբան և Կոռնելի համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ֆոսթեր Քենեդին 1942 թվականին «Ամերիկյան հոգեբուժության ամսագրում» հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «թերհաս երեխաներին», «բնության սխալներին» պետք է սպանել 5 տարեկանից բարձր տարիքում։ Շիզոֆրենիայի կոնցեպցիայի հեղինակ շվեյցարացի հոգեբույժ Է. Բրեյլերը պնդում ու հիմնավորում էր, որ պետք է զանգվածային ամլացման ենթարկել բոլոր հիվանդներին.

  Նրանք, ովքեր ծանր հիվանդություն ունեն, պետք է չկարողանան սերունդ տալ։ Եթե մենք թույլ տանք, որ ֆիզիկական և հոգեկան հիվանդները երեխաներ ունենան, իսկ առողջները սահմանափակված կլինեն այդ հարցում, քանի որ անհրաժեշտ են համարում օգնել մյուսներին, ապա այդ դեպքում մեր ռասան արագորեն կայլասերվի՝ կվերածվի ավելի վատի[14]։  

Միացյալ Նահանգներում ռասայական հիգիենայի շարժման նախակարապետներից էր համարվում Չարլզ Դևենպորտը, որը, օգտվելով Ամերիկայի եվգենիկայի համայնքի օգնությունից, հիմք դրեց լայնամասշտաբ ագիտացիոն ընկերությանը՝ ներկայացնելով, որ առողջ մարդը չպետք է սեքսուալ կապի մեջ մտնի «արատավոր» մարդկանց հետ։ Ավելի ուշ այն հանգեցրեց ԱՄՆ-ի 60 000 բնակիչների բռնի ամլացմանը (հիմնականում հանցագործներին և «խելապակասներին»)։ Ամլացման եվգենիկ ծրագիրն Ամերիկայում հայտնվեց 1920-1930-ական թվականներին և մեծ ազդեցություն թողեց այլ պետությունների վրա՝ նույն ոլորտում։ Օրենսդրորեն արձանագրություններ կազմվեցին ամլացման վերաբերյալ Կանադայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Դանիայում և Ճապոնիայում[15]։

 
Ադոլֆ Հիտլերի թույլտվությունն էֆտանազիայի կիրառման համար, 1939 թվականի սեպտեմբերի 1, Նյուրնբերգի փաստաթղթերի թանգարան։

Արդեն 1921 թվականին Գերմանիայում ձևավորվել էր կառավարական հանձնաժողով, որն ամլացման և արհեստական վիժումների հարցերով էր զբաղվում որոշակի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար[16]։

1923 թվականին Մյունխենի համալսարանում ստեղծվում է ռասայական հիգիենայի ամբիոնը։ 1927 թվականին Բեռլինում հիմնադրվում է մարդաբանության, մարդու գենետիկայի և եվգենիկայի հատուկ ինստիտուտ, որը կրում էր Վիլհելմ I Հոհենցոլեռնի անունը. այն ստեղծված էր ռասայակա հիգիենայի գաղափարներին հարող, գիտական հիմք ունեցող գաղափարներ որոնելու նպատակով։ Այս ինստիտուտի հետ է կապված Ժոզեֆ Մենգելեն, որն ավելի վաղ դոկտորական ատենախոսություն էր պաշտպանել «Ներքին ծնոտի կառուցվածքի տարբերությունը ռասաների մոտ» թեմայով։ Ժոզեֆ Մենգելեն բժիշկ էր Օսվենցիմ մահվան ճամբարում, որտեղ նրան կոչեցին «մահվան հրեշտակ»[17] անմարդկային փորձերի համար։

1929 թվականին Նյուրնբերգում ձևավորվեց «Գերմանացի բժիշկների նացիոնալ-սոցիալիստական միությունը», որը կողմ էր Ադոլֆ Հիտլերի առաջարկած ծրագրին՝ ռասայական հիգիենայի վերաբերյալ։ 1933 թվականի սկզբին՝ դեռևս Հիտլերի իշխանություն գալուց առաջ, այդ կազմակերպությանն անդամակցեցին ավելի քան 3000 (6 %) գերմանացի բժիշկներ, իսկ նույն թվականի ավարտին նրանց թիվը հասավ 11 000-ի։ Նացիստների կողմից իշխանությունը զավթելուց հետո՝ 1933 թվականին, այդ միության ներկայացուցիչները սկսեցին լայնածավալ գործունեություն ծավալել առողջապահության համակարգում։ Այն բժիշկները, որոնք դեմ էին նացիստական գաղափարախոսությանը, ազատազրկվեցին, իսկ մի մասն արտագաղթեց երկրից։

1935 թվականին Շտուտգարտում հրապարակվեց «Խղճահարությո՞ւն, թե՞ մահ» գիրքը, որի հեղինակն էր գերմանացի բժիշկ Կլինգերը։ Գրքում հեղինակը առաջ էր քաշում այն միտքը, որ հարկադիր կերպով պետք է ծանր հիվանդներին ենթարկել էֆտանազիայի։ Կառավարական խորհրդատու բժիշկ Բյոմեն այդ գրքի համար գրել է գովասանական գրախոսություն՝ դիմելով կառավարությանը, որ փոխեն Գերմանիայում գոյություն ունեցող օրենսդրությունը (ընդհուպ 1939 թվականը գերմանական օրենքները էֆտանազիան դիտարկում էին որպես սպանություն)։

Հիտլերը ռասայական մաքրության մասին ուսմունքին ծանոթացել է Լանդսբերգի բանտում պատիժը կրելու տարիներին[18]։

Հիտլերը համոզված էր, որ իր ազգը թուլացել էր և աղտոտվել «այլասերվածների» և «դեգեներատների» պատճառով[19]։

1920-ականներին եվրոպացի գիտնականների շրջանում լայն քննարկվում էր ռասիզմի և մրցակցության գաղափարը, որը 1944 թվականին ստացավ «սոցիալական դարվինիզմ» անվանումը։ Հստակ չէ, թե երբ է Հիտլերը սկսել ուսումնասիրել այս ուսմունքը։ Էվոլյուցիայի մասին տեսությունը, իհարկե, մեծապես ընդունված էր Գերմանիայում, բայց նման ծայրահեղական մոտեցումներ հազվադեպ էին հանդիպում[20]։

Գործողության նպատակ և զոհեր

խմբագրել

«T4 գործողությունը» ստեղծվել էր ռասայական հիգիենայի շրջանակներում, որպեսզի արիական ռասան «մաքրվեր» այն մարդկանցից, որոնց գոյությունը, ըստ պետական ներկայացուցիչների, ազդում էր առողջ սերունդների ծնվելու վրա։ Առաջին հերթին այս գործողությունն իրականացվում էր հոգեբուժական հիվանդանոցներում գտնվող մարդկանց, ինչպես նաև դրանցից դուրս գտնվող հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։

 
Հոգեբուժարան, 1934 թվական, մարտ

Ըստ գերմանացի բժիշկ և սոցիոլոգ Կ. Դյորների (2003) հետևության՝ էֆտանազիա իրականացնելու ծրագրի հետևորդներն ունեին իրենց յուրահատուկ «թերապևտիկ իդեալիզմը» և ձգտում էին արագ լուծել այդ «սոցիալական հարցը»։ Իր աշխատության մեջ Դյորները նշել է Նացիստական Գերմանիայի Ներքին գործերի նախարարի տեղակալ Գյուտտի խոսքերը.

  Մենք բոլորս կրքոտ կերպով ցանկանում ենք, որ գա այնպիսի ժամանակ, երբ համայն աշխարհում չլինի ոչ մի հոգեկան հիվանդ, մտավոր հետամնաց, և ինչ հրաշալի կլիներ ապրել այդպիսի աշխարհում, որտեղ բոլորը լիարժեք են[21]։  

Նացիստական ռասայական հիգիենայի համատեքստում երբեմն ներառել են նաև լեսբիներին այն պատճառով, որ սերունդ չեն տալիս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի տակ նացիոնալ-սոցիալիստներն առավել ակտիվորեն սկսեցին գործունեություն ծավալել եվգենիկայի հարցերում։ Վերացման դատավճիռ ընդունվեց բոլոր հրեաների դեմ, քանի որ, ըստ նացիստների, նրանք համարվում էին «կեղտոտված» ռասա։ Հրեաների հետ այդ կարգավիճակում հայտնվեցին նաև գնչուները։

Նույնիսկ այն բանից հետո, երբ հրաման տրվեց դադարեցնել «T4 գործողությունը», շարունակվեցին սպանությունները։ Բժշկական կլինիկաներում, որոնք դարձան սպանությունների կենտրոններ, վերացրին ոչ միայն տեղի հիվանդներին, այլև մահվան և համակենտրոնացման ճամբարներից հավաքած անգործունակ կալանավորներին, ինչպես նաև «ցածր ռասայի» ներկայացուցիչ հիվանդ կալանավորներին։ Սպանությունների թիրախում էին նաև այսպես կոչված «օստարբայտերները», այսինքն՝ անվճար աշխատուժը՝ Արևելյան Եվրոպայի հրեաները և ԽՍՀՄ-ից դեպի Գերմանիա աշխատելու համար քշած մարդկանց (հիմնականում երեխաներ ու կանայք)[22]։ «T4 գործողության» չինովնիկներ Ֆրանց Շտանգլն ու Քրիստիան Վիրտը նշանակվեցին Տրեբլինկա և Բելժեց մահվան ճամբարների ղեկավարներ՝ օրինակ դառնալով մյուս համակենտրոնացման ճամբարներին։

Տնտեսական դրդապատճառ

խմբագրել

Զանգվածային սպանությունների պատճառը ոչ միայն ռասայական հիգիենայի սահմանումն էր, այլև իր մեջ տնտեսական ենթատեքստ էր պարունակում։ Նացիոնալ-սոցիալիզմի ռեժիմի պայմաններում «անաշխատունակ» կատեգորիայի մարդիկ համարվում էին ավելորդ։ «T-4» ծրագրի իրականացման փաստաթղթերում պահպանվել է մի այսպիսի կանոնակարգ, որտեղ մասնավորապես գրված է. «Սպանել ոչ միայն բանականությունից զուրկ մարդկանց, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն արդյունավետ աշխատել»։

Բնակչության կողմից ծրագրի սատարման համար կազմակերպվում էին աղմկալի քարոզչություններ, որի ժամանակ մարդկանց համոզում էին, որ ծրագիրը տնտեսապես խիստ շահավետ է։

1939 թվականի հոկտեմբերի 9-ի խորհրդակցության[23] ժամանակ առաջիկայում պոտենցիալ սպանվողների թիվը նշվեց 70 հազար։ Նույն խորհրդակցության ժամանակ ընդունվեց քարոզչական բանաձև՝ 1000։10։5։1, ըստ որի՝ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով 10-ը անաշխատունակ են, այդ 10-ից 5-ին պետք է օգնություն ցուցաբերել, իսկ մեկին՝ ֆիզիկապես ոչնչացնել։ Ըստ այդ բանաձևի՝ Գերմանիայի 65-70 միլիոն բնակիչներից 70 հազարը պետք է ուղղակի ոչնչացվեր[24]։

Համաձայն մի փաստաթղթի, որը գտնվել է ավստրիական Լինց քաղաքի Հարթհայմ դղյակում, մինչև 1941 թվականի սեպտեմբերի 1-ը կոտորվել է 70 273 մարդ։ Փաստաթղթում նշված է հետևյալը. «Հաշվի առնելով, որ այս թվով հիվանդ մարդիկ կարող էին ապրել ևս 10 տարի, ապա տնտեսվել է 885 439 800,00 գերմանական մարկ»[25]։

Մահվան ֆաբրիկաներում աշխատող անձինք ավելի շատ էին վաստակում, քան որևէ այլ տեղ աշխատելիս Ռայխի տարածքում։ Այդ աշխատակիցները սեփականացնում և օգտվում էին սպանվածների պարենային կտրոններից։ Բացի այդ, ոսկե ատամներով հիվանդների մեջքի վրա խաչ էին նկարում, որպեսզի դիակիզարանի աշխատակիցները հասկանային և ատամները քաշեին ու ուղարկեին գլխավոր շտաբ։

 
Ֆիլիպ Բոուլեր

Գործողության սկիզբ. ամլացում

խմբագրել
 
Կարլ Բրանդտ

Գործողությունն սկսվեց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ «Ժառանգաբար փոխանցվող հիվանդություններով մարդկանց ծնվելու կանխում» օրենքը։ Այս օրենքն ուժի մեջ է մտել 1933 թվականի հուլիսին՝ մի շարք գիտնականների երաշխավորությամբ, ովքեր զբաղվում էին եվգենիկայի հարցերով։ Իրենց մեծ ներդրումն են ունեցել այս քաղաքականության գործում հոգեբանները։ Ծրագրի համահեղինակներից մեկն էր հոգեբուժության պրոֆեսոր Էռնստ Ռյուդին[26]։

Համաձայն վերոհիշյալ օրենքի՝ հարկադրական ամլացումը պետք է կիրառվեր հատուկ դատով, որին պետք է մասնակցեին երկու հոգեբույժներ և մեկ դատավոր։ Ամլացումը կատարվում էր վազէկտոմիայի և արգանդափողերի վիրահատման եղանակներով[27]։

1934-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում հարկադիր կերպով ամլացման են ենթարկվել 300 000-400 000 մարդիկ[28] (ըստ այլ գնահատականների՝ ամլացվածների թիվը տատանվել է 200 000-500 000-ի միջև)։ Բոլոր մարդիկ, որոնք ենթարկվել են հարկադիր ամլացման, ունեցել են ներքոհիշյալ հիվանդությունները՝ շիզոֆրենիա, գերզգայական խանգարումներ, էպիլեպսիա, ժառանգաբար փոխանցվող խլություն և կուրություն, Հենտինգտոնի հիվանդություն և ծանր ալկոհոլիզմ[28][29][30]։ Բոլոր ամլացվածների մոտավորապես 60 %-ն ունեցել են հոգեկան խանգարումներ։ Ավելի շատ ամլացման վիրահատություններ կատարվել են մինչպատերազմյան տարիներին՝ 1934-1937 թվականներին։ Ավստրիայում, ընդհանուր առմամբ, ամլացվել է 60 000 մարդ[31]։

Շուրջ 3,5 հազար մարդ (մեծ մասամբ կանայք) իր մահկանացուն կնքել է վիրահատության ժամանակ[32]։

Ամլացման քողի ներքո, բացի հաշմանդամություն ունեցող մարդկանցից, ամլացման ենթարկվեցին նաև «թերարժեք մարդիկ». օրենքը գործում էր նաև քաղաքական այլ հայացքներ ունեցողների համար։

Երեխաների զանգվածային սպանություններ

խմբագրել
 
Շյոնբրունի հոգեբուժական հիվանդանոց, 1934 թվական (լուսանկարը՝ ՍՍ լուսանկարիչ Ֆրիդրիխ Ֆրանց Բաուերի)։

Առաջին սպանությունները էֆտանազիայի միջոցով տեղի ունեցան 1939 թվականին։ Քնաուերներ ամուսինների խնդրանքով նրանց մանկահասակ երեխային, որը ծանր հիվանդություն ուներ, ենթարկեցին էֆտանազիայի Ադոլֆ Հիտլերի թույլատվությամբ. այն տեղի ունեցավ Լայպցիգի կլինիկայում։ Դրանից հետո Ադոլֆ Հիտլերը հրամայել է իր անձնական բժիշկ Կարլ Բրանդտին և ֆյուրերի գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Բոուլերին անձամբ «զբաղվել այն երեխաների գործերով, որոնք նման էին Քնաուերների երեխայի գործին»։

Արդեն իսկ 1939 թվականի հուլիսին Հիտլերի մոտ կայացավ խորհրդակցություն ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի, առողջապահության նախարար Լեոնարդո Կոնտիի, ռայխկանցլերի տնօրեն Հանս Հենրիխ Լամերսի և ֆյուրերի գրասենյակի ղեկավար Մարտին Բորմանի հետ։ Խորհրդակցության ժամանակ քննարկվեց մանկական էֆտանազիայի հնարավոր ընդլայնման հարցը՝ հատկապես «հոգեպես անկատարների» շրջանում։

1939 թվականի օգոստոսի 18-ին ներքին գործերի նախարարությունը տարածեց կարգադրություն, ըստ որի բոլոր երեխաները պետք է անցնեն պարտադիր հաշվառում՝ պարզելու ֆիզիկական և հոգեկան խնդիրները։ Զուգահեռաբար նույն գործողությունը կատարվում էր նաև այն բոլոր օտարերկրացի մարդկանց համար, որոնք ապրում էին Գերմանիայի տարածքում։

Երեխաների զանգվածային էֆտանազիայի իրագործումը սկզբում կատարվեց միայն մինչև երեք տարեկան անբուժելի հիվանդ երեխաների շրջանում։ Ավելի ուշ էֆտանազիան լայն կիրառում ստացավ և տարիքային շեմը հասցվեց մինչև 17 տարեկանը[33]։ Սպանությունների համար ընտրվում էին այն անձինք, որոնց մոտ բժիշկ-փորձագետները հայտնաբերել էին ներքոհիշյալ հիվանդությունները.

1940 թվականին Վիեննայում հիմնադրվում է երեխաների և դեռահասների հոգեբուժության գերմանական ասոցիացիան։ Առաջին կոնֆերանսի ժամանակ որոշում կայացվեց պարզել յուրաքանչյուր երեխայի կյանքի գինը՝ տնտեսական չափանիշներից ելնելով։ Այն երեխաները, ում կյանքի գինը գնահատվել էր բացասական (օրինակ, եթե ապագայում չէր կարողանալու աշխատել կամ ում ինտելեկտի գործակիցը ցածր էր), պետք է անհապաղ ուղարկվեին «էֆտանազիայի»։

Մինչև պատերազմի ավարտը 30 մանկական հատուկ մասնագիտացված հիվանդանոցներում, ըստ լրիվ չճշտված աղբյուրների[35], սպանեցին հաշմանդամություն ունեցող մոտավորապես 5000 երեխաների։

 
53-ամյա Վալտեր Քիստլերը, որը վերապրեց «Т-4» գործողությունը, քանի որ նրա ծնողները պահել էին երեխային։ Վալտերը Դաունի համախտանիշ ունի։

Մահվան դատավճիռներն ընդունվում էին առանց որևէ լուրջ ախտորոշման։ Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին տեղեկություններն ուղարկվում էին Բեռլին, որտեղ այն հետազոտում էին թվով երեք բժշկական փորձագետներ։ Որոշումներն ընդունվում էին առանց ծնողների համաձայնության։ Այն երեխաներին, որոնց դատապարտել էին մահվան, ուղարկում էին հատուկ հարմարեցված մահվան կենտրոններ՝ Գերմանիայի տարբեր հատվածներում։ Միևնույն ժամանակ ծնողներին հայտնում էին, որ երեխային ուղարկում են որևէ կլինիկա՝ «լավագույն և առավել արդյունավետ բուժման նպատակով»։ Սպանությունները կատարվում էին ներարկումների միջոցով, երբեմն էլ ուղղակի չէին կերակրում նրանց՝ սովամահ անելու նպատակով։ Մահացած երեխաների ծնողներին ուղարկում էին տեղեկություն, որտեղ նշված էր, որ նրանք մահացել են թոքերի բորբոքումից կամ այլ մտացածին հիվանդություններից։

«Էֆտանազիայի» կիրառմամբ հիմք դրվեց նաև բժշկական հետազոտական աշխատանքներին, որի ժամանակ հետազոտում էին երեխաների ուղեղները։

Ծրագրի կազմակերպում և ընթացք

խմբագրել

Բեռլինում ստեղծվեց Առողջարանների աշխատանքային ասոցիացիա, որի շտաբ-բնակարանը գտնվում էր Պոտսդամի հրապարակի Կոլումբուս-հաուս առանձնատանը։ 1940 թվականի ապրիլին այն տեղափոխվեց Թիերգարդենշտրասե 4 հասցեում գտնվող նոր գրասենյակ[36]։ Հենց այստեղից էլ ծագեց «T-4» ծրագրի անվանումը[37]։ Ծրագրի անվանման համար կիրառվում էր հետևյալ եզրույթը՝ «Ակցիա. մահ խղճահարությունից ելնելով» (գերմ.՝ Aktion Gnadentod) կամ էլ ուղղակի «էֆտանազիա», որպես առավել բարեհունչ անվանում, իսկ փաստաթղթերում երբեմն կիրառվում էր նաև «ախտահանություն» բառը։

Պատասխանատու անձինք

խմբագրել

Սպանությունների «Т-4» գործողության պատասխանատու անձինք նշանակվեցին Հիտլերի աշխատակազմի ղեկավար ռայխսլայտեր և ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Ֆիլիպ Բոուլերը, ով մեծ փորձ ուներ մանկական էֆտանազիայի ասպարեզում, ինչպես նաև Ադոլֆ Հիտլերի գլխավոր բժիշկ Կարլ Բրանդտը։ «Т-4» գործողության անմիջական իրագործողներից էին ՍՍ-ի բժշկական ծառայության հաուպտշտուրմֆյուրեր, հոգեբուժության դոկտոր Վերներ Հայդեն (նույն ինքը Ֆրից Սավադեն) և նրա տեղակալ դոկտոր Պաուլ Նիչեն։ Կարևոր գործիչներից էր նաև օրենքների մշակման գործում ներքին գործերի ռայխսմինիստեր Վիլհելմ Ֆրիկը։

1939 թվականի հոկտեմբերին Ադոլֆ Հիտլերը[38] պաշտոնապես «Т-4» գործողության էֆտանազիայի կազմակերպիչներ նշանակեց Բոուլերին և Բրանդտին.

  Ռայխսլայտեր Բոուլերն ու դոկտոր Բրանդտը իմ կողմից նշանակվում են պատասխանատուներ՝ բժիշկների թիվն ընդլայնելու համար, որպեսզի ապահովվեն «մահ խղճահարությունից ելնելով» ծրագրի ընթացքը[39]։  

Բոուլերն էլ իր հերթին ծրագրի իրագործումը հանձնարարեց անձնական տեղակալ Վիկտոր Բրակին[40]։ Վերջինիս Նյուրնբերգյան դատավարությունների ժամանակ դատապարտեցին մահվան։

 
ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Լեոնարդո Կոնտին

Շատ գերմանացի բժիշկ-հոգեբույժներ, որոնք կողմ էին «եվգենիկայի թերապևտիկ մեթոդներին», կարևոր մասնակցություն ցուցաբերեցին «էֆտանազիայի գործողություններին», ինչպես նաև դրա ասպարեզում բժշկական փորձարկումներին։ Նրանք օժանդակում էին զանգվածային սպանությունների օրինականացմանը. ընտրում և ներկայացնում էին դահիճներին։ Հոգեբանների և հաստատությունների աստիճանները, որոնք զբաղվում էին ամլացումով և էֆտանազիայով, շատ բարձր մակարդակի էին։ «Т-4» գործողությանը մասնակցում էին այնպիսի անվանի և հարգարժան անձինք գերմանական հասարակության մեջ, ինչպիսիք էին Վերներ Հայդեն, Կարլ Զենհենը, Վերներ Ֆիլինգերը, Գերման Փֆաննմյուլլերը, Պաուլ Նիցշեն, Մաքս դե Քրինիսը, Կարլ Շնայդերը, Էռնստ Ռյուդինը, Օսվալդ Բումկեն, Հանս Բուրգեր-Պրինցը, նյարդաբան Յուլիուս Հալլերվորդենը։ Որոշ հոգեբույժներ, որոնք մասնակցել են էֆտանազիայի ծրագրին, շարունակեցին իրենց բժշկական գործունեությունը ծավալել ընդհուպ մինչև նացիստական ռեժիմի ավարտը։

Գրեթե բոլոր առաջատար մասնագետները մասնակցել են էֆտանազիայի համար զոհերի ընտրման աշխատանքներին։ Շատ մասնագետներ, որոնց ուղարկել էին ոգևորելու և իրագործելու ծրագիրը, ունեին մեծ հռչակ ու ճանաչում ամբողջ աշխարհում, որոնցից հատկապես հռչակավոր էր Վերներ Հայդեն՝ էֆտանազիայի ծրագրի ղեկավարը և Վյուրցբուրգի հոգեբուժության պրոֆեսորը։

Դոկտոր Կարլ Շնայդերը ղեկավարում էր Վիսլոխ քաղաքի բժշկական գիտահետազոտական բաժանմունքը, որտեղ փորձարկումներ էր կատարում էֆտանազիայի ենթարկված հոգեկան հիվանդություններ ունեցող մարդականց ուղեղներն ուսումնասիրելիս։ Նյարդաբան Յուլիուս Հալլերվորդենը գիտական գործունեության նպատակով, ըստ գոյություն ունեցող փաստերի, 697 պատրաստուկ է ստացել հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց գլխուղեղներից, որոնք մահացել էին էֆտանազիայի արդյունքում։

 
Սաքսոնիայի Պիռնա քաղաքի Զոննենշտայն կոչվող տարածքի այս շենքի նկուղում տեղադրված գազային խցիկներում ավելի քանի 13 հազար հոգեկան հիվանդներ և մահվան ճամբարների մոտ հազար կալանավորներ են սպանվել։

«Т-4» գործողությանն ընդդիմանալու կամ էլ հրաժարվելու դեպքեր բժիշկ-հոգեբույժների շրջանում հազվադեպ են արձանագրվել։ Հայտնի դեպքերից են ներքոհիշյալ անձանց անհամաձայնության դրսևորումները՝ Կարլ Բոնհյոֆեր, Մարտին Հոլ, Հանս-Գերհարդ Քրայցֆելդտ, Գոթֆրիդ Էվալդ։

Նյութական բազա և կառուցվածք

խմբագրել

Տարեց հիվանդների զանգվածային սպանությունները սկսեցին իրագործել 1940 թվականից Գերմանիայի և օկուպացրած Լեհաստանի տարածքների կլինիկաներում[41]։ «Т-4» գործողությունն աշխատեցնելու նպատակով կազմավորվել էր հատուկ հաստատությունների ցանց, որի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր հիմնարկ կատարում էր իր դերն ու իրականացնում ծրագիրը.

  • «Բժշկական և հոգաբարձական հաստատությունների աշխատակիցների կայսերական ընկերակցություն» (RAG)։ Պատասխանատու էր գրանցման քարտերի առաքման համար դեպի բոլոր հոգեբուժական կլինիկաներ։ Հիվանդների մասին տեղեկությունները լրացնելուց հետո քարտերն ուղարկում էին «Т-4» գործողության բժշկական փորձագետներին։
  •  
    Ավտոբուսներ, որոնցով դեպի մահ էին տեղափոխում հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց, 1941 թվական։
    «Հիվանդանոցային ոչ առևտրային փոխադրամիջոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»։ Տրանսպորտային կազմակերպություն, որը պատասխանատվություն էր կրում հոգեբուժական հիվանդանոցներից դեպի մահվան վայրեր զոհերի տեղափոխման համար։
  • «Հոգաբարձական հաստատությունների ոչ առևտրային կազմակերպություն»։ «Т-4» գործողության անխափան գործունեության համար պատասխանատու էր այս կառույցը, որը վարձակալում էր տարածքներ, տեղադրում սարքավորումներ, ինչպես նաև լուծում ծրագրի տնտեսական խնդիրները։
  • «Բուժական և հոգաբարձական հաստատությունների կենտրոնական հաշվարկային պալատ»[42]։ Այս կառույցն էր պատասխանատու «Т-4» գործողության բոլոր ֆինանսական հաշիվների համար։
 
Տխրահռչակ «մոխրագույն ավտոբուսների» հուշարձանը Քյոլնում, 2014 թվականի մարտ։ Այս ավտոբուսների միջոցով դեպի մահ ուղարկեցին հազարավոր հիվանդներ։

Կազմավորվել և նախկին ստացիոնար հիվանդանոցների փոխարեն սկսել են գործել նաև գլխավոր յոթ կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն իր տրամադրության տակ ուներ հոգեբուժական հիվանդանոցների ցանց (փակագծերում նշված է այն ժամանակահատվածը, հընթացս որի հիվանդների նկատմամբ կատարել են բժշկական փորձարկումներ և սպանել նրանց)[43].

  • Բրանդենբուրգ (հունվար 1940 - սեպտեմբեր 1940)
  • Թյոտունգսանստալտ Գրաֆենեկ[44] (հունվար 1940 - դեկտեմբեր 1940)
  • Հարթհայմ, Ավստրիա (հունվար 1940 - դեկտեմբեր 1944)
  • Հալլ, Ավստրիա (1942 - 1945)
  • Զոննենշտայն (հունիս 1940 - օգոստոս 1943)
  • Բերնբուրգ (սեպտեմբեր 1940 - ապրիլ 1943)
  • Հադամար[45] (հունվար 1941 - օգոստոս 1941)

Գերմանական ռայխի արևելյան նահանգներում, որտեղ չէին բռնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, «Т-4» գործողությունն իրականացրեց ՍՍ[46]։ Նրանք տվյալ անձանց կա՛մ ուղղակի գնդակահարում էին, կա՛մ էլ խեղդամահ անում ածխածնի մոնօքսիդով աշխատող գազային խցիկներում[47]։

Զոհերի ընտրություն

խմբագրել

Խորհրդակցություններից մեկի ժամանակ ընդունվել են մի շարք սկզբունքներ, ըստ որոնց պետք է ընտրվեին զոհերը՝ սպանելու նպատակով։ Մշակվեցին անկետաներ, որտեղ նշվում էր, թե հիվանդը աշխատունակ է և թե ինչ հիվանդություն ունի։ Անկետայի հավելվածում թվարկվում էին «թերարժեք մարդկանց» ընտրության չափանիշները.

 
Էլֆրիդա Լոզե-Վեխտլեր (ինքնադիմանկար), գերմանացի նկարչուհի, ում նկարներն արգելվում էին՝ համարվելով «դեգեներատիվ արվեստ»։ Կինն ուներ շիզոֆրենիա, այդ իսկ պատճառով նրան ենթարկեցին ամլացման։ 1940 թվականին սպանվեց Զոննենշտայնի էֆտանազիայի կենտրոնում «Т-4» գործողության շրջանակներում։

«Т-4» գործողության շրջանակներում զոհերի ընտրության հարցերով զբաղվում էին 42, այսպես կոչված, անկախ «փորձագետներ»[48]։ Ընտրությունն անցկացվում էր ըստ անկետաների. բժիշկները, որոնք վճռում էին հիվանդների ճակատագրերը, հնարավորություն չունեին ծանոթանալ հիվանդության հետ անձամբ։ Փորձագետները, քննելով անկետաները, դրանց վրա նշում էին կատարում՝ «կարմիր պլյուս», որը նշանակում էր, որ անհրաժեշտ է շտապ սպանել հիվանդին, իսկ «կապույտ մինուսի» դեպքում հիվանդին խնայում էին։ Վերջնական որոշումը կայացնում էին գլխավոր փորձագետները՝ Հերբերտ Լինդենը[49], Վերներ Հայդեն և Կարլ Շնայդերը։ Զոհերի հարազատները ոչ մի կերպ չէին կարողանում ազդել ընդունված որոշումների վրա, քանի որ նույնիսկ չգիտեին, թե որտեղ են նրանք։

Անկետաները լրացրած հոգեբուժական հիվանդանոցների անձնակազմերին ոչինչ հայտնի չի եղել։ Առողջապահության նախարարությունը լուրեր էր տարածում, ըստ որի՝ բժիշկ-փորձագետները զբաղվում էին ֆինանսական տեղեկություններ հավաքագրելով՝ ծախսերի պլանավորման նպատակով։

Շատ հաճախ սպանության ծրագրի զոհեր դառնում էին շիզոֆրենիա ունեցող անձինք[50]։ Յուրաքանչյուր քննվող 4 հիվանդից, որոնց մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա, երեքին ուղարկում էին էֆտանազիայի՝ հաշվի չառնելով այն փաստը, որ այդ ժամանակ շիզոֆրենիայի մասին տեղեկությունները շատ աղոտ էին։ Հիվանդության պատմության մեջ գրված «շիզոֆրենիկ» բառն ուղղակի նշանակում էր, որ տվյալ անձը «անպետք հիվանդ» է։ Հաճախ նաև գրանցվում էին եկեղեցական ապաստարաններում բնակվող հիվանդների մահվան դեպքեր՝ կրկին ծրագրի շրջանակներում։

Սպանությունների տեխնոլոգիաներ

խմբագրել

«Էֆտանազիայի» եղանակի ընտրությունը բազմաթիվ վիճաբանությունների առիթ դարձավ։ Սկզբում ենթադրվում էր, որ կիրառելու էին ներարկումներ հատուկ բժշկական պատրաստուկներով։ Քննարկվում էր նաև օդային անոթախցանում (էմբոլիա) կատարել՝ ներարկիչով ուղղակի օդ սրսկելով երակի մեջ։ Բժիշկները, որոնք մասնակցում էին «Т-4» ծրագրին, եկան այն եզրահանգման, որ այդ մեթոդները տեխնիկապես աննպատակահարմար են և որոշվեց նոր մեթոդներ որոնել։ Սպանությունների առավել էֆեկտիվ մեթոդի ընտրության պատասխանատուն դարձավ ՍՍ-ի և Շտուրմաբթեյլունգի գրուպպենֆյուրեր Արթուր Նեբեն։ Նրա ենթակա, Քրեաբանության ինստիտուտի ֆիզիկաքիմիական բաժնի տնօրեն Ալբերտ Վիդմանն առաջարկեց այդ նպատակով կիրառել ածխածնի մոնօքսիդ։ Հիվանդների՝ ածխածնի մոնօքսիդով սպանությունների առաջին դեպքը գրանցվեց 1940 թվականի հունվարին Բրանդենբուրգում[51]։

Հիվանդների սպանությունը «էֆտանազիայի կենտրոններում» իրագործվում էր անհապաղ, երբ նրանց տեղափոխում էին համապատասխան կլինիկաներ։ Համապատասխան ծառայողը մերկացնում և լուսանկարում էր մահվան դատապարտված հիվանդներին։ Բժիշկը հպանցիկ բուժզննում էր կատարում, որից հետո հիվանդներին տեղափոխում էին գազային խցիկներ[52]։ Դրանից հետո բժիշկը բացում էր գազի բալոնները՝ դեպի սենյակ թունավոր գազ լցնելու. գազ լցնելը տևում էր 10-15 րոպե։ Մոտավորապես մեկ ժամ անց հավաքում էին դիակները և տեղափոխում դիակիզարան[53]։ Մոխիրը հավաքում և ուղարկում էին հարազատին՝ նամակի հետ միասին, որում նշված էր, թե հիվանդն այս կամ այն հիվանդության պատճառով է մահացել[54]։

Այսպիսով, հընթացս «Т-4» գործողության, նախքան համակենտրոնացման ճամբարներում կիրառելը, նացիստներն առաջին անգամ կիրառեցին գազային խցիկները։ Այդ թվում և առաջին անգամ կիրառվեց գազվագենը՝ հատուկ հարմարեցված բեռնատար մեքենա, որն իրենից ներկայացնում էր խեղդամահ անող մեքենա։

 
Ավտոբուս, որն օգտագործվում էր դեպի մահվան կենտրոն Հարթհայմ հիվանդների տեղափոխման համար։

Որոշ դեպքերում հիվանդներին սպանում էին կամ աստիճանական գերդոզավորումով, կամ էլ դանդաղ սովամահ անելով։ Այսպես, 1939 թվականին Էլֆինգ Հաարե քաղաքի հոգեբուժական հիվանդանոցում, տնօրեն Գ. Փֆանմյուլլերի հրամանով, երեխաներին ենթարկեցին սովամահության. սննդի չափաքանակը նվազեցվում էր աստիճանաբար։

Բռնության թաքցնելը փոխադրումների քողի ներքո

խմբագրել

Հիվանդների տեղափոխման գործընթացն ուներ հետևյալ կառուցվածքը.

  1. Հիվանդանոցներում և ինտերնատներում հիվանդների գրանցում և զոհերի ընտրություն բժիշկ-փորձագետների օգնությամբ։ Դրանից հետո այդ կենտրոնները ցուցակներ էին ստանում, որտեղ կոնկրետ նշված էր մեկնման ժամանակացույցը և այլ պարտադիր փաստաթղթեր։
  2. Զոհերին տեղափոխում էին այլ ճամբարներ՝ հավաքագրման կենտրոն, որտեղ նրանք մնում էին այնքան, որ մահվան ճամբարներում գերլցում տեղի չունենար։ Տեղափոխությունները տեղի էին ունենում ավտոբուսների օգնությամբ. հազվադեպ դեպքերում նաև հասարակական տրանսպորտով։ Ուղեկցող անձնակազմի անդամները հիվանդներին տեղափոխելուց հետո հետ էին վերադառնում, որպեսզի չիմանային զոհերի վերջնական տեղակայման վայրերի մասին։
  3. Հավաքագրման կայանից մարդկանց տեղափոխումը դեպի մահվան ճամբարներ։ Զանգվածային սպանությունները կատարում էին թունավորող նյութերով, թույներով, գազային թունավորումով, գնդակահարությամբ, սովամահությամբ, դիտավորյալ ցրտահարությամբ, ծաղրուծանակով։
  4. Մահացածների մարմինների այրում։ Հարազատներին տրվում էր կեղծ ինֆորմացիա մահվան առիթով։

Նախքան մահվան ճամբարներ հասցնելը, հիվանդներին տեղափոխում էին առնվազն չորս տարբեր ճամբարներ, որպեսզի հետքերը թաքցնեին։

Գերմանական հասարակության արձագանքը «Т-4» ծրագրին

խմբագրել

Չնայած բոլոր աշխատանքներին, որ հույժ գաղտնի մնա զանգվածային սպանությունը, գերմանական հասարակության շրջանում անհանգստություն էր տարածվում և մահվան լուրերի մասին փաստեր լսելիս վրդովմունք էր առաջանում։ Այդ փաստերը եկեղեցու կարկառուն ներկայացուցիչներին ստիպեցին, որ վերջիններս բողոքի ալիք բարձրացնեն ընդդեմ սպանությունների։

 
Կլեմենս ֆոն Գալեն, գերմանացի արիստոկրատ և կարդինալ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու երանելի, Մյունստերի եպիսկոպոս։ Եղել է ծրագրի գլխավոր ընդդիմադիրներից մեկը։

«Т-4» գործողության մասնակից հոգեբույժ Ֆրիդրիխ Մեննեկեն այսպես է գրել համատարած դժգոհությունների մասին.

  Մի անգամ Հիտլերը հատուկ գնացքով Մյունխենից մեկնում էր Բեռլին։ Գնացքը չսահմանված կանգառ կատարեց Հոֆում։ Ցանկանալով իմանալ անակնկալ կանգառի պատճառը՝ Հիտլերը մոտեցավ վագոնի պատուհանին, և դրսում խմբված ժողովուրդը նկատեց վերջինիս։ Այդ մարդիկ ավելի վաղ ականատես էին եղել, թե ինչպես են տեղափոխում հոգեկան հիվանդներին, և գիտեին, թե ուր են նրանց տանում։ Հիտլերին տեսնելով՝ ամբոխը կատաղեց...
- Ֆրիդրիխ Մեննեկե
 

1940 թվականին ընդդեմ «Т-4» գործողության հանդես եկավ գերմանացի դատավոր Լոթար Քրեյսիգը (Գերմանիայի առաքելական եկեղեցու ականավոր գործիչ և պացիֆիկ)։ Դրա պատճառով Քրեյսիգը զրկվեց դատավորի պաշտոնից։ Արդյունքնում բարձրացավ դժգոհությունների մեծ ալիք ինչպես հիվանդների հարազատների, այնպես էլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Նրանց մեջ էր գերմանացի արիստոկրատ և կարդինալ, Մյունստերի եպիսկոպոս Կլեմենս ֆոն Գալենը։ 1941 թվականի օգոստոսի 3-ին վերջինս ելույթ ունեցավ Մյունստերում և այդպիսով մեծ ճանաչում գտավ մի քանի քարոզների շնորհիվ, որոնցում քննադատում էր «էֆտանազիան»։

Հընթացս «Т-4» գործողության՝ տեղի ունեցող զանգվածային սպանությունների դեմ բողոք բարձրացրին նաև Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության որոշ առանձին կառույցներ։ Այսպես, 1940 թվականի նոյեմբերի 25-ին Բյոբլինգենի Նացիոնալ-սոցիալիստական կանանց կազմակերպության ներկայացուցիչ, արիստոկրատական հայտնի ընտանիքի ներկայացուցիչ Էլզա ֆոն Լյովիս օֆ Մենարն անձնական նամակով գրել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության գերագույն դատարանի ներկայացուցիչ, օբերգրուպպենֆյուրեր Վալտեր Բուխի կնոջը հետևյալը[55][56].

  Իմ հավատը դեպի Մեծ Գերմանիայի հաղթանակը ցայսօր էլ անսասան է։ Սրբորեն հավատալով ֆյուրերին՝ ես առանց ետ նայելու ճեղքել-անցել եմ քաղաքական թավուտները։ Բայց, այդուհանդերձ, մեզ պատուհասել է մի այնպիսի բան, որից հողը երերում է ոտքերիս տակ...

…Ալբեի գյուղացիները, որոնք աշխատում են իրենց դաշտերում, տեսնում են այդ ֆուրգոնները, գիտեն, թե ուր են դրանք ուղևորվում։ Ավելին, նրանց աչքի առաջ է դիակիզարանի ծխնելույզը, որից գիշեր ու զօր ծուխ է բարձրանում։ Մեզ հայտնի է, որ անբուժելի հոգեկան հիվանդների շարքերում կան բարձր ինտելեկտով օժտված մարդիկ, որոնց հարաբերական հատվածն է անառողջ, իսկ մի հատվածը տառապում է ժամանակավոր նյարդային գերլարումով, որոնց բացակայության դեպքում մարդը դառնում է ամբողջովին առողջ և պարզ բանականությամբ օժտված և նույնիսկ բարձր ինտելեկտով։ Մի՞թե քիչ է այն, որ իրենց արդեն ամլացրել են...

Գործը պետք է հասցնել մինչև ֆյուրերի ականջը, քանի դեռ չափազանչ ուշ չէ, և պետք է ինչ-որ մի լուծում լինի, որ գերմանական ազգի ձայնը հասնի՛ ֆյուրերի ականջին։
- Էլզա ֆոն Լյովիս օֆ Մենար
 

1940 թվականի դեկտեմբերի 7-ին Վալտեր Բուխը նամակը փոխանցում է Հայնրիխ Հիմլերին։ Դեկտեմբերի 19-ին վերջինս պատասխանում է Բուխին՝ հայտնելով, որ տեղի ունեցող դեպքերի համար առկա է Հիտլերի թույլտվությունը։ Նույն օրը Հիմլերը գրում է «Т-4» գործողության ղեկավար Վիկտոր Բրակին, որ անհապաղ պետք է փակել Թյոտունգսանստալտ Գրաֆենեկ[57] մահվան հիվանդանոցը, քանի որ գաղտնիքն արդեն հասու էր դարձել հանրությանը։ Չնայած Բրանդենբուրգն ու Գրաֆենեկը փակվեցին, սակայն զանգվածային սպանությունները շարունակվեցին[58]։

 
Օկուպացված Ուկրաինական ԽՍՀ-ից դեպի Գերմանիա տեղափոխվող օստարբայտեր կանայք։

Ծրագրի շարունակություն

խմբագրել

1941 թվականի օգոստոսին Ադոլֆ Հիտլերը հրաման է արձակում, որ պաշտոնապես փակում է «Т-4» ծրագիրը՝ հասարակության ճնշման ներքո։ Այդ պահի դրությամբ «Т-4» գործողության զոհերի թիվն արդեն գերազանցում էր 70 հազարը, ինչը համապատասխանում էր կանխավ ծրագրած թվին[59]։

Ծրագրի պաշտոնական փակումն ընդամենը տակտիկական քայլ էր. պաշտոնական փակումից հետո ծրագրի գլխավոր բյուրոն պահպանվեց։ Շարունակական բնույթ կրեցին հիվանդ երեխաների էֆտանազիան և մեծահասակների սպանությունները։

Գերմանիա վերադարձող զինվորներին, որոնք ծանր առողջական խնդիրներ ունեին, նույնպես ենթարկեցին էֆտանազիայի։ Երբեմն տեղի ունեցան նաև այնպիսի դեպքեր, երբ ՍՍ-ականները և օպերատիվ ջոկատների անդամները, չդիմանալով սպանություններին, որոնցով զբաղվում էին, ստանում էին հոգեկան հիվանդություններ։ Նրանց հեռացնում էին ՍՍ-ի զորքերի (Waffen-SS) շարքերից, տեղափոխում հոգեբուժարաններ և սպանում։

Սկսած 1944 թվականից, այն օստարբայտերները, որոնք հոգեկան հիվանդություններ ունեին (վերջիններս հիմնականում հիվանդանում էին աշխատանքային ճամբարներում[60]), նույնպես ենթարկվեցին «Т-4» գործողության. նրանք, ովքեր դառնում էին անաշխատունակ, համակարգված ձևով սպանում էին։ Այս փուլի ժամանակ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հիմնականում «Т-4» գործողության սպանության կենտրոններում չէին սպանում, այլ ուղղակի հոգեբուժարաններում։ Սպանությունների եղանակների մեջ մտնում էին դեղանյութերով սպանելը, սովամահությունը, խնամքի բացակայությունը, սննդի թունավորումը։ Այսպես, 1942-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում շուրջ 1 միլիոն հիվանդներ գերմանական հոգեբուժարաններում ենթարկվեցին սովի։

Շատ հոգեբուժարաններում օգտագործվում էր, այսպես կոչված, «նվազեցման» էֆեկտը. հիվանդների սնունդն աստիճանաբար նվազեցնում էին, որի արդյունքում աշխատակիցների մոտ խղճահարություն էր ձևավորվում, և նրանք պատրաստակամորեն մասնակցում էին հիվանդներին տառապանքներից ազատելու գործին՝ օգտագործելով բարբիտուրաթթու (լյումինալ

Օրինակ, 1942 թվականի նոյեմբերին Մյունխենի ներքին գործերի առողջապահության դեպարտամենտում կայացավ Բավարիայի բոլոր հիվանդանոցների տնօրենների հավաք։ Նրանց ստիպողաբար կերպով խորհուրդ տվեցին մասնակից դառնալ հիվանդների մահվանը, քանի որ «հոգեբուժարաններում մահանում են չափազանց քիչ հիվանդներ»։ Դրանից հետո Կաուֆբոյրեն քաղաքի հոգեբուժական կլինիկայի տնօրենը պատմում է իր պրակտիկայի մասին հետևյալը. «Այն հիվանդներին, որոնց նախկինում կընտրեինք, որ «էֆտանազիայի» ենթարկենք, այժմ պահում ենք լիակատար անճարպ դիետայի պայմաններում, որը հանգեցնում է նրանց տառապագին մահվանը ընդամենը երեք ամսում»։ Դրանից հետո հավաքի ղեկավարներից մեկը հրամայեց այդպիսի սննդակարգ սահմանել բոլոր հոգեբուժարաններում և նշեց, որ այդ հրամանը գրավոր չի լինելու, սակայն հրամանի կատարման մասին իմանալու են անակնկալ այցելությունների միջոցով։

1943 թվականին Կաուֆբոյրենի կլինիկայում կիրառության մեջ մտցվեց, այսպես կոչված, «սննդակարգ-Е»-ն, որը կազմված էր նախաճաշին սև սուրճից կամ թեյից, իսկ ճաշին ու ընթրիքին՝ շոգեխաշած բանջարեղեն։ Այս սննդակարգի արդյունքում հիվանդները մահանում էին ոչ միայն թերսնումից, այլև սխալ սնվելուց։ Սննդակարգ-Е-ն զգալիորեն մեծացնում էր մահացության մակարդակը հիվանդանոցներում։ 1944 թվականին էֆտանազիայի նոր ձև մշակվեց՝ հիվանդներին տրվում էր լյումինալ կամ բարբիտալ, երբեմն տրիոնալի հաբեր, ինչպես նաև լյումինալ և մորֆին-սկոպոլամին հեղուկ վիճակում։ Հիվանդներն ընկնում էին խորը քնի մեջ և երկրորդ կամ երրորդ օրը կնքում էին իրենց մահկանացուն։

Մեկ այլ օրինակ. թվով 3950 հոգեկան խանգարումներ ունեցած անձանցից, որոնք 1943 թվականին տեղափոխվել էին Մեզերիտց-Օբրեվիլդե հոգեբուժարան, 3814-ը մահացավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ընդ որում, հիվանդանոց ընդունվելու առաջին շաբաթից հետո հիվանդներին սպանեցին սկոպոլամինի ներարկումով։ Վերոնշյալ հոգեբուժարանում, ընդհանուր առմամբ, սպանվեց 10 000 մարդ։

Գազով թունավորումների պրակտիկան «Т-4» գործողության երկրորդ փուլում շարունակվեց Բերնբուրգի և Հարթհայմի կենտրոններում՝ ընդհուպ մինչևև 1944 թվականը. սպանում էին անաշխատունակներին և համակենտրոնացման ճամբարների հիվանդ կալանավորներին։ Այսպես կոչված «14f13 ակցիայի» (գործի համարը) մուտք գործելուց հետո համակենտրոնացման ճամբարներում կատարեցին հաշմանդամություն ունեցող մարդկանց, անբուժելի հիվանդների ընտրություն, որոնց հետո սպանեցին[61]։

Պատերազմի ավարտից հետո Գերմանիայում մարդկանց սպանությունները շարունակվեցին։ 1945 թվականի մայիսի 29-ին Կաուֆբոյրենում սպանվեց չորսամյա մի տղա, որը մտավոր խնդիրներ ուներ։ Նույն թվականի հուլիսի 2-ին Կաուֆբոյրենի շրջանի հիվանդանոցում հայտնաբերեցին կախված մի բժշկի, որը հետևել էր տնօրենի օրինակին։ Այս դեպքից տասներկու ժամ առաջ նույն հիվանդանոցում սպանել էին մեծահասակ մի հիվանդի։ Իրսում զինվորները հայտնաբերեցին կնոջ և տղամարդու դիակներ, որոնք նույնպես «Т-4» գործողության զոհն էին դարձել։

«Т-4» գործողության փորձ և հրեաների զանգվածային սպանություններ

խմբագրել

Սկսած 1940 թվականի ամռանից՝ ազգությամբ հրեա հոգեկան հիվանդություն ունեցող հիվանդներին արտաքսեցին դեպի հատուկ սահմանված կենտրոններ և «T4» գործողության գազային խցիկներում սպանդի ենթարկեցին։ 1941 թվականի օգոստոսից հետո հրեա հիվանդներին, որոնք գտնվում էին այդ պահին միակ թույլատրելի Բենդորֆ-Սայն կլինիկայում՝ Նոյվիդ քաղաքում, ուղարկեցին դեպի արևելք՝ մահվան ճամբարներ։

 
Հադամարի էֆտանազիայի կենտրոնի դիակիզարանի ծխնելույզը։

Հոգեբուժարաններում հրեա հիվանդների պարբերական սպանությունները դարձան Հոլոքոստի առաջին վճռորոշ քայլերը։ Արդեն իսկ 1941 թվականի սկզբից մշակվեց պլան, որն օգտագործում էր «T4» գործողության փորձը, ըստ որի՝ համակենտրոնացման ճամբարների բեռնաթափման համար հրեաները կատարելու էին բալաստի դեր. այդ պլանը ստացավ կոդավորված անվանում՝ «14f13»։ Իրականում այն դարձավ «Վերջնական լուծում» անվամբ նոր գործողության նախապատրաստական մի փուլ, որը միտված էր վերացնելու հրեաներին[62]։

 
Մայդանեկ մահվան ճամբարի դիակիզարանները։

Բժիշկ-հոգեբույժ Ֆ. Վերտհամն իր «Կայենի կնիքը. մարդկության բռնության հետազոտություն» գրքում արծարծել է հետևյալ միտքը.

  1941 թվականի կեսերին Գերմանիայում և Ավստրիայում առնվազն չորս մահվան հիվանդանոցներ ոչ միայն հիվանդներին ենթարկում էին սպանդի, այլև պարբերաբար մահվան դասեր էին անցկացնում... Նրանք մահացու հիվանդանոցային հոգեբուժության համապարփակ կուրս ստեղծեցին։ Անձնակազմն անցնում էր մահվան մեթոդաբանության ուսուցման դասեր։ Նրանց ծանոթացնում էին զանգվածային սպանությունների եղանակներին, օրինակ՝ գազով թունավորում, ինչպես նաև դիակիզում և այլն։ Սա կոչվում էր «բարեգութ սպանությունների» ուսուցում։ Որպես «իրազննական պիտույք» ծառայում էին հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ։ Նրանց վրա փորձարկում էին սպանությունների մեթոդները, որոնք հետո կիրառվեցին հրեաների և բռնազավթած տարածքների այլ քաղաքացիների վրա։  

Օսվենցիմ մահվան ճամբարի առաջին կալանավորները սպանվեցին գազի խցիկներում, սակայն ոչ թե տեղի, այլ Գերմանիայում գտնվող Զոննենշտայնի հոգեբուժարանում։ Զոհերի ընտրությունն այս անգամ ոչ թե ազգային հողի վրա էր կատարվում, այլ սպանում էին նրանց, որոնց անաշխատունակ էին որակավորել հիվանդությունների պատճառով[63]։

 
Դիակիզումներից հետո առաջացած մոխիրը Մայդանեկ ճամբարում։

«Т-4» գործողության ընթացքում մեծ փորձ կուտակվեց մարդկանց զանգվածային սպանությունների ոլորտում։ Այս փորձը հսկայական դեր կատարեց Հոլոքոստի ժամանակ. այն կիրառվեց արևելքի մահվան ճամբարներում։ «Т-4» ծրագրի դադարեցման պաշտոնական հրահանգից հետո հոգեբուժարանների գազային խցիկներն ու դիակիզարաններն ապամոնտաժվեցին ու տեղափոխվեցին արևելք, դրանց հետ նաև տեղափոխեցին սարքավորումները շահագործող անձնակազմին։

1941 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած՝ թվով ութ համակենտրոնացման ճամբարներ կարգադրություն ուղարկվեց, ըստ որի ՍՍ-ի բժիշկների հանձնախումբ պետք է ուղարկվեր ստուգումներ կատարելու նպատակով։ Բժիշկները պետք է ընտրեին հիվանդներին և գազով սպանեին։ Զանգվածային սպանությունների նպատակով կիրառվեց «Ցիկլոն B» գազը։ «Т-4» գործողության ընթացքում փորձարկված գազային խցիկները տեղադրվեցին համակենտրոնացման ճամբարներում՝ քողարկված լոգասենյակների տեսքով։ Այդ մահվան ճամբարներն էին Օսվենցիմը, Բելժեցը, Մայդանեկը, Սոբիբորը, Տրեբլինկան։

1942 թվականին բացվեց Տրեբլինկա մահվան ճամբարը, որի վերակացու նշանակվեց բժիշկ-հոգեբույժ Իրմֆրիդ Էբերլը։ Վերջինս ավելի վաղ եղել էր Մագդեբուրգ քաղաքի կլինիկայի ղեկավարը, որտեղ իրականացվել էին հոգեկան հիվանդների զանգվածային սպանություններ։ Իրմֆրիդ Էբերլը գազով թունավորման արմատացած մեթոդը վերափոխեց և ավելի կատարելագործեց, որը կիրառվեց շատ մահվան ճամբարներում։

Հիվանդների զանգվածային սպանություններն օկուպացրած տարածքներում

խմբագրել

«T4 գործողություն»-ն իրականացվեց ոչ միայն ամբողջ Գերմանիայի տարածքում, այլև բռնազավթված տարածքներում։ Առաջին հերթին այն սկսեց գործել Լեհաստանի տարածքում, որից հետո նաև ԽՍՀՄ տարածքում։ Համաձայն գերմանական «Օստ» պլանի, մինչև Ուրալ գրավված ողջ տարածքը պետք է մաքրվեր «անցանկալի տարրերից», որոնց թվին էին պատկանելու նաև հոգեկան հիվանդները[64]։

Լեհաստան

խմբագրել

Բռնազավթված Լեհաստանի տարածքում սպանվեց ընդհանուր առմամբ հաշմանդամություն ունեցող 17 հազար լեհ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծվելուց անմիջապես հետո ՍՍ-ի հատուկջոկատայինները զանգվածաբար գնդակարեցին Լեհաստանի հոգեբուժարաններում գտնվող բոլոր հիվանդներին։ Ի դեպ, բոլոր հիվանդանոցների տարածքները ՍՍ-ի և վերմախտի տրամադրության տակ էին։

 
Գազվագեն՝ հատուկ հարմարեցված մեքենաներ, որոնցում սպանում էին մարդկանց՝ գազ բաց թողնելով սրահի մեջ։

1939 թվականի սեպտեմբերի 27-ին՝ դեռևս Լեհաստանի կապիտուլյացիայից առաջ, սպանվեցին Վեյհերովոյի (Նոյշտադտ) հոգեբուժարանների բոլոր հիվանդները (Գդինյա, Արևմտյան Պրուսիա)[65]։ Դրանից հետո նույն ողբերգական ճակատագրին արժանացան Լեհաստանի ամենամեծ կլինիկաներից մեկի՝ Կոցբորոյի (Կոնռադշտայն) հոգեբուժարանի բոլոր հիվանդները։ Շպեգավյան անտառում ՍՍ-ականները գնդակահարեցին հոգեբույժ Յոզեֆ Կոպիչին ու նրա հիվանդներին։ Սվեցե (Շվեց) քաղաքի հոգեկան հիվանդները՝ ավելի քան 1000 մարդ, սպանվեցին տնօրեն Յոզեֆ Բեդնարի հետ միասին։ ՍՍ-ի զինվորներին այդ գործում օգնության էին հասնում Գերմանիայի ինքնապաշտպանական զորքերը, իսկ վերմախտը տրամադրում էր տրանսպորտային միջոցներ։

1939 թվականի աշնանը Պոմերանիայի կլինիկաներում տնօրենները ընտրեցին հիվանդների և ուղարկեցին գնդակահարության Արևմտյան Պրուսիա՝ գերմանացիների բռնազավթած տարածքներ։ Նոյշտադտի շրջանի Պյաշնիցի անտառում ՍՍ-ի զորքերը գնդակահարեցին Լաուենբուրգի, Օբրավալդեի, Տրեպտովի, Ուկերմյունդեի, Շտրալզունդի և Կյուկեմյուլեի (Շեցինի մոտ) կլինիկաների հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց։ Համաձայն նացիստական փաստաթղթերի՝ սպանվածների թիվը կազմել է 2300։

Փետրվարի 9-ից սկսած մինչև 1940 թվականի մարտի կեսերը Կոսցյանի անտառներում՝ Վարտեգաուում գազի կիրառմամբ սպանվեց 1200 հիվանդ Լաուենբուրգից, Օբրավալդեից, Տրոպտովից և Ուկերմյունդեից։ Հիվանդներին սպանեցին գազվագեններում, որոնց վրա գրված էր հետևյալ մակագրությունը՝ «Կայսերական սրճային գեշեֆտ»։

Գերմանիայի նացիստների ստեղծած Վարտելանդի ռայխգաուում գազով սպանել են ներքոհիշյալ հոգեբուժարանների հիվանդներին.

Հոգեբուժարան Պացիենտների քանակ Սպանությունների ժամանակահատված
Օվինսկա (Տրեսկաու) 1000 հիվանդ 1939 թվականի հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի կեսեր
Ձեկանկա (Թիգենհոֆ) 534 հիվանդ 1940 թվականի հունվար
Կոխանուվկա (Լոձ) 692 հիվանդ 1940 թվականի մարտ
Կոսցյան (Կոստեն) 534 հիվանդ 1940 թվականի հունվար
Վարտա 499 հիվանդ 1940 թվականի ապրիլի 2-4
Գոստինիմ և Սրեմ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանական զորքերի թիկունքում ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ «А», «В», «С» և «D», որոնք ենթարկվում էին վերմախտի զորքին։ Վերջիններս զբաղվում էին բռնազավթած տարածքների «մաքրումներով»՝ հրեաների, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամների ու աշխատակիցների, պարտիզանների, գնչուների և հոգեբուժարանների հիվանդների սպանություններով։ Այդ խմբերը կապեր ունեին նաև «T4» էֆտանազիայի գործողության գլխավոր բյուրոյի հետ։ Սպանությունների հիմնական մեթոդը զանգվածային գնդակահարությունն էր կամ գազվագեններում և գազային խցիկներում թունավորումը, պայթյունները, սովամահության հասցնելը կամ ցրտահարությունը[66]։

Շատ հիվանդանոցներում սպանությունները կատարվում էին երկու փուլով, մի քանիսում էլ՝ ավելի շատ։ Առաջին փուլի ժամանակ հիվանդներին սպանում էին սովամահությամբ, քանի որ օկուպանտները կրճատեցին կամ էլ լիովին դադարեցրին պարենմթերքի դուրսգրումը։

1941 թվականի աշնանը գազով թունավորումից և գնդակահարությունից սպանվեց Մինսկի հոգեբուժարանի 632 հիվանդ։ Նույն ճակատագրին արժանացավ նաև 836 հոգական հիվանդ Մոգիլյովում։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Մինսկի 2-րդ հոգեբուժական ավանից տեղափոխվել և գնդակահարվել է 400 հիվանդ, իսկ 300-ը սպանվել է պայթյուններից[67]։

Մոսկվայից ոչ հեռու գտնվող Լոտոշինո բնակավայրում գազով, դեղերով թունավորելով, սովամահության ենթարկելով, ցրտահարեցնելով և գնդակահարություններով սպանեցին հոգեբուժարանի հիվանդներին։

Մերձբալթիկայի տարածքում 1941 թվականի հոկտեմբերից մինչև 1942 թվականի հունվարը սպանվեցին հոգեկան զանազան հիվանդություններ ունեցող անձինք։ 1942 թվականին Ռիգայի քաղաքացիական ակտերի գրանցման բյուրոյում տեղեկություն է ստացվել, որ սկզբից սպանել են 362, հետո 243 և 98 անձանց։

Պսկովի մոտ գտնվող Չեռնյակովիչիի հոգեբուժարանի հիվանդներին գերմանացի բժիշկ Կոլդեի անմիջական ղեկավարությամբ թունավորել են ըմպելիքներով և ներարկումներով։ 1941 թվականի նոյեմբերին շուրջ 900 հիվանդների են սպանել Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի Նիկոլսկոյե գյուղի «Պ.Պ. Կաշչենկոյի անվան № 1 հոգեբուժարանի» տարածքում։ Մինչ 1943 թվականը նացիստները Կաշչենկոյի անվան հոգեբուժարանում սպանել են 1300 հիվանդի։ 1942 թվականի հուլիսի 4-ից 1943 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ֆաշիստ օկուպանտները «Օռլովկա» (Վորոնեժի մարզ) կոչվող հոգեբուժարանում սպանել են 720 խորհրդային բնակչի, որոնցից 700-ը՝ հոգեկան հիվանդներ էին։ 1942 թվականի սեպտեմբերի 2-ին[68] գնդակահարել են Վոլգոգրադի մարզի Նիժնի Չիրի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիվանդանոցի հիվանդներին։

«С» օպերատիվ խմբի մասնակիցները, որոնք պատասխանատու էին Ուկրաինայի հրեա բնակչության գնդակահարության համար, Կիևի հոգեբուժարաններում սպանեցին 785 հիվանդի։ Նրանց մի մասին էլ ուղարկեցին խեղդամահ անելու գազվագենների մեջ[69]։ Պոլտավայումսպանվեց հոգեկան հիվանդություններ ունեցող 599 անձ, Դնեպրոպետրովսկում (Իգրեն)՝ 1300 մարդ[70], Վիննիցայում՝ 1500-ից ավել մարդ, Խարկովի և Կուրսկի հոգեբուժարանի գրեթե բոլոր հիվանդները։ Դնեպրոպետրովսկի Պրիսլավե բնակավայրի հաշմանդամություն ունեցող 158 երեխաներին նույնպես սպանեցին «T4» էֆտանազիայի գործողության համատեքստում։ Վիննիցայի հոգեբուժարանն ուներ սեփական վարելահողերը, բանջարանոցը, խոզանոցը, կաթնային ֆերման և պարենամթերքի մեծ պաշարներ, որոնք 6 ամիս կբավականացնեին 1800 հիվանդի։ Գերմանացիներն այդ ամենը բռնագրավեցին՝ հաստատելով նոր օրապահիկ՝ 100 գրամ հաց յուրաքանչյուր հիվանդի համար։ Պրոֆեսոր Գանը գերմանացիներին խնդրեց, որպեսզի բարձրացնեն օրական չափաբաժինը, քանի որ հիվանդներին սպառնում էր սովամահությունը. Մարգենֆելդի շրջանի պարետը պրոֆեսորին պատասխանեց. «Հոգեկան հիվանդներին շատ է նույնիսկ 70 գրամ հացը»։ Վիննիցայի հոգեբուժարանի հիվանդների մեծամասնությունը մահացավ սովից, մնացածին սպանեցին գնդակահարությամբ կամ թունավորմամբ։ Հիվանդանոցի շենքը Հիտլերի շտաբի սպաների համար դարձավ առողջարան և խաղատուն՝ «Վալդհով» անունով։

Սիմֆերպոլի հոգեբուժարանի թվով 850 հիվանդների թունավորեցին և սովամահության հասցրին։ Ղրիմի Կարասուբազար (Բելոգորսկ) բնակավայրում սպանվեց 810 «հակասոցիալական տարր, գնչուներ, հոգեկան հիվանդներ և նենգադուլավոր»։ Ստավրոպոլում նույն ճակատագրին արժանացան հոգեբուժարանի 632 հիվանդ։ 1942 թվականի հոկտեմբերի կեսերին օբերշտուրմֆյուրեր Կ. Տրիմբորնի և բժիշկ Հ. Հերցի ղեկավարությամբ սպանվեց Յեյսկի մանկական առողջարանի 210 հիվանդ երեխա, որոնք ֆիզիկական և հոգեկան զանազան հիվանդություններ ունեին։

ԽՍՀՄ տարածքում տասնյակ հոգեբուժարաններում, որոնք բռնազավթված տարածքներում էին, սպանվեցին գրեթե բոլոր հիվանդները, թալանվեցին հիվանդանոցները, ավերվեցին շինությունները։ Հիվանդանոցի աշխատակիցներն արժանացան հիվանդների ճակատագրին՝ թունավորվեցին, զոհվեցին պայթյուններից, սովամահ եղան, գնդակահարվեցին։

Բացի հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանցից, «հակասոցիալական տարրերից», սպանվեցին նաև քաղաքացիական բնակիչներ, ռազմագերիներ։ Առաջին հերթին սպանությունների ալիքն անցավ Բելառուսի տարածքով՝ ընդգրկելով հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, հարբած զինվորներին, ոստիկաններին (ինչպես տեղական, այնպես էլ այլ վայրերից այստեղ տեղափոխված)։ Նացիստները ոչ միայն հրեաներին, գնչուներին, բանդիտներին, քրեական տարրերին, Կոմկուսի անդամներին և հակասոցիալական տարրերին էին սպանում, այլև զբաղվում էին թանկարաժեք իրերի բռնազավթումներով[71]։

Հանցագործների դատավարություններ

խմբագրել
 
Վիկտոր Բրակը 1947 թվականի բժիշկների գործով դատավարության ժամանակ։

«Т-4» գործողությանը մասնակցած հանցագործների դեմ դատավարություններն ընթացան դանդաղ հունով, քանի որ շատերին արդարացրին կամ էլ խուսափեցին դատարանից՝ առողջական վիճակի մասին տեղեկանք ներկայացնելով։ 1939 թվականի հուլիսին Բեռլինում «էֆտանազիային» նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ գործողության բոլոր մասնակիցներն անպատիժ են մնալու։ 1945 թվականից հետո հին նացիստները, որոնք հանդես էին գալիս որպես բժիշկների վկա կամ էլ իրավաբան, աշխատում էին այնպես անել, որ իրենց ընկերակիցներին ոչ մի կերպ չդատեն։ Ինչպես Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, այնպես էլ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում դատավարությունների մեծ մասն ընդդեմ «Էֆտանազիայի» մեղավորների, ընթացան մինչև 1952 թվականը։ 1950-ական թվականների կեսերին մեծ թվով դատապարտվածների ներում շնորհվեց։ Ընդհանուր առմամբ, դատարանը «Т-4» գործողությանը մասնակից լինելու մեղադրանքով մեղավոր ճանաչեց 90 մարդկանց։ Ամերիկացիների անցկացրած Նյուրնբերգյան դատավարությունների ժամանակ, որտեղ քննվում էր բժիշկների հարցը, 1946 թվականի դեկտեմբերից մինչև 1947 թվականի օգոստոսը[72], Կարլ Բրանդտն ու Վիկտոր Բրակը «էֆտանազիայի» գործով մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին մահվան։

Կաուֆբոյրենի հիվանդանոցի գլխավոր բժիշկ պրոֆեսոր Ֆալկենհաուզերի դեմ դատավարության ժամանակ, որը մեղավոր էր հիվանդանոցի հիվանդներին աստիճանաբար սովամահության հասցնելու մեջ, դատապարտվեց ընդամենը երեք տարվա ազատազրկման։ Սակայն, նախկին գլխավոր բժշկին մեկուսարան չտեղափոխեցին՝ պատճառաբանելով նրա մեծ տարիքն ու հիվանդությունը և նույնիսկ շարունակեցին թոշակի տրամադրումը։

«Т-4» գործողությանը մասնակցած մի քանի անձինք շարունակեցին իրենց գործունեությունը որպես հոգեբաններ՝ նույնիսկ նացիստական իշխանության ջախջախումից հետո[73]։

Այսպես, նախկին նացիստ բժիշկ Հ. Շումանին, որը գործել էր Բուխենվալդ, Օսվենցիմ, Գրաֆենեկ և Զոննենշտային համակենտրոնացման ճամբարներում, ընդամենը քսանհինգ տարի անց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, մեղադրանք առաջադրվեց 15.300 կալանավորների սպանելու մեջ։ Շումանի ղեկավարությամբ ոչնչացրին ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, այլև նացիստական ռեժիմի հակառակորդ Գ. Գատելին[74]։

 
Կարլ Բրանդտը Նյուրնբերգյան դատավարություններից մեկի ժամանակ։

Զոհերի ընտրությամբ զբաղվող «փորձագետներից» Վերներ Ֆիլինգերը, Ֆրիդրիկ Մաուցն ու Ֆրիդրիխ Պանզեն հետպատերազմյա տարիներին Գերմանիայի հոգեբանների ասոցիացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրին, Մաուցն ու Պանզեն նույնիսկ դարձան այդ կառույցի պատվավոր անդամներ։ Ֆելիննգերը պատերազմից հետո դարձավ Մարբուրգի համալսարանի հոգեբանության ամբիոնի ղեկավարը[75]։

Հիտլերյան էֆտանազիայի ծրագրի ղեկավար Վ. Հայդեն պատերազմից հետո սկսեց որպես հոգեբան աշխատել, սակայն ինքնասպանություն գործեց բանտախցիկում, որտեղ հայտնվել էր 1961 թվականին։

«Նացիստների որսորդ» անվանումը ստացած դատախազ Ֆրից Բաուերը 1960-ական թվականներին սկսեց մեղավորների գործերի հետաքննությունը, որը դադարեցվեց Ֆրիցի մահից հետո[76][77]։

Զոհերի հիշատակ և փոխհատուցում

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ էֆտանազիայի ծրագրի մասին չէր խոսվում։ Հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց զանգվածային սպանությունների մասին փաստաթղթային ապացույցները չէին հրապարակվում։ Գերմանական բժշկական ասոցիացիան կողմ էր, որպեսզի երևան հանվեին այդ վկայությունները, քանի որ պատերազմից հետո գերմանական հասարակությունը կորցրել էր հավատը բժշկության և բժիշկների նկատմամբ։ Պարբերական զանգվածային սպանությունների մասին փաստաթղթերն առաջին անգամ հրապարակվեցին Միացյալ Նահանգների հրատարակչություններում[78]։

Միայն 1960-ական թվականներին գերմանական հասարակությունն ուշադրություն դարձրեց նացիստների՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց դեմ կատարած այս հանցագործությանը։ 1964-1965 թվականների ձմռանը հայտնի հոգեբան Վալտեր Շուլտեն Թյուբինգենի համալսարանում սկսեց դասախոսություն կարդալ էֆտանազիայի և ամլացման ծրագրի մասին։ Դրանից հետո գերմանական շատ համալսարաններում սկսեցին դասախոսել այդ թեմայի մասին։

1960 թվականին հոգեթերապիայի և հոգեսոմատիկայի պրոֆեսոր Ալեքսանդր Միտշերլիխն ու Ֆրեդ Միլկեն հրապարակեցին իրենց վկայությունների հանրահայտ գիրքը, որում ներկայացված էին նաև Նյուրնբերգյան դատավարությունների փաստաթղթերը։ Գիրքը կոչվում էր «Medizin ohne Menschlichkeit» («Անմարդկային բժշկություն»)[79]։

Զոհերի հարազատներին փոխհատուցում տալու կապակցությամբ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության 1965 թվականի օրինագծերից մեկն ասում էր.

  Հոգեկան հիվանդների սպանությունը (այսպես կոչված «էֆտանազիան») որպես կանոն, § 1 կետի օրենքով չի հետապնդվում և չի կարող մահացածի հարազատների համար փոխհատուցում պահանջելու հիմք ծառայել։ Այս դեպքում հնարավոր է մեկանգամյա նպաստ սահմանել նրան, ով նյութական ծանր վիճակում է հայտնվել, եթե հարազատներին ֆինանսապես ապահովելիս լիներ մահացածը։ Սա ենթադրում է, որ հոգեկան հիվանդությունը բուժելի էր, և սպանվածն աշխատունակ կլիներ՝ հետագայում իր հարազատներին ապահովելու համար միջոցներ հայթայթելու։ Արդեն միայն իսկ բժշկական տեսանկյունից դժվար է այս ամենն ապացուցել։  

Երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տասնամյակ հետո միայն Գերմանիան պաշտոնապես ճանաչեց իր մեղավորությունը։ 2001 թվականին Գերմանիայի հոգեբանների ասոցիացիան և Գերմանիայի հոգեբույժների ասոցիացիան կազմակերպեցին բաց հանդիպում, որտեղ առաջին անգամ ճանաչեցին իրենց մեղավորությունը «Т-4» գործողության հարցում և ներում հայցեցին։

2010 թվականի նոյեմբերի 26-ին Գերմանիայի հոգեբուժության, հոգեթերապիայի և նյարդաբանության ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Շնայդերը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ[80].

  Գերմանիայի հոգեբուժության, հոգեթերապիայի և նյարդաբուժության ասոցիացիայի անունից հայցում եմ ձեր՝ զոհերի և նրանց հարազատների՝ ներողամտությունն այն տառապանքների համար, որոնք իրականացվել են նացիոնալ-սոցիալիզմի տարիներին, ինչպես նաև երկար լռության համար[81]։  

«Т-4» գործողության անցկացման նախկին վեց վայրերում ստեղծվել են հուշատարածքներ։ Թիերգարտենշտրասե 4[82][83] հասցեում, ներկայիս Բեռլինի ֆիլհարմոնիայի շենքի մոտ կանգնեցվել է էֆտանազիայի զոհերի հիշատակի հուշարձանը[84]։

Նացիստական այս ողբերգական իրադարձություններին է նվիրված գերմանական Samsas Traum գոթիկ-ռոք խմբի «Poesie։ Freidrichs Geschichte» կոնցեպտուալ ալբոմը՝ թողարկված 2015 թվականի աշնանը։

Ֆիլմագրություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fallbeispiel mit Einzelnachweisen belegt: Landesirrenanstalt Domjüch → Landesirrenanstalt Domjüch#Zeit des Nationalsozialismus .281933.E2.80.931945.29|Zeit des Nationalsozialismus (1933–1945)
  2. Петрюк П. Т., Петрюк А. П. Психиатрия при нацизме: последствия дегуманизации психиатрической практики на временно оккупированных территориях СССР. Сообщение 7 // Психічне здоров’я. — 2012. — № 2. — С. 77–89.
  3. Henry Friedlander (1997). The Origins of Nazi Genocide: From Euthanasia to the Final Solution.
  4. Рахмайлов Е.В. Евгеника и расовая гигиена как социально-философская составляющая идеологии фашизма // Science and world. — 2014. — Т. 1. — № 10(14). — С. 104—107. — ISSN 2308-4804.
  5. Barondess JA Care of the medical ethos: reflections on social darwinism, racial hygiene and the holocaust // Ann Intern Med. — 1998. — № 129. — С. 891—98. Перевод: Медицинская этика: размышления о социальном дарвинизме, расовой гигиене и холокосте
  6. 6,0 6,1 Engstrom EJ, Weber MM, Burgmair W Emil Wilhelm Magnus Georg Kraepelin (1856-1926) // The American Journal of Psychiatry. — 2006 Oct. — Т. 163. — № 10. — С. 1710. — doi:10.1176/appi.ajp.163.10.1710 — PMID 17012678. Архивировано из первоисточника 23 Մարտի 2020.
  7. Shepherd M. Two faces of Emil Kraepelin(անգլ.) // British Journal of Psychiatry. — 1995. — Т. 167. — № 2. — С. 174—183.
  8. Hoff P. Kraepelin and degeneration theory(անգլ.) // European Archives of Psychiatry and Clinical Neuroscience. — June 2008. — Т. 258 Suppl 2. — С. 12—17. — doi:10.1007/s00406-008-2002-5
  9. Shepherd M. Kraepelin and modern psychiatry // European Archives of Psychiatry and Clinical Neuroscience. — July 1995. — Т. 245. — № 4—5. — С. 189—195.
  10. Dörner K. Bürger und Irre: zur Sozialgeschichte und Wissenschaftssoziologie der Psychiatrie. — zweite, verbesserte und ergänzte Auflage. — Hamburg: Europäische Verlagsanstalt, 1995. — 362 p. — ISBN 3434462279 На русском: Дёрнер К. Гражданин и безумие. К социальной истории и научной социологии психиатрии. — Москва: Алетейа, 2006. — С. 25—26. — 544 с. — (Гуманистическая психиатрия). — ISBN 5986390083
  11. Ромек Е.А. Психотерапия: рождение науки и профессии. — Ростов-на-Дону: ООО «Мини Тайп», 2005. — 392 с. — 2000 экз. — ISBN 5-98615-006-6
  12. Strous R.D. (Май 2006). «Психиатры Гитлера: целители и научные исследователи, превратившиеся в палачей, и их роль в наши дни (расширенный реферат) Врачи и их преступления против человечества в нацистской Германии». Психиатрия и психофармакотерапия. 8 (5). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  13. Петрюк П. Т. Психиатрия при нацизме: характеристика некоторых трагических особенностей. Сообщение 1 // Психічне здоров’я. — 2010. — № 3. — С. 71–80.
  14. Bleuler E. Textbook of Psychiatry. — New York: Macmillan, 1924. — P. 272. Цит. по: Read J., Masson J. Genetics, eugenics and mass murder // Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — P. 36. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Рид Дж., Массон Дж. Генетика, евгеника и массовые убийства // Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — С. 64. — 412 с. — ISBN 9785903998012
  15. Read J., Masson J. Genetics, eugenics and mass murder // Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Рид Дж., Массон Дж. Генетика, евгеника и массовые убийства // Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012
  16. Ганс-Ульрих фон Кранц (2010). Дети Фюрера. Клоны Третьего рейха. ISBN 978-5-9684-1458-8.
  17. Зафиксировано в дневниках Анной Франк
  18. Friedman, Jonathan C. (2011). The Routledge History of the Holocaust. Taylor & Francis. էջ 49. ISBN 978-0-415-77956-2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  19. Evans, Richard J. (2005). The Third Reich in Power. Penguin Press. էջ 429. ISBN 978-1-59420-074-8. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  20. O'Mathúna, Dónal P (2006). «Human dignity in the Nazi era: implications for contemporary bioethics». BMC Med Ethics. 7: E2. doi:10.1186/1472-6939-7-2. PMC 1484488. PMID 16536874.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. Dörner K Der gute Arzt: Lehrbuch der ärztlichen Gaindhaltung. — Stuttgart: Schattauer GmbH, 2003. — ISBN 3-7945-2250-8 На русском: Дёрнер К. Хороший врач. Учебник основной позиции врача / Пер. с нем. И.Я. Сапожниковой при участии Э.Л. Гушанского. — Москва: Алетейа, 2006. — 544 с. — (Гуманистическая психиатрия). — ISBN 5-98639-006-7
  22. Краткий обзор истории Холокоста. Устранение бесполезных(չաշխատող հղում)
  23. Merkblatt im Faksimile bei der Landeszentrale für politische Bildung Baden-Württemberg (M17)
  24. Useless eaters: disability as genocidal marker in nazi Germany
  25. Ibid, с.200
  26. Петрюк П. Т., Петрюк А. П. Психиатрия при нацизме: насильственная стерилизация душевнобольных и других лиц. Сообщение 2 // Психічне здоров’я. — 2011. — № 1. — С. 54–62.
  27. Seeman MV Psychiatry in the Nazi Era // The Canadian Journal of Psychiatry. — March 2005. — Т. 50. — № 4. — С. 218–225. — PMID 15898461.
  28. 28,0 28,1 Bach O (2005). «Euthanasie im Dritten Reich — psychiatriegeschichtliches Inferno». Ärzteblatt Sachsen (German) (4): 146–152.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Bach O. Zur Zwangssterilisierungspraxis in der Zeit des Faschismus im Bereich der Gesundheitsämter Leipzig und Grimma // Medizin im Faschismus. Berlin. 1983. էջեր 188–194.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. Иванюшкин А. Я. Профессиональная этика в медицине (философские очерки) / АМН СССР. — Москва: Медицина, 1990. — С. 197. — 224 с. — ISBN 5-225-00661-2
  31. „gefunden 15“" Udo Wohlfeld: Der Dank des Vaterlandes ist dir gewiss! Das Chaos in Soldatenseelen, Apolda 2014, ISBN 3-935275-33-1
  32. Мюллер-Хилл Б., профессор Института генетики Кельнского университета Генетика человека и массовые убийства // Человек. — 1997. — № 4.
  33. Хандорф Г. Убийства под знаком эвтаназии при нацистском режиме // Новости медицины и фармации. — 2010. — № 329.
  34. Зорин Н. А. Психиатрия нацистской Германии // Дневник психиатра. — 2015. — № 1. — С. 5—7.
  35. Алексеев Н. С. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht über die erste industriemäßig durchführte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973. :(Рецензия) Արխիվացված 2009-01-08 Wayback Machine / Н. С. Алексеев // Правоведение. — 1977. — № 1. — С. 122—124
  36. Andreas Baumgartner: Die vergessenen Frauen von Mauthausen. 1. Aufl., Verlag Österreich, Wien 1997, ISBN 3-7046-1088-7. (S. 18, Fußnote 25)
  37. Петрюк П. Т., Петрюк А.П. Психиатрия при нацизме: проведение «Акции T-4» с активным участием психиатров. Сообщение 3 // Психічне здоров’я. — 2011. — № 2. — С. 53–63.
  38. Roth und Aly geben in ihrem Abschnitt Das „Gesetz über die Sterbehilfe bei unheilbar Kranken“ – Protokolle der Diskussion über die Legalisierung der nationalsozialistischen Anstaltsmorde in den Jahren 1938–1941 in Karl Heinz Roth (Hrsg.): Erfassung zur Vernichtung. Von der Sozialhygiene zum „Gesetz über Sterbehilfe“. Berlin 1984, S. 111 Max de Crinis als Verfasser an
  39. «Факсимиле документа». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 11-ին.
  40. Ernst Klee: ‚Euthanasie‘ im Dritten Reich, vollst. überarb. Neuausgabe Frankfurt/M. 2010, ISBN 978-3-596-18674-7, S. 145.
  41. Nasierowski Tadeusz (2012). Zagłada osób z zaburzeniami psychicznymi w okupowanej Polsce: Początek ludobójstwa” (Die Vernichtung von Geistesgestörten im besetzten Polen). Warszawa: Eneteia Wydawnictwo Psychologii i Kultury. ISBN 9788361538431.
  42. Henry Friedlander: Der Weg zum Genozid. Von der Euthanasie zur Endlösung. Berlin 1997, ISBN 3-8270-0265-6, S. 170.
  43. «Karte der Tötungsanstalten». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  44. Gedenkstätte Grafeneck (Abruf am 22. November 2010)
  45. Organisationsschema der Aktion T4 bei der Landeszentrale für politische Bildung Baden-Württemberg (M11)
  46. Gedenkstätte Hadamar Արխիվացված 2016-10-23 Wayback Machine (Abruf am 22. November 2010)
  47. Einzelheiten zu den Gaskammern und dem Tötungsvorgang in Grafeneck, Pirna-Sonnenstein, Hartheim, Bernburg und Hadamar siehe Günther Morsch, Bertrand Perz: Neue Studien zu nationalsozialistischen Massentötungen durch Giftgas. Berlin 2011, ISBN 978-3-940938-99-2, S. 100–152.
  48. Meldebogen im Faksimile bei der Landeszentrale für politische Bildung Baden-Württemberg (M16)
  49. Ernst Klee: „Euthanasie“ im dritten Reich – Die „Vernichtung lebensunwerten Lebens“. 2. Auflage Fischer Taschenbuch Verlag, Frankfurt am Main, 2010. S. 115 Z: 4–8.
  50. Torrey E.F., Yolken R.H. (September 16 2009). «Psychiatric Genocide: Nazi Attempts to Eradicate Schizophrenia». Schizophrenia Bulletin: 1–7. doi:10.1093/schbul/sbp097.
  51. http://en.mauthausen-memorial.at/db/admin/de/get_document.php?id=60. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |text= ignored (օգնություն); Unknown parameter |wayback= ignored (օգնություն), Faksimile des Dokumentationsarchiv des österreichischen Widerstandes (pdf,160kB) / Diese Zahlen auch bei Henry Friedlander: Der Weg zum NS-Genozid. Von der Euthanasie zur Endlösung. Berlin 1997, ISBN 3-8270-0265-6, S. 190 sowie Ernst Klee (Hrsg.): Dokumente zur „Euthanasie“. Fischer Taschenbuch Verlag Nr. 4327, Frankfurt am Main 1985, ISBN 3-596-24327-0, S. 232.
  52. Kap. 2.2 Euthanasie in Grafeneck bei der Landeszentrale für politische Bildung Baden-Württemberg
  53. zu Grafeneck siehe Darstellung bei deathcamps.org
  54. СС в действии. Документы о преступлениях СС. — Москва: Издательство иностранной литературы, 1960. Оригинал: SS im Einsatz. Eine Dokumentation ϋber die Verbrechen der SS. — Berlin: Kongress Verlag, 1958.
  55. Д. Мельников, Л. Чёрная. Конвейер смерти. М.: Вече, 2005, с. 196—198. ISBN 5-9533-0309-2
  56. Euthanasie im NS-Staat: Grafeneck im Jahr 1940 — Baustein
  57. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: Unknown parameter |text= ignored (օգնություն); Unknown parameter |wayback= ignored (օգնություն)
  58. , ISBN 0-8078-2208-6, 0-8078-4675-9։
  59. akens.org
  60. Кранах М. Уничтожение психически больных в нацистской Германии в 1939—1945 гг. // Независимый психиатрический журнал. — 2006. — № 3.
  61. Черников Е.Э., Зарецкий М.М., Черникова Н.М. Право врача на эвтаназию: проблемы, суждения, поиск альтернативы // Новости медицины и фармации. — 2007. — № 21—22 (230—231).
  62. Петрюк П. Т., Петрюк А. П. Психиатрия при нацизме: проведение «Акции T-4» с массовым участием психиатров. Сообщение 4 // Психічне здоров’я. — 2011. — № 3. — С. 69–77.
  63. Рис Лоуренс Освенцим: Нацисты и «окончательное решение еврейского вопроса» / Пер. с англ. Антонины Ивахненко. — Москва: КоЛибри, Азбука-Аттикус, 2014. — ISBN 978-5-389-07971-7
  64. Петрюк П. Т., Петрюк А. П. Психиатрия при нацизме: убийства душевнобольных на временно оккупированных территориях СССР. Сообщение 6 // Психічне здоров’я. — 2012. — № 1. — С. 88–92.
  65. Ute Gerlant: Auf dieser schiefen Ebene gibt es kein Halten mehr Արխիվացված 2017-03-14 Wayback Machine pdf, S. 4, abgerufen 10. Oktober 2015
  66. Hilberg, 2003, էջ 932
  67. Burleigh, 2008, էջ 263
  68. Павлова Т. А., 2007, Бесчинства оккупационных войск в отношении мирных жителей, էջ 140
  69. Кузнецов А.В. Бабий Яр. Роман-документ. — 2-е изд. — Посев, 1973.
  70. Хохолевы В. и К. Психбольница на Игрени: как все начиналось. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2011.
  71. Латышева В.А. «Смерть из жалости» — преступная политика на территории оккупированной Гомельщины // 1943 год на Гомельщине: материалы междунар. научно-практич. конф. / под общ. ред. А.М. Куксо. — Гомель: БелГУТ, 2013. — С. 107—115.
  72. Wolfgang U. Eckart: Fall 1: Der Nürnberger Ärzteprozess, in: Gerd R. Ueberschär: Die alliierten Prozesse gegen Kriegsverbrecher und Soldaten 1943—1952, Frankfurt am Main 1999
  73. Susanne Benzler, Joachim Perels: Justiz und Staatsverbrechen – Über den juristischen Umgang mit der NS-'Euthanasie'. In: Hanno Loewy, Bettina Winter (Hrsg.): NS-'Euthanasie' vor Gericht. Frankfurt 1996, ISBN 3-593-35442-X, S. 27.
  74. Susanne Benzler, Joachim Perels: Justiz und Staatsverbrechen – Über den juristischen Umgang mit der NS-'Euthanasie'. In: Hanno Loewy, Bettina Winter (Hrsg.): NS-„Euthanasie“ vor Gericht. Frankfurt 1996, ISBN 3-593-35442-X, S. 20.
  75. Seidelman W (2012 թ․ սեպտեմբեր). «Nuremberg lamentation: for the forgotten victims of medical science». British Medical Journal. 313 (7070): 1463–1467. doi:10.1136/bmj.313.7070.1463. ISSN 0959-8138. PMC 2352986. PMID 8973236.
  76. Hanno Loewy, Bettina Winter (Hrsg.): NS-„Euthanasie“ vor Gericht. Frankfurt 1996, ISBN 3-593-35442-X, S. 145–181.
  77. Jürgen Schreiber: Schuld ohne Sühne. Die juristische Aufarbeitung der nationalsozialistischen „Euthanasie“ in der Bundesrepublik Deutschland. In: Aktion Sühnezeichen (Hrsg.) Zeitschrift zeichen Արխիվացված 2013-09-29 Wayback Machine 01/2010, S. 17 / Dirk W. de Mildt (Hrsg.): Tatkomplex NS-Euthanasie. Die ost- und westdeutschen Strafurteile seit 1945, Amsterdam 2001, ISBN 978-90-8964-072-7.
  78. Пёрксен Н. Влияние эвтаназии на психиатрическую реформу в Германии // Вестник Ассоциации психиатров Украины. — 2013. — № 2.
  79. Ulrike Winkelmann: Sturmfest und erdverwachsen. In: taz, 27. August 2005. Zur Publikationsgeschichte ihres Buches und dem von Alexander Mitscherlich und Fred Mielke (1947: Das Diktat der Menschenverachtung. Der Nürnberger Ärzteprozeß und seine Quellen).
  80. «Արխիվացված պատճենը». www.dgppn.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  81. Einleitungssatz in: Psychiatrie im Nationalsozialismus, Erklärung vom 23. November 2010
  82. ABC News. «International News - World News - ABC News». ABC News.
  83. «Berlin Dedicates Holocaust Memorial for Disabled - Global Agenda - News - Arutz Sheva». Arutz Sheva.
  84. Gedenk- und Informationsort für die Opfer der nationalsozialistischen »Euthanasie«-Morde auf stiftung-denkmal.de, abgerufen am 14. Oktober 2017

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «T4 գործողություն» հոդվածին։