Լոձ[3] (լեհ.՝ Łódź, բառացի՝ «նավ»), Լեհաստանի երրորդ մեծ քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում և 2009 թ դեկտեմբերի մարդահամարի տվյալներով ունի 742,387 բնակչություն։ Լոձը Լոձի վոևոդության մայրաքաղաքն է, գտնվում է Վարշավայից մոտ 135 կմ հարավ արևմուտք. Քաղաքի զինանշանը նավակի տեսքով թեք զենք է, ի նշան քաղաքի անվան, որ բառացիորեն թարգմանվում է նավակ։

Բնակավայր
Լոձ
գերմ.՝ Litzmannstadt
լեհ.՝ Łódź[1]
Դրոշ Զինանշան


Ex navicula navis և Z łódeczki łódź
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքԼոձի վոյեվոդություն
Հիմնադրված էհուլիսի 29, 1423 թ.
Մակերես293 կմ²
ԲԾՄ219 մետր
Բնակչություն655 279 մարդ (2023)[2]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ42
Փոստային դասիչ90-001–94-413
Ավտոմոբիլային կոդEL • ED
Պաշտոնական կայքuml.lodz.pl(լեհ.)
Լոձ (Լեհաստան)##
Լոձ (Լեհաստան)

Անվանում

խմբագրել

Անվանումը կապված է քաղաքի հիմնադիրի գերբի վրա պատկերված նավակի հետ․ լեհերեն Lodz նշանակում է «նավակ»[4]։

Պատմություն

խմբագրել

Լոձը գրառումներում առաջին անգամ հիշատակվում է 1332 թ. փաստաթղթում, որով Լոձիա գյուղը հանձնվում է եպիսկոպոս Վլոցլավեկին։ 1423 թ. Վլադիսլավ Յագիետո թագավորը Լոձ գյուղին շնորհում է քաղաքի կարգավիճակ։ Մինչև 18-րդ դարը քաղաքը փոքրիկ բնակավայր էր Մազովիա և Սիլեսիա միջև ընկած առևտրական ճանապարհին, 16-րդ դարում Լոձն ուներ 800 բնակիչ, որն հիմնականում զբաղված էր մոտակա հացահատիկային տնտեսություններում։

1793 թ. Լեհաստանի երկրորդ բաժանումով Լոձը դարձավ Պրուսիայի թագավորության մաս, Հարավային Պրուսիայի մարզ և գերմաներեն կոչվում էր «Լոդշ»։ 1798 թ Պրուսիան ազգայնացրեց քաղաքը, որով և այն կորցրեց Կույավիա արքեպիսկոպոսի քաղաք կարգավիճակը։ 1806 թ Լոձը միավորվեց Նապոլեոնի դքսությանը Վարշավայում և 1810 թ ուներ 190 բնակիչ։ 1815 Վիենայի կոնգրեսի պայմանագրով այն դարձավ Լեհաստանի կոնգրեսի մաս, որը Ռուսաստանի Կայսրությանն էր ենթարկվում։

Մասնատման դար

խմբագրել

Ըստ 1815 թ պայմանագրի նախատեսվում էր վերակառուցել կիսաքանդ քաղաքը և ըստ 1816 թ ցարի դեկրետի մի շարք գերմանացի ներգաղթյալներ տարածքի ձեռքբերման փաստաթուղթ ստացան, որպեսզի հողը մաքրեն և գործարաններ ու տներ կառուցեն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Lodz;3935278.html
  2. Statistics Poland — 1918.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոձ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 655