Ցրտահարություն (բժշկություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցրտահարություն (այլ կիրառումներ)
Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում[2]։ Առաջին ախտանիշը թմրածությունն է[2]։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն[2]։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ[2]։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում[5]։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը[1][2]։
Ցրտահարություն Congelatio | |
---|---|
![]() Ցրտահարված ոտքեր՝ սար բարձրանալուց 2-3 օր հետո | |
Տեսակ | Մակերեսային, խորը[1] |
Պատճառ | Ցածր ջերմաստիճան[2] |
Հիվանդության ախտանշաններ | Թմրածություն, սառնության զգացում, գունատություն[2] |
Բժշկական մասնագիտություն | Անհետաձգելի բժշկական օգնություն, Օրթոպեդիա |
ՀՄԴ-9 | 991.0 և 991.3 |
ՀՄԴ-10 | T33 և T35 |
Ռիսկի գործոններ | Ալկոհոլի օգտագործում, ծխել, հոգեկան խնդիրներ, որոշ դեղեր[2] |
Ախտորոշում | Հիմնվում է ախտանիշների վրա[3] |
Բուժում | Տաքացում, դեղորայք, վիրահատություն[1] |
Բարդություններ | Հիպոթերմիա, կոմպարտմենտ համախտանիշ[1][2] |
Կանխարգելում | Ցրտից խուսափում, համապատասխան հագուստի օգտագործում, ջրի և սննդի նոմալ օգտագործում, ակտիվության պահպանում[1] |
Հանդիպման հաճախականություն | Անհայտ[4] |
![]() |
Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ[2][6]։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա[3]։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)[1]։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։
Կանխարգելումը կատարվում է տաք հագուստ կրելով, ջրի և սննդի նորմալ քանակներ ընդունելով, ցածր ջերմաստիճանից խուսափելով, ակտիվություն պահպանելով[1]։ Բուժումը կատարվում է տաքացնելով[1]։ Տաքացնում են միայն այն դեպքում, երբ չի լինում նորից սառելու վտանգ[2]։ Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել իբուպրոֆեն և փայտացման պատվաստանյութ[2]։ Ծանր դեպքերում օգտագործվում է իլոպրոստ կամ թրոմբալուծիչ միջոցներ[2]։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն[2]։ Անդամահատումը (ամպուտացիա) պետք է հետաձգվի մի քանի ամսով՝ վնասվածքի ծանրությունը հասկանալու համար[1]։
Ցրտահարության դեպքերի քանակը հայտնի չէ[4]։ Լեռնագնացների մոտ տոկոսը հասնում է մինչև 40%[2]։ Ամենաշատը ախտահարվում են 30-ից 50 տարեկան մարդիկ[5]։ Ցրտահարության մասին հիշատակումներ եղել են դեռ 5,000 տարի առաջ[2]։ Ցրտահարությունը կարևոր դեր է խաղացել նաև պատերազմների ժամանակ[2]։ Առաջին անգամ ցրտահարության նորմալ նկարագիրը տրվել է 1813 թվականին Դոմինիկ Ժան Լարեյի կողմից, որը Նապոլեոնի բանակի բժիշկն էր Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ[2]։
Նշաններ և ախտանիշներԽմբագրել
Սովորաբար ախտահարվում են այտերը, ականջները, քիթը, մատները և ոտնաթաթերը։ Ցրտահարությանը նախորդում է սառելը[1]։ Ցրտահարության ախտանիշները զարգանում են ցրտի ազդեցության հետ մեկտեղ։ Պատմության ընթացքում ցրտահարությունը դասակարգվել է ըստ մաշկի վնասման, զգայունության խանգարման։ Այդ դասակարգումը նման էր այրվածքների դասակարգմանը։ Ցրտահարության աստիճանները չեն համապատասխանում երկարատև վնասի գումարային արժեքին[7]։ Ավելի պարզ դասակարգումով ցրտահարությունը լինում է մակերեսային (առաջին կամ երկրորդ աստիճան) կամ խորը (երրորդ կամ չորրորդ)[8]։
Առաջին աստիճանԽմբագրել
- Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։
- Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։
- Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել[7]։
Երկրորդ աստիճանԽմբագրել
- Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ, իսկ մաշկի մակերեսը պնդանում է։
- Վնասումից շաբաթներ հետո մաշկը չորանում և սևանում է։
- Այս փուլում կարող է լինել գերզգայունություն ցրտի նկատմամբ և թմրածություն[7]։
Երրորդ աստիճանԽմբագրել
- Երրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի տակ եղած հյուսվածքները սառում են։
- Ախտանիշներից են արյան մակարդուկները և մաշկի գորշակապտավուն գունավորումը։
- Վնասումից շաբաթներ հետո ցավը մնում է և առաջանում է սև գույնի կեղև։
- Կարող են դիտվել երկար մնացող խոցեր և ոսկորների էպիֆիզային աճման գոտու վնասում[7]։
Չորրորդ աստիճանԽմբագրել
- Չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում ներառվում են մաշկից ներքև գտնվող հյուսվածքները՝ մկանները, ջլերը և ոսկորները։
- Վաղ ախտանիշներից են մաշկի գունատությունը, պնդացումը, անցավ տաքացումը։
- Ավելի ուշ մաշկը դառնում է սև և մումիֆիկացված։ Վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերի անդամահատման 2 ամսից[7]։
ՊատճառներԽմբագրել
Ռիսկի գործոններԽմբագրել
ծխախոտ,ալկոհոլ,թմրածություն
Առաջին օգնությունԽմբագրել
Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։
- Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18-20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37-38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։
- II և III աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։
- III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։
ԿանխարգելումԽմբագրել
Տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, տաք սննդի կանոնավոր ընդունում և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 McIntosh Scott E., Opacic Matthew, Freer Luanne, Grissom Colin K., Auerbach Paul S., Rodway George W., Cochran Amalia, Giesbrecht Gordon G., McDevitt Marion (2014-12-01)։ «Wilderness Medical Society practice guidelines for the prevention and treatment of frostbite: 2014 update»։ Wilderness & Environmental Medicine 25 (4 Suppl): S43–54։ ISSN 1545-1534։ PMID 25498262։ doi:10.1016/j.wem.2014.09.001
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Handford C, Thomas O, Imray CHE (May 2017)։ «Frostbite.»։ Emergency medicine clinics of North America 35 (2): 281–299։ PMID 28411928։ doi:10.1016/j.emc.2016.12.006
- ↑ 3,0 3,1 Singleton Joanne K., DiGregorio Robert V., Green-Hernandez Carol (2014)։ Primary Care, Second Edition: An Interprofessional Perspective (անգլերեն)։ Springer Publishing Company։ էջ 172։ ISBN 9780826171474
- ↑ 4,0 4,1 Auerbach Paul S. (2011)։ Wilderness Medicine E-Book: Expert Consult Premium Edition - Enhanced Online Features (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 181։ ISBN 1455733563
- ↑ 5,0 5,1 Ferri Fred F. (2017)։ Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 502։ ISBN 9780323529570
- ↑ Handford Charles, Buxton Pauline, Russell Katie, Imray Caitlin EA, McIntosh Scott E, Freer Luanne, Cochran Amalia, Imray Christopher HE (2014-04-22)։ «Frostbite: a practical approach to hospital management»։ Extreme Physiology & Medicine 3: 7։ ISSN 2046-7648։ PMC 3994495։ PMID 24764516։ doi:10.1186/2046-7648-3-7
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Frostbite Clinical Presentation»։ emedicine.medscape.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին։ Վերցված է 2017-03-02
- ↑ Zafren Ken (2013)։ «Frostbite: Prevention and Initial Management»։ High Altitude Medicine & Biology 14 (1): 9–12։ PMID 23537254։ doi:10.1089/ham.2012.1114
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |