Հերման Գյորինգ
Հերման Վիլհելմ Գյորինգ (գերմ.՝ Hermann Wilhelm Göring) (հունվարի 12, 1893[1][2][3][…], Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 15, 1946[5][1][2][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի[5]), ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից, պատերազմական հանցագործ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, եղել է օդաչու։ 1922 թվականից՝ նացիոնալ-սոցիալիստական (նացիստական) կուսակցության անդամ և ԽԱ-ի (գրոհային ջոկատների) պարագլուխ։ Որպես Հիտլերի քաղաքական լիազոր (1930 թվականից) և Ռայխսթագի նախագահ (1932 թվականի օգոստոսից) ակտիվ դեր է խաղացել 1933 թվականին ֆաշիստական դիկտատուրայի հաստատման գործում, որից հետո դարձել է ավիացիայի կայսերական մինիստր և Պրուսիայի կառավարության ղեկավար։ Եղել է ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար (1935 թվականից), «Գյորինգ» արդյունաբերական խոշորագույն կոնցեռնի տնօրեն (1937 թվականից)։ Գյորինգը Գերմանիայի նվաճած տերիտորիաներում նացիստական տեռորի կազմակերպիչներից էր։ 1940 թվականից՝ ռայխսմարշալ։ Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտվել է մահապատժի, սակայն պատժից առաջ ինքնասպանություն է գործել (հոկտեմբերի 15-ին)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118540157 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Геринг Герман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.findagrave.com/memorial/6095
- ↑ https://www.boe.es/datos/pdfs/BOE//1938/018/A00262-00262.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 113)։ |