Նացիոնալ-սոցիալիզմ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նացիոնալ սոցիալիզմ կամ ազգային սոցիալիզմ (գերմ.՝ Nationalsozialismus), ավելի շատ տարածված է Նացիզմ անվանումը, գաղափարախոսություն, որը կապում են 20-րդ դարի գերմանական Նացիստական կուսակցության և Նացիստական Գերմանիայի հետ, ինչպես նաև անջատողական աջ քաղաքական ուժերի հետ։ Հաճախ բնութագրվում է որպես ֆաշիզմի ճյուղ և կապվում է գիտական ռասիզմի և Հակասեմականության հետ։ Նացիզմը զարգացել է Պանգերմանիզմի հիմքի վրա, Գերմանիայի ազգային յույուն, բոլորշարժումների և հակակոմունիստական Ֆրայկորների կողմից Վայմարյան Հանրապետությունում Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո։
Ազգային սոցիալիզմը հիմնված է ռասիստական և Սոցիալական Դարվինիզմի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին Արիական կամ Նորդիկ հիմնական ռասա։ Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը։ Գաղափարախոսության հիմքերը դրված են Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (1925-1926), Ալֆրեդ Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» (1930) և այլ գրքերում։
Նացիոնալ-սոցիալիզմի նպատակն էր ստեղծել և հաստատել «արիական ռասայի» «ռասայականորեն մաքուր» պետություն՝ բավականին ընդարձակ տարածքում, որն ունի այն ամենը, ինչը անհրաժեշտ է անորոշ երկար ժամանակով բարգավաճ գոյության համար («հազարամյա Ռեյխ»)։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիոնալ-սոցիալիզմը կոչվում է նեոնացիզմ և իրենից ներկայացնում է շարժում, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող ծայրահեղական, ազգայնական կազմակերպություններին, որոնք իրենց ծրագրային շրջանակներում մոտ են գերմանական նացիոնալ-սոցիալիզմին կամ իրենց համարում են Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հետևորդներ[1]։
Նացիստական վարչակարգի հաստատումը
խմբագրելՆացիստական վարչակարգի հաստատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպոլիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղաքական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պառակտված էին, քանզի սուր պայքար էր գնում կոմունիստների և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություններ։ Դեռ 1919 թվականի փետրվարին Վայմար քաղաքում հռչակվել էր, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետությունը» (1919–1933 թվականներ)։ Վերսալյան պայմանագիրը ստորագրած Վայմարյան հանրապետության դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ ժողովրդավարությունը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նացիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համախմբելու կարողությունը։ 1929 թվականին ծայրահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառնալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գործադրումը նույնպես որոշիչ նշանակություն ունեցան։ Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»։ Բանն այն է, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը։
Ուժի պաշտամունքը
խմբագրելՀիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ 1934 թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մամուլում տպագրել Հիտլերի լուսանկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռասայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ 1935 թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։
Կենսական տարածքներ
խմբագրելԸստ Հիտլերի՝ ռասաների միջև պայքարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշտամունքը միահյուսվում էր «կենսական տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսական տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձվում քարոզչությանն ու գրաքննությանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գերմանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտային այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում արգելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական բժշկությունը։ Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույնիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»։ Նացիստների քարոզչությունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթական և գիտական հաստատությունների «արիականացումը»։ Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիայից, շատերը ստիպված գնացին վարչակարգի հետ գործարքի։ 1936 թվականին Հիտլերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու Նոբելյան մրցանակը։ Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակությանը։ Երեխաները և երիտասարդությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտլերյուգենդի մեջ։ 1939 թվականին այդ շարժման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման համակարգը ստացավ բրգաձև կառուցվածք։ Հիտլերի մերձավոր համախոհները՝ Բորմանը, Գյորինգը, Հիմլերը և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրերում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։
-
Հիտլերի համախոհ Հերմանն Գյորինգ
-
Հիտլերի համախոհ Մարտին Բորմանն
-
Հիտլերի համախոհ Հենրիխ Հիմմլեր
-
Հիտլերի համախոհ Յոզեֆ Գեբելլս
Նացիստական խորհրդանիշեր
խմբագրելՆացիստների գլխավոր խորհրդանիշը սվաստիկայով դրոշն էր։ Այն ուներ սև-սպիտակ-կարմիր գունային սխեմա, որը հիմնաված էր Գերմանական կայսրության դրոշի գույների վրա։ Բացի այդ, գույները հակադրվում էին Վայմարյան Հանրապետության[3] սև-կարմիր-դեղին դրոշին։ Իմ պայքարը գրքում Ադոլֆ Հիտլերը հերթականապես բացատրել է սվաստիկայով դրոշի սիմվոլիզմը. կարմիր գույնը համարվում է նացիստական շարժման սոցիալական գաղափարը, սպիտակ շրջանը խորհրդանշում էր նացիոնալական գաղափարախոսությունը, սև սվաստիկան, որը օգտագործվել է «արիական» մշակույթում հազարամյակներ շարունակ, իրենից ներկայացնում է «արիական ռասան ներկայացնող մարդու և արվեստի հաղթանակի առաքելությունը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «НЕОНАЦИЗМ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք
- ↑ Hilmar Hoffmann, John Broadwin, Volker R. Berghahn. The Triumph of Propaganda: Film and National Socialism, 1933—1945. Berghahn Books, 1997. Pp. 16.
- ↑ http://gutenberg.net.au/ebooks02/0200601.txt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նացիոնալ-սոցիալիզմ» հոդվածին։ |