Պոմերանիա
Պոմերանիա (լեհ.՝ Pomorze, գերմ.՝ Pommern), պատմական շրջան Բալթիկ ծովի հարավում, որը տարբեր ժամանակներում գտնվել է տարբեր պետությունների կազմում: Ներկա դրությամբ Արևմտյան Պոմերանիան համարվում է Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա գերմանական տարածքի մի մասը, իսկ մնացյալ մասը համարվում է լեհական տարածք:
| |||||
![]() | |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Գերմանիա, Լեհաստան | ||||
Կարգավիճակ | Պատմական շրջան | ||||
Բնակչություն | 1 684 125 | ||||
Տարածք | 30 120,5 | ||||
![]() | |||||
Աշխարհագրական բնութագիրԽմբագրել
Պոմերանիան արևմուտքում սահմանակցում է Մեքլենբուրգի տարածքների, իսկ հյուսիսում` Բալթիկ ծովի առափնյայի հետ: Շրջանի հին սլավոնական անվանումն է «Պոմորյե», որը նշանակում է «ծովի մոտ»[1]:
Ցածրադիր հարթավայրային ափային ռելիեֆը դեպի հարավ վերածվում է ավելի բլրոտ ռելիեֆի: Պոմերանիայի ամենաբարձր կետերն են Շիմրիցբերգը (256 մ) և Բուրգվալը (239 մ):
Շեցին քաղաքի և Ռյուգեն կղզու արվարձանների կլիման ավելի մեղմ է, քան Արևելյան Պոմերանիայի ջրափնյա գծի կլիման: Շեցին քաղաքում միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +8,4 °C, Լաուենբուրգում` +7,2° C, Կոշալինում` +7,1 °C: Տեղումների տարեկան քանակը Շեցինում կազմում է 54 սմ, իսկ Կոշալինում` 66 սմ:
Պոմերանիայի գլխավոր գետը` Օդրան, գոյացնում է բազմաթիվ վտակներ, որոնք թափվում են Բալթիկ ծով: Օդրա գետի համակարգին են պատկանում նաև Ինա, Ուկեր և Պենե նավարկելի գետերը: Այլ գետերից նավարկելի են Ռեկնից, Ռիկգրաբեն, Ռեգա, Պերսանտե, Վիպեր, Ստոլպե, Լյուպով, Լեբա գետերը: Հարավային բլրոտ հատվածում շատ են լճերը: Արևելյան Պոմերանիայի ափերը ծածկված են դյուներով, որոնց տեսքը հաճախ փոխվում է:
ՊատմությունԽմբագրել
Ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի արդյունքների, որը ստորագրվել է 1648 թվականին, Արևմտյան Պոմերանիան անցել է Բրանդենբուրգին, իսկ Առաջնային Պոմերանիան դարձել է Շվեդական Պոմերանիա:
Շվեդա-լեհական պատերազմի (1655 - 1660 թվականներ) և շվեդա-բրանդենբուրգյան պատերազմի (1674 - 1679 թվականներ) ժամանակ տարածքն օկուպացվել է թշնամական զորքերի կողմից: Բրանդենբուրգյան կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին 1678 թվականին հաջողվել է գրավել ամբողջ Շվեդական Պոմերանիան: Ֆրանսիայի ճնշման տակ 1679 թվականին ստորագրված Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրով նա ստիպված էր հրաժարվել իր գրավված տարածքներից: Հյուսիսային պատերազմի (1700 - 1721 թվականներ) ավարտից հետո Առաջնային Պոմերանիան Պենե գետից հարավ ներառվել է Պրուսիայի թագավորության կազմի մեջ:
Նապոլեոնական պատերազմների ժամանակ Շվեդական Պոմերանիան օկուպացվել է Ֆրանսիայի կողմից: 1815 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո Առաջնային Պոմերանիայի շվեդական մասը Ռյուգեն կղզու հետ միասին դարձել են պրուսական:
1945 թվականին ԽՍՀՄ-ի առաջարկով սահմանվել է նոր լեհա-գերմանական սահման, և այդպիսով Պոմերանիայի մեծ մասը դաշնակիցների որոշմամբ առանձնացվել է Գերմանիայից:
Մինչ օրս տարածված է առանձնացնել Առաջնային Պոմերանիան (Vorpommern)` Օդրա գետից արևմուտք, և Հետին Պոմերանիան (Hinterpommern)` Օդրա գետից արևելք: Շտրալզունդի շրջանը երբեմն անվանում են Շվեդական Պոմերանիա, քանի որ մինչ 1815 թվականը այն պատկանել է Շվեդիային:
ՏնտեսությունԽմբագրել
Պոմերանական նավերի սեփականատերերին 1894 թվականի դրությամբ պատկանել է 86 026 տոննա տարողությամբ 482 նավ:
Պոմերանիայում գործում են թուղթ և ցելյուլոզ վերամշակող, ապակի արտադրող և այլ գործարաններ:
Հայտնի անձինքԽմբագրել
- Քրիստիան ֆոն Կրոկով (1927-2002) – գերմանացի քաղաքագետ և գրող:
- Եկատերինա II (1729-1796) – Ռուսական կայսրության կայսրուհի:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Der Name Pommern (po more) ist slawischer Herkunft und bedeutet so viel wie „Land am Meer“. (Pommersches Landesmuseum, German)
Արտաքին հղումներԽմբագրել
- «Померания, прусская провинция»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907