Միկրոցեֆալիա
Միկրոցեֆալիա (հուն․՝ μικρός — փոքր և κεφαλή — գլուխ), գանգի չափսերի և գլխուղեղի զգալի փոքրացում մարմնի մյուս մասերի նորմալ չափսերի համեմատ։ Միկրոցեֆալիան ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ։ Հանդիպում է հազվադեպ, միջինը՝ 6-8 հազար ծնունդից հանդիպում է մեկի մոտ[1]:
Միկրոցեֆալիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և ոչ նորմալ ցածր ծավալ |
Պատճառ | զիկա վիրուսային վարակ |
Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա |
Microcephaly Վիքիպահեստում |
Միկրոցեֆալիայի պատճառներԽմբագրել
Միկրոցեֆալիան կարող են առաջանալ տարբեր գործոնների պատճառով՝ ճառագայթում, բորբոքումներ, դեղամիջոցներ, գենետիկ խանգարումներ և այլն։ Բնածին միկրոցեֆալիայի պատճառներից հիմնականը ներարգանդային վարակումն է, ինչպիսիք են՝ կարմրախտը, ցիտոմեգալովիրուսը և տոքսոպլազմոզը։ Միկրոցեֆալիան բնորոշ է այնպիսի համախտանիշներին, ինչպիսիք են՝
- Տրիսոմիա ըստ 18.րդ քրոմոսոմի(Եդվարդսի համախտանիշ)
- Տրիսոմիա ըստ 13.րդ քրոմոսոմի (Պատաուի համախտանիշ)
- Միլլերի համախտանիշ
- Պրադեր-Վիլլի համախտանիշ
- Արևադարձային տենդ
ԲուժումԽմբագրել
Որպես այդպիսին, Միկրոցեֆալիայի համար հատուկ բուժում գոյություն չունի։ Բուժում ուղղված է ախտանշանների առաջացումը կանխելու համար, այսինքն՝ հատկանշական է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Microcephaly in Children // Cleveland Clinic
Արտաքին հղումներԽմբագրել
- Da-med.ru ::: Микроцефалия
- Microcephaly // MedlinePlus (անգլ.)
- NINDS Microcephaly Information Page (pdf) (անգլ.)