Նյուրնբերգյան դատավարություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուրնբերգյան դատավարություն (այլ կիրառումներ)
Նյուրեմբերգյան դատավարություններ (գերմ.՝ die Nürnberger Prozesse), ռազմական դատվարությունների շարք, որ անցկացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից պատերազմից հետո, որտեղ դատարանի առաջ կանգնեցին Նացիստական Գերմանիայի քաղաքական, ռազմական, արդարադատության հայտնի գործիչները, ովքեր ծրագրել, իրականացրել կամ մասնակցություն էին ունեցել Հոլոքոստին և այլ պատերազմական հանցագործությունների։ Դատավարությունները անցկացվել են Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, և դրանց որոշումները ուղենիշային դեր են խաղացել դասական միջազգային իրավունքից ժամանակակից միջազգային իրավունքի անցման փուլում։ Այս դատավարություններից առաջինը և ամենահայտնին, որը նկարագրվել է որպես «պատմության մեծագույն դատավարություն» Նորման Բրիկետի կողմից, որը նախագահող բրիտանացի դատավորներից մեկն էր, ռազմական հանցագործների դատն էր «Միջազգային ռազմական տրիբունալից» առաջ։ 1945 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1946 հոկտմեբերի 1-ը ընթացած դատավարության առջև խնդիր էր դրված իրականցնել Երրորդ Ռայխի 24 ամենակարևոր քաղաքական և ռազմական դեմքերի դատական վարույթները։ Դատավարությանը չէին մասնակցում Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը, որոնք ինքնասպանություն էին գործել 1945 թվականի գարնանը[1]։ Դատավարությունների երկրորդ փուլը անց է կացվել ԱՄՆ-ում։ Վերոհիշյալ դատական գործընթացները հետագայում օգտագործվեցին մասնավորապես ԱՄՆ-ի կողմից պատերազմական հանցագործության, մարդկության դեմ ուղղված հանցագործության, ագրեսիվ պատերազմի վերաբերյալ յուրիսդիկցիայի զարգացման համար, ինչպես նաև Միջազգային հանցագործությունների դատարանի ստեղծման համար։
Դեպքերի հիման վրա 1961 թ․ նկարահանվել է Նյուրնբերգյան դատավարություն ամերիկյան ֆիլմ։
ԱռաջացումԽմբագրել
Պատերազմական հանցագործները օրինական կարգով դատելու պատմական նախադեպը եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1921 թվականի մայիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած Լայպցիգի պատերազմական հանցագործների դատավարությունը։ Այս դատավարությունը, սակայն, ուներ խիստ սահմանափակ բնույթ և աչքի չընկավ իր արդյունավետությամբ։ 1940 թվականի սկզբներին Լեհաստանի` աքսորում գտնվող կառավարությունը խնդրել էր Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններին դատապարտել Գերմանիայի ներխուժումը իրենց երկիր։ 1940 թվականի ապրիլին հրապարակվեց Բրիտանիայի, ֆրանսիայի և Լեհաստանի համատեղ հայտարարությունը։ Այն արտահայտում էր երեք պետությունների ցանկությունը համաշխարհային հանրությանը հորդորել պաշտոնական և հանրային բողոքներ հղել Գերմանիայի գործողությունների դեմ, որոնք չէին կարող մնալ անպատիժ։ Երեք ու կես տար անց գերմանացիներին պատժելու վերոհիշյալ մտադրությունը ավելի իրատեսական դարձավ։ 1943 թվականի նոյեմբերի 1-ին ԽՍՀՄ-ը, Միացյալ թագավորությունը և ԱՄՆ-ը հրապարակեցին Մոսկվայի հռչակագիրը, որով զգուշացվում էր նացիստական ղեկավարներին, որ Գերմանիայի պարտությունից հետո նրանք կանգնելու են դատարանի առջև[2]։ Այս գաղափարը իր արտացոումն ստացավ նաև Յալթայի կոնֆերանսում։ Բրիտանական ռազմական շտաբի փաստաթղթերը, որոնք հրապարակվեցին 2006 թվականի հունվարի 2-ին, ցույց տվեցին, որ դեռևս 1944 դեկտեմբերին լուրջ քննարկման էր ենթարկվել ֆաշիստ առաջնրդներին պատժի ենթարկելու հարցը, նրանց հնարավոր ձերբակալությունից հետ[3]։
1943 վերջերին դաշնակիցների առաջնորդների Թեհրանի խորհրդաժողովում ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը առաջարկել էր մահապատժի ենթարկել 50,000–100,000 գերմանացի սպաների։ Առաջարկությանը շատ խիստ հակառակվեց Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը` նշելով, որ ավելի շուտ դուրս կգա այգի և կգնդակահարի իրեն, քան թե կմասնակցի նման արյունահեղության։ Նա կողմ էր նրանց պատժել դատավարկան կարգով։ Չերչիլը կտրականապես դեմ էր քաղաքական պատճառներով գնդակահարություններին"[4][5]: Հենրի Մորգենթաու Կրտսերը, որը ԱՄՆ-ի գլխավոր գանձապետն էր, առաջարկել էր Գերմանիան ենթարկել ամբողջական դենացիֆիկացիայի[6]. սա հայտնի է որպես «Մորգենթաուի պլան»։ Պլանը ենթադրում էր նաև Գերմանիայի դեինդուստրալիզացիա[7]։ Նախագահ Ռուզվելտը սկզբանապես կողմ էր այս պլանին և կարողաց ստանալ նաև Չերչիլի աջակցությունը։ Բայց հասարակական խիստ անհամաձայնության պատճառով ավեի ուշ հետ կանգնեց այս պլանից։ Մորգենթաուի պլանի տապալումից հետո Ռուզվելտը հակվեց դատական պրոցես կիրառելուն։ ԱՄՆ հաջորդ նախագահ Հարի Թրումանը ևս մեղավորներին դատական կարգով պատժելու կողմնակից էր։ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի միջև ընթացած երկարատև բանակցությունների արդյունքում մշակվեցին դատավարության մանրամասները։ Դրանք սկսվելու էին 1945 թվականի նոյեմբերի 20-ին Բավարիայի Նյուրեմբերգ քաղաքում։
Դատարանների ստեղծումԽմբագրել
1942 թվականի ապրիլի 20-ին Գերմանիայի կողմից զավթված ինը պետությունների ներկայացուցիչները հանդիպեցին Լոնդոնում մշակելու «Միջդաշնակցային բանաձևը Գերմանիայի պատերազմական հանցագործություններ վերաբերյալ»։ Թեհրանի (1943), Յալթայի (1945) և Պոտսդամի (1945) կոնֆերանսներում գլխավոր դաշնակիցները` Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը համաձայնեցրեցին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործությունների պատասխանատուների պատժի ենթարկելու ձևաչափը։ Ֆրասիային ևս տեղ հատկացվեց դատական տրիբունալում։ Դատավարության իրավական հիմք հանդիսացավ Լոնդոնի Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրությունը, որը հաստատվել էր Մեծ տերությունների կողմից 1945 թվականի օգոստոսի 8-ին։ Շուրջ 200 գերմանացի պատերազմական հանցագործներ դատարանի առաջ կանգենցին Նյուրեմբուրգում, իսկ 1600-ը պատասխանատվության ենթարկվեցին ռազմական արդարադատության ավանդական ուղիներով։ Դատարանի իրավասության իրավական հիմքը Գերմանիայի անձնատուր լինելու մասին պայմանագիրն էր։ Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը փոխանցվեց Դաշնակցային վերահսկողության խորհրդին, որը, ինքնիշխանություն ունենալով Գերմանիայի նկատմամբ, կարող էր պատժել միջազգային իրավունքի և պատերազմի իրավունքի խախտումները։ Քանի որ դատարանը լիազորված էր քննության առնելու միայն պատերազմական օրենքները, այն իրավասություն չուներ քննել 1939 թվականի սեպտեմբերի 1-ից վաղ տեղի ունեցած հանցագործությունները։
Դատավարությունների վայրԽմբագրել
Լայպցիգը և Լյուքսեմբուրգը սկզբնապես դիտարկվում էին որպես դատավարությունների վայրեր։ ԽՍՀՄ-ը ցանկանում էր` դատավարությունները անցկացվեն Բեռլինում։ Ի վերջո ընտրվեց Նյուրեմբերգը երկու պատճառով, որոնցից առաջինը որոշիչ էր.[8]
- Նյուրեմբերգի Արդարադատության պալատը այն սակավաթիվ շինություններից էր, որ երկարատև ռազմական գործողություններից և օդային հարվածներից հետո մնացել էր անվնաս։ Դատական համալիրը ներառում էր նաև ընդարձակ բանտ։
- Նյուրեմբերգը համարվում էր Ֆաշիստական կուսակցության արարողակարգային ծննդավայրը։ Այնտեղ էին գումարվում կուսակցության տարեկան նստաշրջանները և ընդունվում առանցքային որոշումները[8]։ Այսպիսով այն ամենահարմար վայրն էր կուսկացության լուծարումը մատնանշելու համար։ Որպես փոխզիջում ԽՍՀՄ-ին` որոշվեց, որ չնայած դատավարությունները ընթանալու էին Նյուրեմբուրգում, Բեռլինը լինելու էր Տրիբունալի ղեկավարության պաշտոնական նստավայրը[9][10][11]: Որոշվեց նաև, որ առաջին դատավարությունը (նախապես պլանավորվել էին մի քանիսը) պետք է անցկացվի Նյուրեմբուրգում[9][11]։
ՄասնակիցներԽմբագրել
Չորս պետություններից յուրաքանչյուրը տրամադրելու էին մեկ հիմնական և մեկ այլընտրանքային դատավոր, ինչպես նաև մեկ դատախազ։
ԴատավորներԽմբագրել
- ԽՍՀՄ Գեներալ մայոր Իոննա Նիկիտչենկո (հիմնական դատավոր)
- ԽՍՀՄ Գնդապետ Ալեքսանդր Վոլչկով (այլընտրանքային դատավոր)
- Մեծ Բրիտանիա Սըր Ջեոֆրի Լոուրենս (հիմնական դատավոր), Տրիբունալի նախագահ
- Մեծ Բրիտանիա Սըր Նորման Բիրկեթթ (այլընտրանքային դատավոր)
- ԱՄՆ Ֆրենսիս Բիդդլ (հիմնական դատավոր)
- ԱՄՆ Ջոհն Ջ. Փարկեր (այլընտրանքային դատավոր)
- Ֆրանսիա Պրոֆեսոր Անրի Դեննեդյո դը Վաբրե (հիմնական դատավոր)
- Ֆրանսիա Ռոբեր Ֆալկո (այլընտրանքային դատավոր)։
Գլխավոր դատախազներԽմբագրել
- Մեծ Բրիտանիա Սըր Բարոն Հարթլի Շուքրոս։
- ԱՄՆՌոբերտ Հ. Ջեքսոն։
- ԽՍՀՄ Ռոման Ռուդենկո։
- Ֆրանսիա Ֆրանսուա դը Մանթհոն, ավելի ուշ նրան փոխարինեց Օգյուստ Շամպեթիե դը Ռիբը։
ԴատավարությունԽմբագրել
Միջազգային ռազմական տրիբունալը բացվեց 1954 թվականի նոյեմբերի 19-ին Նյուրեմբերգի Արդարադատության պալատում[12][13]։ Առաջին դատավարությունը նախագահում էր ԽՍՀՄ ներկայացուցիչ Նիկիտչենկոն։ Դատավարությունը ներառում էր մեղադրական ակտեր` ուղղված 24 գլխավոր պատերազմական հանցագործների և 7 կազմակերպիչների դեմ. Ֆաշիստական կուսակցության ղեկավարություն, Ռեյխի բարձրաստիճան անձնակազմ, Գեստապո և «Գլխավոր անձնակազմ և Բարձրագույն հրամանատարություն»։ Մեղադրական ակտերը պարունակում էին.
- Մասնակցությունը դավադրության մեջ` ուղղված խաղաղության դեմ հանցագործություն իրականցնելուն։
- Պատերազմական ագրեսիայի և խաղաղության դեմ ուղղված այլ հանցագործությունների պլանավորում, նախաձեռնում և իրականացում։
- Պատերազմական հանցագործություններ։
- Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Դատավարությունների ժամանակագրությունԽմբագրել
- 1945 թվականի նոյեմբերի 20. Դատավարությունների մեկնարկ
- 1945 թվականի նոյեմբերի 21. Դատավոր Ռոբերտ Հ. Ջեքսոնը սկիզբ դրեց մեղադրական ակտերին երկարատև և տպավորիչ ելույթով
- 1945 թվականի նոյեմբերի 26. Ներկայացվեց Հոսսբախի հուշագիրը (կազմվել էր կոնֆերանսի արդյուքնում, որտեղ Հիտլերը ներկայացրե էր պատերազմի իր պլանը)
- 1945 թվականի նոյեմբերի 29. Ցուցադրվեց «Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներ» ֆիլմը
- 1945 թվականի դեկտեմբերի 11. Ցուցադրվեց «Ֆաշիստական պլանը» ֆիլմը
- 1946 թվականի հունվարի 3. Ականատես Օտտո Օհլենդորֆը ընդունեց 90,000 հրեաների սպանության փաստը
- 1946 թվականի հունվարի 28. Ֆրանսիական Դիմադրության շարժման անդամ Մարի Կլոդը, վկայություն տվեց Հոլոքոստի վերաբերյալ` դառնալով վկայություն տված առաջին փրկվածը
- 1946 թվականի փետրվարի 27. Ականատես Աբրահամ Սուցկեվերը վկայեց Վիլնյուսում շուրջ 80.000 հրեաների սպանության մասին
- 1946 թվականի ապրիլի 15. Ռուդոֆ Հոսսը, ով նախկին հրամանատար էր, փաստեց մասսայական սպանությունններ կատարելու մասին
- 1946 թվականի մայիսի 21. Վկա Էրնեստ վոն Վեյզակերը բացատրեց 1939 թվականի Խորհրդա-գերմանական չհարձակման պակտի կետերը, ներառյալ նաև գաղտնի արձանագրությունը Արևելյան Եվրոպայի բաժանման վերաբերյալ
- 1946 թվականի հունիսի 1-2. դատարանը լսեց վեց վկաների ցուցմունքը կատին կոտորածների մասին
- 1946 թվականի հուլիսի 4. Պաշտպանվող կողմի վերջնական հայտարարությունները
- 1946 թվականի հուլիսի 26. Մեղադրողների վերջնական հայտարարությունները
- 1946 թվականի հուլիսի 30. Հանցագործությունների կազմակերպիչների դատավարության սկիզբը
- 1946 թվականի սեպտեմբերի 1. Դատավարությանը ավարտը
- 1946 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1. Պատժամիջոցների հրապարակումը` անհատական դատավճիռների հետ միասին[14]։
ՄահապատիժներԽմբագրել
Մահվան դատավճիռները իրագործվեցին 1946 թվականի հոկտեմբերի 16-ին կախաղան բարձրացնելու մեթոդով[15][16][17]։ Մհապատիժը իրականացնողը Ջոհն Ս. Վուդնս էր[18]։ Կախաղանի դատապարտված 12 մեղադրյալներից 10-ը ենթարվեցին մահապատժի։ Մարտին Բորմանը սպանվել էր, երբ փորձել էր փախչել Բեռլինից 1945 թվականի մայիսին, իսկ Հերման Գյորինգը ինքնասպանություն էր գործել մահապատժի նախորդ գիշերը։
Նյուրեմբերգյան սկզբունքներԽմբագրել
Պատերազմական հանցագործության սահմանումը տրվեց «Նյուրեմբերգյան սկզբունքներում», որը ուղեցույց-փաստաթուղթ է` ձևավորված դատավարության արդյունքում։
Օժանդակ դատավարություններԽմբագրել
Ամերիկյան իշխանությունները օկուպացման իրենց գոտում իրականացրեցին Նյուրեմբերգյան դատավարության օժանդակ դատավարություններ։ Նյուրեմբերգյան դատավարությոններին հաջորդեցին հետևյալները.
- Օստվիչի դատավարություն,
- Բելսենի դատավարություն,
- Չելմոյի դատավարությունններ,
- Դաչոյի դատավարությունններ,
- Ֆրանկֆուրտ Օստվիչի դատավարությունններ,
- Մաժդանեկի դատավարություններ,
- Ռավենսբուրգի դատավարություն,
- Թրեբլինկայի դատավարություններ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Cooper 2011, p. 38. "On October 6, in Berlin, the Chief Prosecutors signed the momentous Indictment setting forth the charges ... against Hermann Göring and his associates and the six organizations, named as criminal, to which they belonged."
- ↑ Heller 2011, page 9. According to Marrus 1997, page 563, Roosevelt had already written to Rabbi Stephen Wise, president of the American Jewish Congress, in July 1942, saying: "The American people not only sympathise with all victims of Nazi crimes, but will hold the perpetrators of these crimes to strict accountability in a day of reckoning which will surely come."
- ↑ «Shooting top Nazis? The Nuremberg option wasn't apple pie either»։ The Guardian։ հոկտեմբերի 26, 2012։ Վերցված է ապրիլի 21, 2013
- ↑ Crossland John (հունվարի 1, 2006)։ «Churchill: execute Hitler without trial»։ The Sunday Times։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23
- ↑ Tehran Conference: Tripartite Dinner Meeting Archived 2006-06-29 at the Wayback Machine., 29 November 1943, Soviet Embassy, 8:30 PM
- ↑ «The original memorandum from 1944, signed by Morgenthau»։ Fdrlibrary.marist.edu։ 2004-05-27։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 4
- ↑ «The original Morgenthau memorandum from 1944»։ Fdrlibrary.marist.edu։ 2004-05-27։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 4
- ↑ 8,0 8,1 Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg, 32 pp.
- ↑ 9,0 9,1 Heydecker Joe J., Leeb Johannes (1979)։ Der Nürnberger Prozeß (German)։ Köln: Kiepenheuer und Witsch։ էջ 97
- ↑ Minutes of 2nd meeting of BWCE and the Representatives of the USA։ Kew, London: Lord Chancellor's Office, Public Record Office։ հունիսի 21, 1945
- ↑ 11,0 11,1 Rough Notes Meeting with Russians։ Kew, London: Lord Chancellor's Office, Public Record Office։ հունիսի 29, 1945
- ↑ Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg, 78 pp.
- ↑ Summary of the indictment in Department of State Bulletin, October 21, 1945, p. 595
- ↑ Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg, 78–84 pp.
- ↑ War Crimes: Night without Dawn. Archived 2009-11-02 at the Wayback Machine. Time Magazine Monday 28 October 1946
- ↑ Shnayerson Robert (October 1996)։ «Judgment at Nuremberg» (PDF)։ Smithsonian Magazine։ էջեր 124–141։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին։ «The trial removed 11 of the most despicable Nazis from life itself. In the early morning hours of Wednesday, October 16, 1946, ten men died in the courthouse gymnasium in a botched hanging that left some strangled to death for as long as 25 minutes.»
- ↑ «The Trial of the Century– and of All Time, part two»։ Flagpole Magazine։ հուլիսի 17, 2002։ էջ 6։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին։ «the experienced Army hangman, Master Sgt. John C. Woods, botched the execution. A number of the hanged Nazis died, not quickly from a broken neck as intended, but agonizingly from slow strangulation. Ribbentrop and Sauckel each took 14 minutes to choke to death, while Keitel, whose death was the most painful, struggled for 28 minutes at the end of the rope before expiring.»
- ↑ Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg, 87 pp.
ԳրականությունԽմբագրել
- Biddiss Michael (1995)։ «Victors' Justice? The Nuremberg Tribunal»։ History Today 45 (5)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին։ Վերցված է 2017-04-09
- Bower Tom (1995) [1981]։ Blind Eye to Murder: Britain, America and the Purging of Nazi Germany—A Pledge Betrayed (2nd revised ed.)։ London Little, Brown։ ISBN 978-0-316-87668-1
- Brunner José (September 2001)։ «“Oh those crazy cards again”: a history of the debate on the Nazi Rorschachs, 1946–2001»։ Political Psychology (Wiley) 22 (2): 233–261։ JSTOR 3791925։ doi:10.1111/0162-895X.00237.
- Cooper Robert W. (2011) [1947]։ The Nuremberg Trial։ London: Faber & Faber։ ISBN 978-0-571-27273-0
- Davidson Eugene (1997) [1966]։ The Trial of the Germans: An Account of the Twenty-Two Defendants Before the International Military Tribunal at Nuremberg։ Columbia, MO: University of Missouri Press։ ISBN 978-0-8262-1139-2
- Davidson Eugene (1999) [1959]։ The Death and Life of Germany։ Columbia, MI: University of Missouri Press։ ISBN 0-8262-1249-2
- Evans Richard J. (2008)։ The Third Reich at War։ London: Allen Lane։ ISBN 978-0-7139-9742-2
- Fichtelberg, Aaron (2009), «Fair Trials and International Courts: A Critical Evaluation of the Nuremberg Legacy», Criminal Justice Ethics (ProQuest Criminal Justice) 28 (1): 5–24.
- Gilbert Gustave M. (1995) [1947]։ Nuremberg Diary։ Cambridge, MA: Da Capo Press։ ISBN 978-0-306-80661-2
- Goldensohn Leon N. (2004)։ The Nuremberg Interviews: Conversations with the Defendants and Witnesses։ New York, NY: Alfred A. Knopf։ ISBN 978-0-375-41469-5
- Harris Whitney R. (2006)։ «Tyranny on Trial—Trial of Major German War Criminals at Nuremberg, 1945–1946»։ in Herbert R. Reginbogin, Christoph J. M. Safferling։ The Nuremberg Trials: International Criminal Law Since 1945 / Die Nürnberger Prozesse: Völkerstrafrecht seit 1945։ Berlin: Walter de Gruyter։ էջեր 106–114։ ISBN 978-3-11-094484-6
- Heller Kevin Jon (2011)։ The Nuremberg Military Tribunals and the Origins of International Criminal Law։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-923233-8
- Kochavi Arieh J. (1998)։ Prelude to Nuremberg: Allied War Crimes Policy and the Question of Punishment։ Chapel Hill, NC: University of North Carolina Press։ ISBN 978-0-8078-2433-7
- Lawrence Geoffrey (1947)։ «The Nuremberg Trial»։ International Affairs 23 (2): 151–159։ JSTOR 3018884։ doi:10.2307/3018884
- Luban David (1994)։ Legal Modernism: Law, Meaning, and Violence։ Ann Arbor, MI: University of Michigan Press։ ISBN 978-0-472-10380-5
- MacLean French L. (2013)։ The Fifth Field: The Story of the 96 American Soldiers Sentenced to Death and Executed in Europe and North Africa in World War II,։ Atglen, PA: Schiffer Publishing,
- Marrus Michael R. (1997)։ «The Nuremberg Trial: Fifty Years After»։ The American Scholar 66 (4): 563–570։ JSTOR 41212687
- Marrus, Michael R. "Three Roads From Nuremberg", Tablet magazine, Nov. 20, 2015.
- Mason Alpheus Thomas (1968) [1956]։ Harlan Fiske Stone: Pillar of the Law։ Hamden, CT: Archon Books
- Mettraux Guénaël, ed. (2008)։ Perspectives on the Nuremberg Trial։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-923233-8
- Neave Airey (1978)։ Nuremberg: A Personal Record of the Trial of the Major Nazi War Criminals։ Grafton Books
- Overy Richard (2001)։ Interrogations: The Nazi Elite in Allied Hands։ London: Allen Lane։ ISBN 0-7139-9350-2
- Owen James (2006)։ Nuremberg: Evil on Trial։ London: Headline։ ISBN 9780755315444
- Parish Matthew (2011)։ Mirages of International Justice: The Elusive Pursuit of a Transnational Legal Order։ Edward Elgar Publishing։ ISBN 9780857931184
- Persico Joseph E. (2000) [1994]։ Nuremberg: Infamy on Trial։ London: Penguin Books։ ISBN 978-0-14-029815-4
- Senarclens Pierre de (1988)։ Yalta։ New Brunswick, NJ: Transaction Publishers։ ISBN 0-88738-152-9
- Sereny, Gitta (1995), Albert Speer: His Battle with Truth, London: Macmillan, ISBN 978-0-333-64519-2
- Smith Bradley F. (1977)։ Reaching Judgment at Nuremberg։ Basic Books
- Wright Quincy (July 1946)։ «The Nuremberg Trial»։ Annals of the American Academy of Political and Social Science 246: 72–80։ JSTOR 1025134։ doi:10.1177/000271624624600113
- Wright Quincy (April 1948)։ «Legal Positivism and the Nuremberg Judgment»։ American Journal of International Law 42 (2): 405–414։ JSTOR 2193683։ doi:10.2307/2193683(subscription required)
- Zolo Danilo (2009)։ Victors' Justice: From Nuremberg to Baghdad։ New York & London: Verso Books։ ISBN 978-1-84467-317-9
Արտաքին հղումներԽմբագրել
- International Center for Transitional Justice, Criminal Justice page
- Documentary shown at the Nuremberg trial in November 1945 exhibiting the horrors of the concentration camps
- The Nuremberg Trials on the Yad Vashem website
- Official records of the Nuremberg trials (The Blue series) in 42 volumes from the records of the Library of congress
- Donovan Nuremberg Trials Collection Cornell Law Library
- Nuremberg Trials Project: A digital document collection Archived 2016-02-08 at the Wayback Machine. Harvard Law School Library
- The Avalon Project
- Charter of the International Military Tribunal Archived 2014-02-14 at the Wayback Machine. (Nuremberg trials)
- The Subsequent Nuremberg Trials Archived 2010-11-25 at the Wayback Machine.
- Special focus on The trials – USHMM Archived 2013-09-12 at the Wayback Machine.
- A Tree Fell in the Forest: The Nuremberg Judgments 60 Years On, JURIST
- Bringing a Nazi to justice: how I cross-examined 'fat boy' Göring, guardian.co.uk
- The Nuremberg Judgments, Chapter 6 from The High Cost of Vengeance, by Freda Utley, Henry Regnery Company, Chicago, (1948). Made available by "The Freda Utley Foundation"
- Francine Hirsch, The Soviets at Nuremberg: International Law, Propaganda, and the Making of the Postwar Order(չաշխատող հղում)
- International Military Tribunal, Nuremberg trials transcripts and documentary evidence of German medical experiments in the commission of war crimes and crimes against humanity 1946–1947, United States National Library of Medicine
- "Nuremberg Trial Collection" The Northwestern University Special Collections archival collection amassed by Charles J. Gallagher, a court reporter at the trials.