Շովինիզմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շովինիզմը (ֆր.՝ chauvinsme) գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»։ Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով։
Տերմինի առաջացումը
խմբագրելՇովինիզմը բառը եկել է Նիկոլա Շովենի (ֆր. Nicolas Chauvin) անունից, որը Նապոլեոն Բոնապարտի կիսաառասպելական զինվորն էր։ Շարունակաբար մասնակցել է ֆրանսիական հեղափոխությանը և Նապոլեոնյան պատերազմներին (1799-1815)։ Չնայած, որ բոնապարտիզմը այնքան էլ մեծ ժողովրդականություն չէր վայելում 1815 թվականից հետո՝ Շովենը շարունակում էր մնալ Նապոլեոնի հավատարիմ հետևորդը՝ դարձածալում կրելով մանուշակ, ինչը հավատարմության նշան էր իր տապալված կայսերը։ Համաձայն առասպելի՝ Շովենը հավատարիմ էր մնում՝ չնայած աղքատությանը, անաշխատունակությանը և վիրավորանքներին։ Նա աստվածացնում էր կայսերը, նրան ամեն ինչում ճիշտ էր համարում և պատրաստ էր պատերազմել ամբողջ աշխարհի դեմ նրա կողքին։