Բյոբլինգեն (քաղաք)

քաղաք Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյոբլինգեն (այլ կիրառումներ)

Բյոբլինգեն (գերմ.՝ Böblingen), քաղաք Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flagge Boeblingen.svg DEU Boeblingen COA.svg

Boeblingen oberer-see stadtkirche.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է13-րդ դար թ.
Մակերես39,04 կմ²
ԲԾՄ464±1 մետր
Բնակչություն50 121 մարդ (սեպտեմբերի 30, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ07031
Փոստային ինդեքսներ71032 և 71034
Ավտոմոբիլային կոդBB
Պաշտոնական կայքboeblingen.de(գերմ.)
##Բյոբլինգեն (քաղաք) (Գերմանիա)
Red pog.png

Գտնվում է Շտուտգարտի վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Բյոբլինգեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 46488 է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[3]։ Զբաղեցնում է 39,04 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 1 15 003։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում է Գերմանիայի հարավ–արևմուտքում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի կենտրոնում, Շտուտգարտից 6 կիլոմետր հարավ–արևմուտք։ Անմիջապես քաղաքի կողքով անցնում է Е41 եվրոպական մայրուղին, որ կապում է Շվեյցարիան Գերմանիայի հյուսիս–արևմուտքի հետ։ Բյոբլինգենը սահմանակից է Լայնգելդեն Էխտերդինգենին, Շյոնայխին, Հոլցգերլինգենին, Էնինգենին և Զինդելֆինգենին։

1971 թվականի սեպտեմբերի 1–ից քաղաքի կազմի մեջ է մտնում նաև Դագերսհայմ բնակավայրը․ այն գտնվում է նշված Е41 մայրուղուց երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքը՝ Բյոբլինգենը, բաժանված է մի քանի բնակելի թաղամասերի, որ ձևավորվել են պատմականորեն և չունեն որոշակի սահմաններ․ Տանենբերգ, Վալդբուրգ, Գրունդ, Դիցենհալդե և այլն։

Բնակչության աճըԽմբագրել

Տարեթիվ Բնակչության թիվը
1598 մոտ. 800
1654 628
1803 2125
1823 2549
1843 3504
1850 3681
1861 3287
1 դեկտեմբերի 1871 3826
1 դեկտեմբերի 1880 4365
1 դեկտեմբերի 1890 4659
1 դեկտեմբերի 1900 5303
1 դեկտեմբերի 1910 6019
16 հունիսի 1925 7227
Տարեթիվ Բնակչության թիվը
16 հունիսի 1933 7.998
17 մայիսի 1939 12.560
1946 10.809
13 սեպտեմբերի 1950 12.601
6 հունիսի 1961 25.366
27 մայիսի 1970 35.925
31 դեկտեմբերի 1975 40.547
31 դեկտեմբերի 1980 41.505
27 մայիսի 1987 42.589
31 դեկտեմբերի 1990 44.903
31 դեկտեմբերի 1995 46.516
31 դեկտեմբերի 2000 45.637
31 դեկտեմբերի 2005 46.381

ԱրդյունաբերությունԽմբագրել

Քաղաքի խոշորագույն կազմակերպությունները․

  • Համակարգչային արդյունաբերություն․ IBM, Hewlett-Packard, Philips, Siemens, Microsoft, Agilent Technologies, Verigy։
  • Ավտոմեքենաշինական արդյունաբերություն․ Daimler, Smart, Lear Corporation։
  • Գրքերի հրատարակչություն․ C&L Verlag։
  • Ինքնաթիռակառուցում․ Moog (Böblingen)|Moog GmbH։

ՄշակույթԽմբագրել

 
Տեսարան լճից դեպի Ավետարանական եկեղեցին

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից կարելի է համարել Քրիստոնեական պատերազմի թանգարանը, Բյոբլինգենի քաղաքային պատկերասրահը, քաղաքի խորհրդանիշ՝ Ավետարանական եկեղեցին, որ գտնվում է կենտրոնական շուկայական հրապարակում։ Եկեղեցին վերականգնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ունի հին աշտարակ՝ 31 բարձրությամբ, և հրապարակ։

Քույր քաղաքներԽմբագրել

  Պոնտուազ (1956)
  Գելեն (1962)
  Բերգամա (1967)
  Գլենռոթես (1971)
  Դունայի Կրեբս (1972)
  Ալբա (1985)
  Զյոմերդա (1988)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել