Վիլհելմ I Հոհենցոլեռն
Վիլհելմ I (գերմ.՝ Wilhelm, մարտի 22, 1797[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - մարտի 9, 1888[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] ), Պրուսիայի թագավոր 1861 թվականի հունվարի 2-ից և Գերմանիայի կայսր 1871 թվականի հունվարի 18-ից մինչև իր մահը՝ 1888 թվականին։ Հոհենցոլերնների ընտանիքի անգամ և միավորված Գերմանիայի առաջին ղեկավարը։ Նա դե ֆակտո Պրուսիայի ղեկավարն էր 1858 թվականից, երբ դարձավ իր եղբայր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի ռեգենտը և պաշտոնապես դարձավ թագավոր երեք տարի անց, երբ մահացավ եղբայրը։
Վիլհելմ I Հոհենցոլեռն գերմ.՝ Wilhelm I. | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1797[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 9, 1888[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | mausoleum of Charlottenburg Park[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Գերմանական կայսրություն |
Կրոն | Prussian Union of Churches? |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Ավգուստա (Գերմանիայի կայսրուհի) |
Ծնողներ | հայր՝ Ֆրիդրիխ Վիհելմ III[1], մայր՝ Լուիզա |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանիայի կայսր և King of Prussia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր), Լուիզա Պրուսիացի և Agnes Dettman? |
Ստորագրություն | |
Wilhelm I of Germany Վիքիպահեստում |
Վիլհելմի կառավարության օրոք գլխավոր նախարարն էր Օտտո ֆոն Բիսմարկը, որի օգնությամբ Պրուսիան կարողացավ միավորել Գերմանիան և հիմնադրել Գերմանական կայսրություն։ Չնայած երկար ժամանակ նա պաշտպանում էր Բիսմարկին որպես գլխավոր նախարար, Վիլհելմը չէր կիսում Բիսմարկի որոշ գործողություններ, ներառյալ հակակաթոլիկությունը և ենթակաների նկատմամբ խստությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118632884 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Mausoleum Charlottenburg (գերմ.): Königin Luises Tempel für die Ewigkeit
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ I Հոհենցոլեռն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 441)։ |