Գյունտերի ռասայական վարկած

 ⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


Գյունտերի ռասայական վարկած, կեղծ գիտություն[1][2] ռասաների անհավասարության, նրանց զարգանալու, աշխատանքի և հակառակը՝ դեգրադացիայի և հասարակության գենեզիսի այլ տարրերի նկատմամբ ունակության մասին։ Ձևակերպվել է գերմանացի ֆիզիկական անտրոպոլոգիայի և ռասայական տեսաբան Հանս Գյունտերի կողմից, մեծ ազդեցություն է ունեցել Երրորդ Ռեյխի ռասայական քաղաքականության վրա։

Եվրոպեոիդ ռասայի տիպերը

Նկարագրություն խմբագրել

Ռասա հասկացությունը ֆիզիկական և մտավոր բնավորության ամբողջությունն է, որն ի հայտ է գալիս է տվյալ ռասայի ներկայացուցիչների մոտ[3] (գերմ.՝ seelische Eigenschaften), և որը հանդիսանում է ռասաների բոլոր տիպերի անբաժանելի մասնիկը։

Հիմնական դիրքերը խմբագրել

Նրա ռասակայան վարկածը առանձնացնում է մարդկանց մի քանի տիպեր՝ առաջնորդվելով նրանց անտրոպոլոգիական հատկանիշներով՝ գանգի կառուցվածքով, մարմնի կազմվածքով, դիմագծերով, հասակով և պիգմենտացիայով (մազերի, աչքերի, մաշկի գույնով)[3][4]։ Յուրաքանչյուր տիպին վերագրվում են համապատասխան հոգեկան և մտավոր հատկանիշները[3]։

Եվրոպեոիդ ռասա խմբագրել

Նորդական տիպ խմբագրել

Բարձրահասակ երկարագլուխներ։ Ունեն նեղ և երկար դեմք, մազերի գույնը տատանվում է բացից մինչև մուգ խարտյաշ, աչքերը կապույտ են կամ մոխրագույն, ունեն նեղ, երկար քիթ, անկյունային դուրս ցցված դունչ։ Տարածված են Հյուսիսային Գերմանիայում և Հոլանդիայում, Լատվիայում, Սկանդինավիայում, Արևելյան Անգլիայում, Հյուսիսային Լեհաստանում, Ռուսաստանի հյուսիս–արևմուտքում, ինչպես նաև Բալթիկ ծովի ավազանում՝ բացի հյուսիսայինից։ Բնութագրվում են որպես ողջամիտ, արդար, հեռանկատ, սառը, դաժան մարդիկ։ Մտավոր օժտվածությամբ առաջին տեղում են դասվում[3]։

Արևելաբալթյան տիպ խմբագրել

Միջին կամ ցածր հասակի կարճագլուխներ՝ լայնոսկր թիկնավետ կազմվածքով։ Ունեն լայն դեմք, մոխրագույն–դեղին կամ մոխրագույն–շագանակագույն մազեր, կապույտ կամ մոխրագույն աչքեր, համեմատաբար լայն, կարճ քիթ։ Տարածված են արևելասլավոնական, մերձբալթյան, հյուսիսային ֆիննական երկրներում։ Բնութագրում են որպես հյուրընկալ, համբերատար, լավ երևակայությամբ օժտված մարդիկ, որոնց բնորոշ է տրամադրության արագ փոփոխությունը, փողի նկատմամբ արհամարհանքը և որոշումներ կայացնելու անկարողությունը։ Մտավոր ունակություններ դասվում են մոտավորապես երրորդ տեղում[3]։

Արևմտյան (միջերկրածովյան) տիպ խմբագրել

Ցածրահասակ երկարագլուխներ՝ գեղեցիկ և սլացիկ կազմվածքով։ Համաչափություններով նման են նորդական տիպին։ Ունեն մուգ գույնի աչքեր և մազեր, մուգ մաշկ[3]։ Տարածված են Իսպանիայում, Իտալիայում, համեմատաբար ավելի քիչ՝ Ֆրանսիայում, Իռլանդիայում։ Բնութագրվում են որպես շատ էմոցիանալ, կենսուրախ, թեթևամիտ մարդիկ, փոքր–ինչ հակված են դաժանության ու ծուլության։ Մտավոր ունակություններով գտնվում են հինգերորդ հորիզոնականում։

Արևելյան (ալպյան) տիպ խմբագրել

Ցածրահասակ կարճագլուխներ, ունեն թիկնավետ կազմվածք, հակված են գիրության։ Այս տիպի ներկայացուցիչներին բնորոշ է մազերի և աչքերի մուգ գույնը, լայն և կաևճ քիթը[3]։ Տարածված են Սկանդինավիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, արևմտասլավոնական երկրներում, սակայն ոչ մի տեղ մեծամասնություն չեն կազմում։ Բնութագրվում են որպես հանգիստ, խաղաղասեր, ինքնամփոփ, խնայող մարդիկ, որոնք հակված են ագահության։ Մտավոր ունակություններով զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը[3]։

Դինարյան տիպ խմբագրել

Բարձրահասակ կարճագլուխներ, բարեկազմ են։ Ունեն կլոր դեմք, արևահարված մաշկ, մուգ շագանակագույն կամ սև աչքեր, մեծ քիթ[3]։ Տարածված են Դինարյան բարձրավանդակում, Ավստրիայում։ Բնորոշվում են որպես խիզախ, հպարտ, կոպիտ և դյուրագրգիռ մարիկ։ Մտավոր ունակություններով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը[3]։

Ֆալյան տիպ խմբագրել

Հայտնի է նաև դալյան անունով։ Հավանական է, որ սրանք հանդիսանում են նորդական ռասայի ենթատիպը։ Շատ բարձրահասակ կարճագլուխներ և երկարագլուխներ, որոնք ունեն լայն, սակայն տափակ կազմվածք։ Բնորոշ է լայն դեմքը, համեմատաբար երկար քիթը, բաց գույնի, երբեմն շիկակարմիր մազերը, բաց գունի աչքերը։ Տարածված են Վաստֆալիայում։ Բնութագրվում են որպես թաքուն, ընկերասեր, նեղացկոտ, համառ և գթասիրտ մարդիկ։ Մտավոր ունակություններով դասվում են երկրորդ հորիզոնականում՝ դինարյան տիպի հետ միասին[3]։

Վարկածի գնահատականը խմբագրել

Գյունտերի ռասայական վարկածը համարվում է նորդիցիզմ[5]։ Միևնույն ժամանակ Գյունտերը հանդես էր գալիս ռասաների միախառնմանը դեմ (ինչպես ֆիզիկական, այնպես էլ մշակութային)՝ պնդելով, որ նորդական ռասայի ազդեցությունը բացասաբար կազդի ասիական կամ աֆրիկական ժողովուրդների վրա․

  Հաճախ է կրկնվում նույն սխալը․ նորդական ռասան գովերգվում է որպես «բարձրագույն», «ամենաազնվական», նույնիսկ, կարելի է ասել, որպես Երկրի հասարակության միակ արարիչը։ Այդ ամենը ընդամենը շուկայական մուշտարի կանչողների աղաղակներն են։ Մեր ժամանակաշրջանի արևելաասիական կամ աֆրիկական հասարակության համար նորդական կամ ցանկացած այլ արյան խառնումը «անլիարժեք» է, քանի որ ռասայի արժեքը պարզ է դառնում միայն այլ հասարակությունների հետ հարաբերակցման ժամանակ, և նորդական արյունը աֆրկացիների և ասիացիների համար քայքայիչ գործոն կհանդիսանա[6]։  

Գյունտերն ամեն ռասային վերագրում է հատկանիշների որոշակի խումբ՝ գրեթե պնդելով, որ խելքը և բնավորությունը հիմնականում կախված են ռասայական պատկանելիությունից, այլ ոչ թե միջավայրի ազդեցությունից։ Նրա վարկածը հիմք հանդիսացավ ռասայական քաղաքականության համար, որն օգտագործվեց պատերազմի և մասակայան սպանությունների արդարացման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկտոր Շնիրելման։ «Ռասայի շղթայաձև շունը»․ «սպիտակ մարդուն» պաշտպանող ռասալոգիա
  2. Biology and Ideology from Descartes to Dawkins edited by Denis R. Alexander, Ronald L. Numbers p.204
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Charles E. Orser, Jr. Race and Practice in Archaeological Interpretation. — Pennsylvania State: University of Pennsylvania Press. — P. 58-60. — 320 p. — (Archaeology, Culture, and Society). — ISBN 9780812203257
  4. Axel Andersson A Hero for the Atomic Age: Thor Heyerdahl and the Kon-Tiki Expedition. — Peter Lang, 2010. — 252 p. — (Past in the present). — ISBN 9781906165314
  5. Race, Racism, and Science: Social Impact and Interaction By John P. Jackson, Nadine M. Weidman p.120
  6. Ганс Гюнтер. Нордическая идея

Գրականություն խմբագրել

  • Гюнтер Г. Избранные работы по расологии. — Белые альвы, 2005. — 576 с. — ISBN 5-7619-0215-X

Արտաքին հղումներ խմբագրել