Տրեբլինկա (լեհ.՝ Treblinka), երկու համակենտրոնացման ճամբարներ՝ Տրեբլինկա 1 (այսպես կոչված «աշխատանքային ճամբար») և Տրեբլինկա 2 (մահվան ճամբար)։ Ճամբարները ձևավորվել են նացիստների կողմից օկուպացրած Լեհաստանի տարածքում, Տրեբլինկա գյուղից ոչ հեռու (Մազովեցկոյե վոևոդություն)՝ մայրաքաղաք Վարշավայից 80 կմ հյուսիս-արևելք։ Տրեբլինկա 2 մահվան ճամբարը ստեղծվել է 1942 թվականի հուլիսի 22-ին և գոյություն է ունեցել մինչև 1943 թվականի հոկտեմբեր ամիսը։ Ըստ տարբեր գնահատականների, ճամբարում նահատակվել են 750-ից 810 հազար անձինք։ Մահացածների ճնշող մեծամասնությունը՝ 99,5 %, հրեաներ էին Լեհաստանից[1], իսկ մոտավորապես 2 հազարը՝ գնչուներ։

Տրեբլինկա
Տեսակմահվան ճամբարներ և Նացիստական համակենտրոնացման ճամբարներ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունKosów Lacki?
Սպասարկող«Մեռած գլուխ» ջոկատներ
Բացված1942
Քանդվել է1943
ՏնօրենKurt Franz?, Franz Stangl? և Irmfried Eberl?
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Ճամբարի պատմություն խմբագրել

 
Տրեբլինկայում կառուցած հուշահամալիր

Տրեբլինկա մահվան ճամբարները կառուցելու հրամանը տվել է ՍՍռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի կողմից Վարկավայի շրջանի ՍՍ-ի ղեկավար Արպադ Վիգանդի գլխավորությամբ 1942 թվականի ապրիլի 17-ին։ Ճամբարի շինարարությունը սկսվեց 1942 թվականի մայիսի վերջին։

 
Սամուել Վիլենբերգը

Ճամբարի տարածքը կազմում էր 24 հեկտար, որը պարսպապատված էր կրկնակի ցանկապատով. վերջինիս բարձրությունը կազմում էր 3 մետր։ Կար նաև երեք մետր խորությամբ փոսորակ։ Առաջին երեք գազախցիկները կառուցվել են 48 մ² մակերեսով և նույն հորինվածքն ունեին, ինչ որ Սոբիբոր մահվան ճամբարի գազախցիկները։ 1942 թվականի հուլիսի 22-ին սկսվեց Վարշավայի գետտոյից և Վարշավայի շրջանի արևելյան հատվածներից Տրեբլինկա 1 ճամբարի հրեաներով համալրումը։

 
Հուշարձան-դամբարան Տրեբլինկա 2 մահվան ճամբարի տեղում

1942 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում այստեղ կառուցվեցին տասը լրացուցիչ գազային խցիկներ, որոնց ընդհանուր մակերեսը հասավ 320 մ²[2][3]։

 
Տրեբլինկայի մանրակերտը

Ճամբարի անձնակազմը կազմում էր ՍՍ-ի 30 աշխատակիցներ և գրեթե 100 վերակա անդամներ՝ գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, լիտվացիներ, բուլղարացիներ, լեհեր, ԽՍՀՄ Ասիական հանրապետությունների բնակիչներ։ Հսկող համակարգը հիմնականում բաղկացած էր Կարմիր բանակի նախկին ծառայողներից[4][5]։

 
Գերեզմանոցի ձևով կառուցած հուշարձանը

Այսօրվա դրությամբ լեհ պատմաբանները ցուցակագրում են Տրեբլինկայում կոտորած կազմակերպողներին[6]։ Տրեբլինկայից մազապուրծ եղած Սամուել Վիլլենբերգը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ հսկիչները ՍՍ-ի անդամներն էին և ուկրաինացիները, ընդ որում ՍՍ-ի անդամները միաժամանակ հսկում էին ուկրաինացիներին, քանի որ «նրանց առանց հսկողության չէր կարելի թողնել»[7][8]։

 
1942 թվականին բեռնատար վագոններով հրեաներին դեպի Տրեբլինկա էին բերում անմարդկային պայմաններում՝ առանց ջրի և սննդի:

Ճամբար տեղափոխածներին մինչև վերջին վայրկյանը չէին հայտնում, որ նրանց մահ է սպասվում։ Դա արվում էր նրա համար, որպեսզի ապստամբության ալիքներ չձևավորվեին։ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի շատ հրեաներ Տրեբլինկա են եկել սովորական մարդատար գնացքներով (իրենց իսկ կողմից գնված տոմսերով)՝ կարծելով, որ գետտոներից այլ բնակության վայր են տեղափոխվում։ Արևելյան Եվրոպայի հրեաներին բերում էին ապրանքատար վագոններով, հսկիչների ուղեկցությամբ՝ չտալով ջուր և սննդամթերք։

Մահը ճամբարում իրականացվում էր հետևյալ կերպ. որպես լոգարան քողարկված գազային խցիկներ էին բերում մարդկանց և թունավոր գազ լցնում սենյակ օդելույզների միջոցով, որոնք մղվում էին տանկի շարժիչներով։ Կամ էլ հակառակն էին անում՝ սենյակներից դուրս էին քաշում թթվածինը։ Մահը երկու դեպքում էլ վրա էր հասնում կես ժամվա ընթացքում։ Մահացածների դիակները սկզբում թաղում էին կոլեկտիվ գերեզմանոցներում։ Սակայն, 1943 թվականի գարնանը, երբ Տրեբլինկա ժամանեց Հայնրիխ Հիմլերը, ճամբարում ստեղծեցին դիակիզարաններ։ Հիմլերը հրամայեց, որ արտաշիրմումում կատարեն և բոլոր մարմինները այրեն, իսկ նոր սպանվածներին միանգամից վառեն հատուկ վառարաններում[9]։

1943 թվականի օգոստոսին Տրեբլինկա 2 ճամբարում, այն մարդկանց կողմից, ում կյանքը պահպանվել էր ճամբարի գործունեությունը չխաթարվելու նպատակով, ապստամբություն բարձրացրին։ Արդյունքում նրանց մի մասը կարողացավ փախչել և հասնել Հակահիտլերյան կոալիցիայի տարածք ու վկայություն տալ դատարաններում։ Սակայն շատ կալանավորներ բռնվեցին և սպանվեցին։ Ճամբարը, ինչպես որ պլանավորել էին նացիստները, վերացրին։ Ճամբարի տեղում գերմանացիները լուպին ցանեցին։ Ապստամբության ժամանակ կենդանի մնացած անդամներից մեկը՝ Սամուել Վիլլենբերգը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գրեց ինքնակենսագրական վեպ՝ «Ապստամբություն Տրեբլինկայում» (Վիլլենբերգը մահացել է 2016 թվականի փետրվարի 20-ին Իսրայելում[10]):

Պատերազմից հետո խմբագրել

Ոսկեղեն և թանկարժեք քարերի փնտրտուքով զբաղված լեհ գյուղացիները Տրեբլինկա ճամբարի մոտ գտնվող եղբայրական գերեզմանոցները բացեցին։ Պատմաբան Յան Գրոսսը հավաստիացնում է, որ «դիակապտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում համընդհանուր տարածում գտած զբաղմունք էր»[11][12]։

Վասիլի Գրոսմանն իր «Տրեբլինկյան դժոխք» գրքում հետևություններ է կատարել այն մասին, թե ինչ նպատակով է Տրեբլինկա այցելել Հայնրիխ Հիմլերն ու հրաման տվել դիակիզել հուղարկավորած անձանց մարմինները։ Հեղինակը մասնավորապես նշում է.

  Պատճառը միայն մեկն էր՝ Կարմիր բանակի հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում։ Տեսանելի է ռուսական հարվածի ուժը Վոլգայի մոտ։ Եթե մի քանի օր անց Բեռլինում առաջին անգամ մտածեցին պատասխանատվության մասին, պատժի մասին, հատուցման մասին, ուստի անձամբ Հիմլերը ինքնաթիռով ժամանում է Տրեբլինկա և հրամայում փութաջանորեն վերացնել հանցագործության բոլոր հետքերը՝ կատարված Վարշավայից վաթսուն կիլոմետր հեռավորության վրա։ Այդպիսի արձագանքն առաջացրեց ռուսների՝ Վոլգայի վրա զորավոր հարված հասցնելուց հետո։
- Վասիլի Գրոսման
 

Սպանությունների համար պատասխանատվություն կրող անձանց մի մասը դատարան բերվեցին։ 1951 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի դատարանը Ի. Հիտրեյտերին դատապարտեց ցմահ ազատազրկության։ Եվս երկու դատավարություններ ընթացան գերմանական Դյուսելդորֆ քաղաքում։ Առաջին պրոցեսի ժամանակ (1964 թվականի հոկտեմբերից 1965 թվականի օգոստոս) դատեցին ՍՍ-ի տասը անդամների։ Ճամբարի պարետի տեղակալ Քուրտ Ֆրանցը և ևս երեք ամբաստանյալներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, հինգը՝ երեքից տասներկու տարվա ազատազրկման, իսկ մեկը արդարացվեց։ Մյուս դատական պրոցեսի ժամանակ (1970 թվականի մայիսից դեկտեմբեր) ցմահ ազատազրկման դատապարտվեց ճամբարի նախկին պարետ Ֆրանց Շտանգլը, ում ձերբակալեցին Բրազիլիայում և տեղափոխեցին Գերմանիա[3]։

Հայտնի բանտարկյալների ցուցակ խմբագրել

Հուշարձան խմբագրել

Տրեբլինկա 2 մահվան ճամբարի տեղում կառուցվել է հուշարձան-դամբարան և խորհրդանշական գերեզմանատուն։

Թել Ավիվում Նահալաթ Իցհակի գերեզմանոցում կառուցվել է Տրեբլինկայի զոհերի հիշատակին հուշարձան։

Տրեբլինկան մշակույթում և արվեստում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Treblinka — ein Todeslager der «Aktion Reinhard», in: «Aktion Reinhard» — Die Vernichtung der Juden im Generalgouvernement, Bogdan Musial (ed.), Osnabrück 2004, pp. 257—281.
  2. «Энциклопедия Катастрофы — Треблинка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  3. 3,0 3,1 Треблинка՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. The Death Camp Treblinka by Alexander Donat — Holocaust Library New York 1979.
  5. Surviving Treblinka by Samuel Willenberg — Basil Blackwell 1989.
  6. Радио Польша (11.05.2015). «Польские историки создают список ответственных за убийства в Треблинке».
  7. Йозеф Паздерка (Josef Pazderka) (20.09.2013). «Воспоминания о Треблинке - перевод». «Интернет-проект «ИноСМИ.RU».
  8. Josef Pazderka (08.09.2013). «Některé věci se nedají vyslovit - (original)». respekt.ihned.cz.
  9. Василий Семенович Гроссман Треблинский ад. — Москва: "Воениздат", 1958.
  10. Умер последний участник восстания в Треблинке
  11. ««Золотая лихорадка в Треблинке»: историк Ян Гросс обвинил поляков в мародерстве». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  12. «Ян Гросс снова шокирует Польшу своей книгой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  13. Василий Гроссман Годы войны.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել