Հոգեկան հիվանդություններ

Հոգեկան խանգարումը (հոգեկան հիվանդություն, հոգուհիվանդություն, որոշ հեղինակային աղբյուրնեորւմ հատկապես՝ ՀՄԴ10-ում պնդվում է, որ դրանք հոմանիշներ չեն) լայն իմաստով հոգու վիճակ է, տարբերվում է նորմալ, առողջից։ Կա ավելի մասնավոր նշանակություն այս տերմինի՝ այնպիսի ոլորտներում ինչպիսիք են իրավագիտությունը, հոգեբուժությունը և հոգեբանությունը։ Հոգեբանական խանգարումը պետք չէ ընդունել որպես անձի բնավորության կամ հատկանիշների բացասական կողմ[1]։

Հոգեկան հիվանդություններ
Տեսակհիվանդության կարգ
Պատճառհոգեկան խանգարումների պատճառներ
Հետևանքինքնասպանություն, վնասվածք, մահ և somatic disease?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
ՀՄԴ-10F00-F99
Բուժումհոգեթերապիա և հոգեֆարմակոլոգիա
 Mental and behavioural diseases and disorders Վիքիպահեստում

Հոգեկան խանգարման հակառակը պարզապես հոգեկան առողջությունն է։ Մարդիկ, որոնք կարողանում են հարմարվել կյանքի պայմաններին և կարողանում են հաղթահարել կյանքի խնդիրները, սովորաբար գնահատվում են որպես հոգեպես առողջ։ Եթե այդ հնարավորությունները սահմանափակված են և տվյալ անձը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները անձնական, ընտանեկան կյանքում կամ աշխատանքում, եթե նա ի վիճակի չէ հասնել անձնական նպատակների, ապա կարող է խոսք գնալ այս կամ այն հոգեբանական խանգարման մասին։

Հոգեկան հիվանդությունների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սովորաբար տեղի է ունենում օրգանիզմի սոմատիկ ֆունկցիաների փոփոխություն։ Արդյունավետ հոգեբանական և դեղորայքային մեթոդների ստեղծման համար անհրաժեշտ է հոգեբանության և բժշկության համագործակցությունը ինչպես նաև հոգեբանական խանգարումները դիտարկել տարբեր անկյուններից։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում ամեն չորրորդ կամ հինգերորդ մարդ ունի հոգեկան կամ վարքային խանգարում։ Շատ հոգեկան հիվանդությունների պատճառները բացահայտված չեն, կան մի խումբ նշաններ և ախտանշաններ, որոնց առաջացման ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս դիմել մասնագիտացված օգնության։

«Հոգեկան խանգարման» և «հոգեկան հիվանդության» հասկացություների նույնացումը ենթարկվում է քննադատության։ Ենթադրվում է, որ այս կամ այն հոգեբանական խանգարման հիմքում ընկած է մարմնական գործունեության խանգարումը։ Այս ամենի հետ կապված ՀՄԴ10-ում ընդունվել է «հոգեբանական խանգարումներ» տերմինը։ «Հոգեկան հիվանդություն» և «հեգեկանհիվանդ» տերմինները ենթարկվել են քննադատության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Բաժին 26-ում № 58973/00 բողոքի համաձայն (2003 թվականի հոգտեմբերի 28) եվրոպական դատարանը «Թամարա Ռակեվիչը ընդդեմ Ռուսաստանի դաշնության» գործում, դատական կոլեգիան, որը բաղկացած էր յոթ միջազգային դատավորներից և ռուսական կողմից ներկայացնում էր Անատոլի Կովլերը, ընդունվեց՝ «հոգեկան հիվանդ» տերմինը չունի ճիշտ սահմանում, քանի որ հոգեբանությունը համարվում է զարգացող բնագավառ ինչպիսիք են բժշկությունը և սոցիալական մոտեցումները[2]։

Հոգեբանական խանգարումների դասակարգում

խմբագրել

Հոգեբանական խանգարումների դասակարգումը համարվում է բարդ և կարևոր հարց։ Դասակարգման հիմնական սկզբանքներն են՝

  • համախտանիշային սկզբունք՝ հիմված «ընդհանուր փսիխոզի» վրա
  • նոզոլոիգիական սկզբունք՝ որի հիմքում հիվանդությունները բաժանվում են ըստ էթոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկական պատկերի նմանության
  • պրագմանտիկ (վիճակագրական) սկզբունք, որը դարձել է ակտուալ տեղական և միջազգային առողջապահական կազմակերպություների զարգացման շնորհիվ։

Դասակարգումը ըստ հիվանդություների համաշխարհային դասակարգման

Հոգեկան խանգարումները և վարքային խանգարումները բնութագրվում են V հատվածում, Հիվանդություների համաշխարհային դասակարգման 10-րդ վերանյաման մշակված Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից։

  • 1.1 F00-F09 օրգանկան՝ընդգրկելով սոմատիկ հոգեկան խանգարումները
  • 1.2 F10-F19 հոգեկան և վարքային խանգարումներ, պայմանավորված հոգեակտիվացնող նյութերի օգտագործմամբ
  • 1.3 F20-F29 շիզոֆրենիա, շիզոտիպային և խելագար խանգարումներ
  • 1.4 F30-F39 տրամադրության խանգարումներ, աֆեկտիվ խանգարումներ
  • 1.5 F40-F48 նևրոտիկ՝ պայմանավորված սթրեսներով և սոմատոֆորմ խանգարումներվ
  • 1.6 F50-F59 վարքագծային ախտանիշներ, պայմանավորված ֆիզիոլոգիական և ֆիզիկական գործոներով
  • 1.7 F60-F69 անձնային և վարքային խանգարումներ, առաջացած հասուն տարիքում
  • 1.8 F70-F79 մտավոր հետամնացություն
  • 1.9 F80-F89 հոգեկան զարգացման խանգարում
  • 1.10 F90-F98 անձնային և վարքային խանգարումներ առաջացած մանկական տարիքում
  • 1.11 F99 հոգեկան խանգարումներ առանց ավելացված թարմացումների

Այս դասակարգման նախագծման ժամանակ օգտագործվել է մյուս ճանաչված համակարգը ստեղծված Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի կողմից «Ախտորոշիչ և վիճակագրական հոգեկան խանգարումների ղեկավարում» հաստակեցնում է ստանդարտ քննադատություն ախտորոշման համար։

Ներկայացնում ենք թե ինչն է համարվում և ինչը չի համարվում հոգեբանական խանգարում գիտության զարգացման հետ մեկտեղ։ Օրինակ՝ սոցիոֆոբիան տարիներ առաջ չէր համարվում հոգեբանական խանգարում և մարդիկ, որոնք տառապում էին այս հիվանդությամբ ուղղակի համարվում էին չափազանց ամաչկոտ։ Ի հակառակ դրան համասեռականությունը, մի քանի տասնամյակ առաջ համարվում էր հոգեբանական խանգարում, և պահանջում էր բուժում, համաձայն ժամանակակից ՀՄԴ10-ի համասեռականությունը որպես այդպիսին հոգեբանական խանգարում չի դիտվում՝ միայն հոգեբական խնդիրները որոնք կարող են հանդես գալ կապված հիվանդության դասակարգման հետ։

Հոգեբանական խանգարման այլ դասակարգումներ

խմբագրել

Ըստ էթոլոգիայի հոգեբանական խանգարումները կարող են բաժանվել երկու խմբի՝

  1. Էկզոգեն տեսակի հոգեբանական խանգարումներ, գործոների պատճառները արտաքին են օրինակ՝ ալկոհոլ, թմրանյութեր, թունավոր նյութեր, ճառագայթում, վիրուսներ, մանրէներ, ողնուղեղի և հոգեկան վնասվածքներ։ Էկզոգեն խանգարումների պատճառներից է հոգեգենետիկ հիվանդություները, որոնց առաջացման պատճառ է հանդիասնում «էմոցիոնալ սթրեսը, ընտանեկան և սոցիալական խնդիրները»
  2. 'Էնտոգեն տեսակի հոգեբանական խանգարումներ, ներքին գործոններ, օրինակ՝ քրոմոսոմային շեղումներ, գենետիկ հիվանդություներ, գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդություներ, կարող են փոխանցվել սերնդից սերունդ վնասված գենի հետևանքով։

Ըստ ծանրության և բնույթի հոգեբանական խանգարումները տարբերակվում են «թեթև խանգարումներ» և «կյանքի համար վտանգ ներկայացնող»։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Леви В.Л. Искусство быть другим. — М., «Знание», 1980. — 208 стр. Леви В. Л. Искусство быть собой. — Изд. обновл. — М.: Знание, 1991 — 256 с. — ISBN 5-07-000674-6
  2. «Каковы ранние признаки психических расстройств?». ВОЗ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Travelling with a mental health conditionին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեկան հիվանդություններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 503